Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
-
61 - За
-
665 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ա/Ձ Տիգրան Տիգրանյան 24.01.2019 11:43:28 | Առարարկում եմ ՀՀ Հարկային օրենսգրքի 254 հոդվածի 3 մասի 5 րդ կետը խմբագրել և վերջին չեն իրականացրել բառից հետո ավելացնել ` , բ) եթե փոխկապակցված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցում է 115 միլիոն դրամը. | Չի ընդունվել: | Կարծում ենք, որ առաջարկվող լրացումը կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նշյալ հարաբերությունը կարգավորված է ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով։ |
2 | Ա/Ձ Տիգրան Տիգրանյան 24.01.2019 12:01:41 | Փոփոխություններում չկան անցումային դրույթներ այն հարկ վճարողների մասով, որոն այսօր գործող օրեենսգրքի շրջանակներում արդեն ներկայացրել են շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություններ: Դա սահմանափակում է մարդկանց 2019թ.-ին Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու իրավունքը այն դեպքում, երբ Հարկ վճարողները ուղղակի կատարել են իրենց պարտականությունները այս պահին: | Չի ընդունվել: | Նախատեսվում է, որ միկրոձեռնարկատիրության համակարգը ներդրվելու է 2020 թվականի հունվարի 1-ից, հետևաբար 2019 թվականի ընթացքում միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու խնդիր դրված չէ։ Ինչ վերաբերում է ընտանեկան ձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի համակարգում գործելու համար համապատասխան հայտարարություն ներկայացված լինելու դեպքերին, ապա հայտնում ենք, որ այս մասով որևէ խնդիր չկա, քանի որ 2019 թվականի ընթացքում գործելու են ներկայումս սահմանված ընդհանուր կանոնները, ավելին՝ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգի համար սահմանված՝ իրացման շրջանառության առավելագույն շեմը 18 մլն․ դրամի փոխարեն սահմանվելու է 24 մլն․ դրամ։ |
3 | Էմմա Հակոբյան 24.01.2019 11:43:43 | Կարծում եմ նախագիծը արդյունավետ չի ՀՀ-ում կիրառելու համար: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
4 | Նաիրա Օհանյան 24.01.2019 11:44:14 | Բարելավել ասելով չեմ կարողանում հասկանալ նախարարությունը ինչ է հասկանում: Եթե դրա նախադրյալները տանում են դեպի նրան, որ գործարար միջավայրը հայտնվի ստվերում: Զարգացմանը խոչընդոտող նախագիծ է: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
5 | Շուշան Սարգսյան 24.01.2019 11:45:34 | Օրենքի նոր նախագիծը,որը արգելելուէ փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով անհեթեթություն է, քանի որ դրա արդյունքում հարկային բեռը կբարձրանա ծառայությունների գները նույնպես, որն էլ համապատասխանաբար կազդի թե տնտեսվարող սուբյեկտների վրա և թե ծառայություններ մատուցողների:Առաջարկում եմ չընդունել օրենքի այդ նախագիծը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
6 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ 24.01.2019 11:48:09 | Հաշվապահական ծառայություններ մատուցողներին՝ առավելևս ՓՄՁ հանդիսացող հարկ վճարողներին ծառայություններ մատուցողներին արգելելով շրջանառության հարկով աշխատել, դա նշանակում է ծառայությունների այդ ոլորտում խթանել ստվերը, ծառայությունների արժեքի բարձրացում, որը ուղիղ ազդում է ՓՄՁ հանդիսացող հարկ վճարողների վրա: Այսպե՞ս եք ցանկանում ՓՄՁ-ներին աջակցել: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
7 | Քրիստինե Ավետյան 24.01.2019 11:49:56 | Մասնավորապես դեմ եմ 33 հոդվածի 3-րդ կետում նշված փոփոխությանը, որը դրդելու է ստվերի մեծացման և հակառակ էֆեկտի ի հայտ գալուն: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
8 | Մարիամ Սահակյան 24.01.2019 11:53:45 | Շատ վատ նախագիծ է | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
9 | Տիգրան Շահբազյան 24.01.2019 11:55:18 | 33-րդ հոդվածում առկա հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների մասով փոփոխությունը ոչ թե անուղղակի, այլ հենց ուղղակի ձևով հարված է ՀՀ-ում փոքր բիզնեսի զարգացմանը: Կառավարությունը և նախագծի այդ մասը մշակողները մտադրված ուզում են կործանեն Հայաստանի Հանրապետությունը: Ամոթ է... | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
10 | Սեդա Ստեփանյան 24.01.2019 11:56:03 | Դեմ եմ այս նախագծի ընդունմանը և համոզված եմ՝ նախագծի և ոչ մի ակնկալիք իրականություն չի դառնալու... | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
11 | Սեդա Ստեփանյան 24.01.2019 11:56:03 | Ակնկալվում էր որ նոր իշխանությունը նախագիծը հաստատելուց նախորդ (հին իշխանություն) վատ բարելավումների նման չի հաստատի: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
12 | Լիլիթ Սարդարյան 24.01.2019 11:58:55 | Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի բ ենթակետին, որով նախատեսվում է հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին բերել ընդհանուր հարկման համակարգ: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
13 | Զաբել Ասրյան 24.01.2019 12:03:02 | Նախագիծը մշակելիս հաշվի եք առել արդյոք այս ոլորտների հետ աշխատող հարկատուների վրա ինչպես կանդրադառնա այս նախագծի որոշ կետեր??????? Թե միայն մտածել եք ՈՐՈՇՆԵՐԻ բարօրության մասին????? | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
14 | Լիաննա Մանուկյան 24.01.2019 12:14:23 | Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենթակետում նշված այն մտքին, որ հաշվապահները, իրավաբաններն ու խորհրդատուները չեն կարող աշխատել շրջանառության հարկի հարկման համակարգում: Կարծում եմ նախագծի սույն կետը արդյունավետ չի ՀՀ-ում կիրառելու համար և դրդելու է ստվերի մեծացմանը: Չէ, որ փոփոխության տնտեսագիտական նպատակը ընհանուր կեսամակարդակի բարձրացումն է, ոչ թե հակառակը: Ակնկալում եմ, որ նոր իշխանությունը նախագիծը հաստատելուց հաշվի է առնելու հասարակության կարծիքը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
15 | Գոհար Սարգսյան 24.01.2019 12:14:41 | Միանշանակ դեմ եմ 33- րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենփակետով նախատեսված փոփոխությանը, քանի որ բացասական հետևանքները ակնհայտ են: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
16 | Աննա Խաչատրյան 24.01.2019 12:16:51 | Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ) ենթակետի փոփոխությանը, քանի որ, այն ավելի է մեծացնում ստվերում գտնվող անձանց և կազմակերպություններին շարունակել աշխատել նույն կարգավիճակով: Հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցողների համար, այն կլինի առավել մեծ հարկային բեռ, որը կունենա շատ բացասական ազդեցություն բոլորի համար: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
17 | Աննա Հովհաննիսյան 24.01.2019 12:18:33 | Դեմ եմ այս նախագծին....Ստացվում է այնպես, որ սովորական փոքր բիզնեսով զբաղվողին տալիս եք ազատություն աշխատելու համար, բայց չեք համարում, որ հաշվապահներն էլ են համարվում այդ՝ այսպես կոչված ՙՙմիկրոձեռնարկատիրության՚՚ մի մասնիկը և ավելորդ հարկային բեռի տակ եք գցում: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
18 | Նունե Եփրեմյան 24.01.2019 12:18:55 | Օրենքի ուժով սահմանափակում են տնտեսվարող սուբյեկտների մի մեծ զանգվածի իրավունքը: Դեմ եմ 33-րդ հոդվածով նախատեսվող հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների իրավունքի սահմանափակմանը: Այսպիսի անտրամաբանական, անհեթեթ նախագիծը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում: Սրա համար չէինք պայքարում ամիսներ առաջ... | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
19 | Լուսինե Նալբանդյան 24.01.2019 12:20:06 | Դեմ եմ այս նախագծի ընդունմանը, համոզված եմ, որ այն ուղղակիորեն խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
20 | Լուսինե Նալբանդյան 24.01.2019 12:20:28 | Դեմ եմ այս նախագծի ընդունմանը, համոզված եմ, որ այն ուղղակիորեն խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը: | Ընդունվել է ի գիտություն: | Հարցը կրկնվում է: Մեկնաբանությունը ներկայացված է նախորդ կետում: |
21 | Ալինա Վարդանյան 24.01.2019 12:24:07 | 33-րդ հոդվածով կատարվող փոփոխությունը կավելացնի բիզնեսի ծախսերը, ինչն ուղղակի կհարվածի փոքր բիզնեսի գրպանին: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
22 | Ասյա Պողոսյան 24.01.2019 12:24:26 | Հարկման ռեժիմի փոփոխությունը մասնագիտական գործունեություն ծավալողների համար բերելու է տնտեսության ստվերային զանգվածի մեծացմանը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
23 | Արթուր Կարապետյան 24.01.2019 12:26:38 | Առաջարկում եմ Շրջանառության հարկի շեմը զգալի բարձրացնել: Նախագծի հոդված 15-ում նշված փոփոխությունը նախկինում նույնպես կատարվել է բազմիցս՝ 58,35 միլիոնից 115 միլիոն և հակառակը, որը համարում եմ անարդյունավետ և նախկին իշխանությունների շարունակությունը: Տեղեկացնում եմ , որ մեծ քանակի առևտրային գործունեություն իրականացնող ընկերություններ, որոնց եկամտաբերությունը կազմում է 10-15%(կախված գործունեության տեսակից) և որոնց շրջանառության շեմը գերազանցում է 115 միլոնը, եթե անցնեն շահութահարկի և ԱԱՀ ի դաշտ, ապա կունենան բացասական շահույթ և ուղղակի կդաթարեն գոյույուն ունենալ: Դրանից խուսափելու համար կսկսեն թաքցնել հասույթի մի մասը և արդյունքում ոչինչ չի փոխվի: Ստվերը չի վերանա: Պատրաստ եմ ՊԵԿ ցանկացած պաշտոնյաի ապացուցել վերոնշյալը՝ թվերով , փաստերով, այս պահին գործող օրինակներով: | Չի ընդունվել: | Նախագծով նախատեսված է շրջանառության հարկի շեմը վերականգնել իրացման շրջանառության 115 մլն․ դրամի մակարդակում, որի պարագայում մեր երկրում էականորեն նեղացել է ԱԱՀ վճարողների շրջանակը։ Այս մեծությամբ շեմը միջազգային պրակտիկայում կիրառվող թերևս ամենից բարձր շեմերից է։ Այս առումով, գտնում ենք, որ ներկայացված առաջարկությունը բավարար չափով հիմնավորված և փաստարկված չէ։ Մասնավորապես, միայն այն, որ շրջանառության հարկ վճարող համարվողների միջին կշռված իրացման շրջանառությունը տարեկան կտրվածքով կազմում է ընդամենը 9 մլն․ դրամ, խոսում է այն մասին, որ շրջանառության հարկի ավելի բարձր շեմ սահմանելը ոչ մի կերպ չի հիմնավորվում։ |
24 | Արթուր Կարապետյան 24.01.2019 14:10:58 | Առաջարկում եմ Շրջանառության հարկի շեմը զգալի բարձրացնել: Նախագծի հոդված 15-ում նշված փոփոխությունը նախկինում նույնպես կատարվել է բազմիցս՝ 58,35 միլիոնից 115 միլիոն և հակառակը, որը համարում եմ անարդյունավետ և նախկին իշխանությունների շարունակությունը: Տեղեկացնում եմ , որ մեծ քանակի առևտրային գործունեություն իրականացնող ընկերություններ, որոնց եկամտաբերությունը կազմում է 10-15%(կախված գործունեության տեսակից) և որոնց շրջանառության շեմը գերազանցում է 115 միլոնը, եթե անցնեն շահութահարկի և ԱԱՀ ի դաշտ, ապա կունենան բացասական շահույթ և ուղղակի կդաթարեն գոյույուն ունենալ: Դրանից խուսափելու համար կսկսեն թաքցնել հասույթի մի մասը և արդյունքում ոչինչ չի փոխվի: Ստվերը չի վերանա: Պատրաստ եմ ՊԵԿ ցանկացած պաշտոնյաի ապացուցել վերոնշյալը՝ թվերով , փաստերով, այս պահին գործող օրինակներով: | Չի ընդունվել: | Նախագծով նախատեսված է շրջանառության հարկի շեմը վերականգնել իրացման շրջանառության 115 մլն․ դրամի մակարդակում, որի պարագայում մեր երկրում էականորեն նեղացել է ԱԱՀ վճարողների շրջանակը։ Այս մեծությամբ շեմը միջազգային պրակտիկայում կիրառվող թերևս ամենից բարձր շեմերից է։ Այս առումով, գտնում ենք, որ ներկայացված առաջարկությունը բավարար չափով հիմնավորված և փաստարկված չէ։ Մասնավորապես, միայն այն, որ շրջանառության հարկ վճարող համարվողների միջին կշռված իրացման շրջանառությունը տարեկան կտրվածքով կազմում է ընդամենը 9 մլն․ դրամ, խոսում է այն մասին, որ շրջանառության հարկի ավելի բարձր շեմ սահմանելը ոչ մի կերպ չի հիմնավորվում։ |
25 | Արմինե Սարիբեկյան 24.01.2019 12:26:46 | Անհնար է չնկատել, թե ինչ մեծ ազդեցություն է ունենալու այս նախագիծը ինչպես հաշվապահների, փաստաբանների, խորհրդատուների, այնպես էլ իրենց հաճախորդների համար: Այս նախագիծը բերելու է ՓՄՁ-ների զգալի կրճատման: Դեմ եմ: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |