Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
-
61 - За
-
665 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էրիկ Նազինյան 23.01.2019 22:26:34 | Առաջարկս կապված է ՀՀ ՀՕ նախագծի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հետ, ըստ որի ստորև նշվածները չեն կարող աշխատել մինկորձեռնարկատիրության արտոնյալ համակարգում՝ 2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարականկոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթկետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ մատուցողները: Առաջարկում ենք <աշխատանքներ ... ծառայություններ մատուցողները> արտահայտությունը փոխարինել <աշխատանքներ ... ծառայություններ մատուցող կազմակերպությունները> արտահայտությամբ, այսինքն հնարավորություն տալ գոնե անհատ ձեռնարկատերերին աշխատել այս արտոնյալ համակարգում: Վերջին հաշվով ինչպես է ստացվում, որ փորձարարականկոնստրուկտորական և համնման աշխատանքներ կատարող ԱՁ-ն պետք է հարկվի ի սկզբանե(հնարավորություն չունենալով բիզնեսի արտոնյալ զարգացման), իսկ այլ ծառայությունները կարող են օգտվել: Ո րն է հիմնավորումը այդպիսի ծառայություններ մատուցողներին արտոնությունից զրկելու: Եթե ուսումնասիրենք մինչև 24 մլն շրջանառություն ունեցող՝ ծառայություններ մատուցող սուբյեկտների ոլորտները, երևի կգանք եզրահանգման, որ հիմնական մասը, որ պետք է օգտվեին այս արտոնությունից՝ Ձեր բացառած ոլորտների աշխատողներն են: Ցանկանում ավելացնել, որ, մեր կարծիքով, այդ մոտեցումը բերելու է ստվերի առաջացման և բացի դրանից թույլ չի տալիս <արդար, հավասար> պայմաններով հայտարարագրել եկամուտները, հետագայում, օրինակ հիպոտեկ վերցնելու համար, ավելի ներկայացուցչական լինելու համար, որը կարևոր է բիզնեսի զարգացման տեսանկյունից, ինչը նույնպես կարևոր է բնակչության կենսամակարդակի բարձացման համար: Վերջին հաշվով այս փոփոխության տնտեսագիտական նպատակը ընհանուր կեսամակարդակի բարձրացումն է, մեր պատկերացումով: Հարգանքներով | Չի ընդունվել: | Միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը, որը նախատեսվում է ներդնել ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի փոխարեն, նպատակ ունի պարզունակ գործունեությամբ զբաղվող և տարեկան կտրվածքով մինչև 24 մլն․ դրամ իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հիմնական հարկերից և հարկային հաշվառում վարելու պարտավորությունից։ Առաջարկությամբ նշված գործունեության տեսակները, սակայն, որպես մասնագիտացված ծառայություններ, չեն կարող համարվել գործունեության պարզունակ տեսակներ, քանի որ դրանք ենթադրում են ձեռնարկատիրական գործունեության կազմակերպվածության բարձր մակարդակ։ Բացի այդ, գործունեության նշված տեսակները բնութագրվում են շահութաբերության համեմատաբար ավելի բարձր մակարդակով։ Մյուս կողմից, գործունեության նշյալ տեսակներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները, ունենալով անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ, ավելի հեշտությամբ են լուծում հարկային հաշվառման հետ կապված խնդիրները։ Այս առումով, գործունեության նշյալ տեսակներ իրականացնողներին հարկերից ազատումը չի բխում միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի առջև դրված խնդիրներից, և հետևաբար, նպատակահարմար չի համարվում։ Ինչ վերաբերում է միայն անհատ ձեռնարկատերերին միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու հնարավորություն տրամադրելուն, ապա առաջարկության ընդունումը նպատակահարմար չէ, քանի որ միայն տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական տեսակից կախված՝ հարկման համակարգերի միջև տարբերակում դնելը չի բխում ինչպես հարկման արդարության, այնպես էլ հավասարության սկզբունքից։ Սա նաև չի հիմնավորվում հարկային օրենսդրության կիրառության նախորդ տարիների փորձից, որը ցույց տվեց, որ նման կարգավորումները խթանում են, որպեսզի կազմակերպությունները լուծարվեն և ձեռնարկատիրական գործունեությունը կազմակերպվի անհատ ձեռնարկատերերի կարգավիճակով։ |
2 | Տիգրան Աբրահամյան 23.01.2019 23:50:11 | Առաջարկում եմ իրավաբանակն ծառայություններ մատուցողներին չնույնացնել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների, ներդրումային ֆոնդերի, ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, խաղատների, շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների, աուդիտորական կազմակերպությունների հետ, որովհետև այն իրավապաշտպան գործունեություն է, որը շատ երկրներում նույնիսկ ազատված է հարկերից, սա բերելու է նրան, որ փաստաբանական ծառայությունները կամ գնալու են ստվեր, կամ այդ ծառայությունները հասու են լինելու միայն մեծահարուստներին և պետությունը ոչ մեծահարուստներին պատշաճ իրավանաբական ծառայություններ մատուցելու իր պոզիտիվ պարտականությունը կատարելու համար ստիպված է լինելու մոտ 100-ով ավելի հանրային պաշտպան պահելու․․․ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
3 | Lilit Chichoyan 24.01.2019 09:42:26 | Առաջարկում եմ նախագծի 33-րդ հոդվածի 3-րդ կետի բ. ենթակետից հանել , իսկ աուդիտորական կազմակերպությունները բառերից հետո լրացնել , հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողները բառերը Դեմ եմ քվեարկել զուտ այս անհեթեթության համար: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
4 | Վահագն Համբարձումյան 24.01.2019 09:48:34 | Ընդհանուր առմամբ նախագծի հետ կապված ունեմ որոշ դիտարկումներ, որոնք կներկայացնեմ համապատասխան հարթակներում, սակայն դեմ եմ քվեարկել կոնկրետ հաշվապահներին, խորհրդատուներին և իրավաբաններին շրջանառության հարկով աշխատելու սահմափակման դրույթի պատճառով: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
5 | Արտակ Քյուրումյան 24.01.2019 09:49:10 | Երկու ամիս առաջ, 2018թ. նոյեմբերի 15-30 (https://www.e-draft.am/projects/1358/about), ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի հերթական նախագծի քննարկման ժամանակ առաջարկել էի ներկայացնել փաստերի վրա հիմնված առաջարկություններ և ներկայացնել թվային ցուցանիշներ (evidence based policy making, տես https://www.e-draft.am/projects/1358/digest): Ցավալի է փաստել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է օրենսդրական առաջարկություններ ներկայացնելիս թվային ցուցանիշներից խուսափելու իր պրակտիկան և չի ներկայացնում տվյալներ այն մասին, թե առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կունենան պետական բյուջեի եկամուտների վրա և այս նախաձեռնության շրջանակներում հարկատուների խմբերում քանի մարդ ավելի շատ կամ ավելի քիչ հարկ կվճարի (օրինակ՝ քանի ատամնաբույժի կամ ատամնատեխնիկի մասին է խոսքը, քանի հաշվապահական, խորհրդատվական և իրավաքանական ծառայություններ մատուցողների մասին է խոսքը): | Ընդունվել է: | Նախագծի ընդունման հիմնավորումը լրացվել է համապատասխան վերլուծական նյութերով և սահմանված կարգով կհրապարակվի։ |
6 | Արտակ Քյուրումյան 24.01.2019 09:49:10 | Հիմնավորման համաձայն, իրավական ակտի հիմնական նպատակներն են ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրաչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը: Այդ առումով խնդրում եմ հստակեցնել, թե վերը նշված որ նպատակն է ապահովում օրենքի նախագծի հոդված 33-ի 3-րդ մասի "բ" կետը. (1) ազգային տնտեսության մրցունակության բարձրացում? (2) ներդրումային գրաչության բարձրացում? (3) միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցում? | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
7 | Արտակ Քյուրումյան 24.01.2019 09:49:10 | Խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցող քանի հարկատու է հարկվում շրջանառության հարկով, որքան շրջանառության են հարկ է վճարել հարկատուների այս խումբը և որքան հարկ կվճարի այս փոփոխություններից հետո: | Ընդունվել է ի գիտություն: | Կարծում ենք, որ ներկայացված առաջարկն այլևս արդիական չէ՝ հաշվի առնելով այն, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
8 | Արտակ Քյուրումյան 24.01.2019 09:49:10 | 2018թ.-ին ՀՀ կառավարությունը 41.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով ներմուծված ապրանքների դիմաց հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնություն է տվել, ինչի արդյունքում 3 տարով հետաձգվել է 8.3 մլրդ ՀՀ դրամ ԱԱՀ վճարումը (https://factor.am/113723.html): Եթե ՀՀ պետական բյուջեին լրացուցիչ եկամուտներ են հարկավոր և դրա համար անհրաժեշտ է հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողներին զրկել շրջանառության հարկով աշխատելու հնարավորությունից, առաջարկում եմ դա չանել և դրա փոխարեն դադարեցնել հարկային արտոնություններ տալու պրակտիկան: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ Ինչ վերաբերում է Կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնության կիրառությանը, ապա հայտնում ենք, որ այն ուղղված է ներդրումային միջավայրի բարելավմանը և նոր ներդրումներ կատարող տնտեսավարող սուբյեկտներին աջակցելուն: Բացի այդ, նշյալ արտոնության կիրառությունն ընդամենը ժամանակային ազդեցություն է ունենում պետական բյուջեի հարկային եկամուտների վրա, քանի որ կատարվում է հարկի վճարման ժամկետի հետաձգում և ոչ թե հարկից ազատում։ |
9 | Արտակ Քյուրումյան 24.01.2019 10:06:31 | Առաջարկում եմ դադարեցնել Հարկային օրենսգրքում շարունակաբար և հաջորդաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան, սահմանել հարկային քաղաքականության նպատակները, ձևավորել մասնագիտական հանրության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ (համաձայնությամբ), վերջինիս համար վարձատրություն նախատեսել պետական բյուջեում և հանձնարարել մինչև 2019թ.-ի վերջ մշակել նոր Հարկային օրենսգիրք: | Չի ընդունվել: | Նոր հարկային օրենսգիրք մշակելու առաջարկությունը բավարար չափով հիմնավորված չէ: Մասնավորապես, ներկայացված չեն այն խնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել գործող հարկային օրենսգրքում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու միջոցով: Բացի այդ, կիրառությունից ընդամենը մեկ տարի հետո նոր հարկային օրենսգրքի մասին խոսելը լավ ազդակ չի լինի տնտեսավարող սուբյեկտներին ու պոտենցիալ ներդրողներին: |
10 | Արտակ Քյուրումյան 24.01.2019 10:06:31 | Ես դեմ եմ, որպեսզի ավելացվի հարկատուների որևէ խմբից գանձվող հարկերի մեծությունը, որպեսզի հետո այդ լրացուցիչ միջոցներն օգտագործվեն հանրությանը անհասկանալի և անտեսանելի ծառայություններ մատուցող, ամենատարբեր ոլորտներում օրենսդրությունը շարունակաբար փոփոխությունների ենթարկող, քաղաքացիներին իրենցից կախվածության մեջ գցող (գործընթացներն այնպես են կազմակերպում, որ քաղաքացին միշտ պետական կառույցի հետ լուծելիք խնդիրներ և հարցեր ունենա) պետական պաշտոնյաների մի մեծ խմբի պարգևատրումներ տալու համար: | Ընդունվել է ի գիտություն: | Նախ, տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունմամբ լրացուցիչ հարկային եկամուտներ չեն ակնկալվում։ Ավելին, նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա բացասական է (եկամտային ազդեցության գնահատականը կկցվի նախագծի ընդունման հիմնավորմանը և սահմանված կարգով կհրապարակվի)։ Պարզապես, հաշվի առնելով հարկաբյուջետային կայունության ապահովման խնդիրը, նախագծով առաջարկվող՝ ուղղակի հարկերի (եկամտային հարկի և շահութահարկի) մասով բեռը նվազեցնելու արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման ճանապարհով որոշակիորեն փոխհատուցել պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստները: Միաժամանակ, եթե խոսքը վերաբերում է հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառա¬յություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտներին շրջանառության հարկով հարկման համակարգում գործելու հնարավորությունը սահմանափակող դրույթին, ապա հայտնում ենք, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում այն նախագծից հանվել է: |
11 | Արտակ Քյուրումյան 24.01.2019 13:29:58 | Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկներն այնքան հաճախ են, որ հնարավոր չի հասցնել հետևել դրանց: 2018թ. նոյեմբերի 15-30 քննարկված նախագծում (https://www.e-draft.am/projects/1358/about) կար հոդված 19, որը վերաբերում էր օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Այդ օրենքի նախագիծը կարծես դեռ չի ընդունվել ԱԺ կողմից: Այս նոր նախագծի հոդված 29-ը նորից անդրադառնում է հոդված 168-ի 1-ին մասի 2-րդ կետին: Հիմա որ տարբերակն է վերջնականը՝ 2018թ. նոյեմբերի, թե 2019թ. հունվարի: Դժվար է հետևել բոլոր փոփոխություններին և այս պահին չեմ կարող ասել, թե արդյոք այս օրենքի նախագծում էլի կան հոդվածներ, որոնք փոփոխության են ենթարկում 2018թ. նոյեմբերին քննարկված օրենքի նախագծի դրույթները: Արդյոք երկու օրենքների նախագծերը առանձին առանձին են ներկայացվելու ԱԺ, թե մեկ միասնական օրենքի նախագիծ է դառնալու: | Ընդունվել է ի գիտություն: | Քննարկման ներկայացված նախագիծը նախորդ նախագծի լրամշակված տարբերակն է։ Հարցի էությունը կայանում է նրանում, որ նախորդ նախագծի քննարկումից հետո նախագծում կատարվել են բազմաթիվ լրացումներ, ինչով պայմանավորված՝ նպատակահարմար է համարվել նախագիծը կրկին ներկայացնել հանրային քննարկման։ |
12 | Արտակ Քյուրումյան 25.01.2019 06:24:03 | Ոչ օրենքի նախագծի հակիրճ բնութագրում, ոչ էլ հիմնավորումներում չի ասվում և հասկանալի չէ, թե սա 2018թ. նոյեմբերին ներկայացված նախագծի (https://www.e-draft.am/projects/1358/about) խմբագրված տարբերակն է, թե սա նոր նախագիծ է և 2018թ. նոյեմբերին քննարկված նախագիծն էլ է այս նախագծի հետ միասին ներկայացվելու ԱԺ: | Ընդունվել է ի գիտություն: | Քննարկման ներկայացված նախագիծը նախորդ նախագծի լրամշակված տարբերակն է։ Հարցի էությունը կայանում է նրանում, որ նախորդ նախագծի քննարկումից հետո նախագծում կատարվել են բազմաթիվ լրացումներ, ինչով պայմանավորված՝ նպատակահարմար է համարվել նախագիծը կրկին ներկայացնել հանրային քննարկման։ |
13 | Արտակ Քյուրումյան 25.01.2019 06:24:03 | Հիմնավորումներում ասվում է, որ «որ շեմի իջեցումը գնահատվում է որպես փոքր և միջին ձեռ¬նար¬կա¬տի¬րության հարկային միջավայրի վատթարացում:» 1) Ով է այդպես գնահատում? ՀՀ կառավարությունը? ՀՀ ֆինանսների նախարարությունը? ՊԵԿ-ը? 2) Խնդրում եմ ներկայանցել, թե ՀՀ ֆինանսների նախարարությունը նախկինում ինչ դիրքորոշում է ունեցել շեմի իջեցման վերաբերյալ և եթե համաձայն է եղել՝ ինչու, ինչ հիմնավորմամբ? Եթե կառավարությունը չուսումնասիրի, թե նախկինում ինչպես են ընդունվել նման որոշումները և միջոցներ չձեռնարկի նախկինում կատարված սխալների կրկնվելու դեմ, ՀՀ-ն հետագայում չի խուսափի դրանից, որ մի օր էլ ՀՀ ֆինանսների նախարարությունը կարող է ասել, որ շեմի բարձրացումը հարկային քաղաքականության ավելորդ մեղմացում էր և պետք է նվազեցնել: ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է իր հստակ դիրքորոշումն արտահայտի նման հարցերի վերաբերյալ: Հիմա կառավարության ղեկավարությունն է ստիպում իջեցնել շեմը, թե ՀՀ ֆինանսների նախարարության համոզմունքն է, որ շեմի իջեցումը վատթարացրել է հարկային միջավայրը: | Ընդունվել է ի գիտություն: | ԱԱՀ-ի շեմի վերականգնումը իրացման շրջանառության 115 մլն. դրամի մակարդակում բազմակողմանիորեն քննարկվել է միջգերատեսչական հարթությունում, որի արդյունքում խնդրո առարկա հարցի վերաբերյալ ձեռք է բերվել փոխհամաձայնություն: |
14 | Արտակ Քյուրումյան 25.01.2019 06:24:03 | Հիմնավորման համաձայն “Մասնավորապես, այս փոփոխության արդյունքում, այլ հավասար պայմաններում, շուրջ 2800 տնտեսավարող սուբյեկտներ շրջանառության հարկի համակարգից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, որի պարագայում հարկային բեռը էականորեն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի համակարգի հարկային բեռն է:” Այսինքն այդ մոտավորապես 2800 սուբյեկտի եկամուտները 2017թ.-ին կամ 2018թ-ին գերազանցել են 58,35 մլն դրամը: Հարց N1. Ինչքան կավելանա այդ մոտավորապես 2800 սուբյեկտների հարկային բեռը: Խնդրում եմ մեծությունն ասեք: Սովորաբար ֆինանսիստները թվերով են խոսում: Հարց N2. Այս 2800-ի մեջ մտնում են նաև հաշվապահները, խորհրդատուները, իրավաբանները, թե առանց այդ 3 խմբերի: | Ընդունվել է ի գիտություն: | Գործունեության առանձին տեսակների մասով ձևավորվող հարկային բեռի գնահատումն ու ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շրջանառության հարկի դրույքաչափերը շուրջ 2.5-3 անգամ ավելի ցածր են, քան հարկման ընդհանուր համակարգի պայմաններում ձևավորվող՝ ԱԱՀ-ի և շահութահարկի արդյունավետ դրույքաչափերի հանրագումարն է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ապա հայտնում ենք, որ նշված՝ 2800 հարկ վճարողների խմբում հաշվապահական, իրավաբանական և (կամ) խորհրդատվական ծառայություններ մատուցողները ներառված չեն: |
15 | Արտակ Քյուրումյան 25.01.2019 06:24:03 | Եկամտային հարկի համահարթեցման բացասական հետևանքների մասին նշել էի նաև 2018թ-ի նոյեմբերին ներկայացված նախագծի հանրային քննարկման ժամանակ (https://www.e-draft.am/projects/1358/digest): www.e-draft.am համակարգը թույլ չի տալիս աղյուսակ ներմուծել, այլապես շատ պարզ հաշվարկով երևում է, որ ավելի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների կողմից վճարվող համախառն հարկերի տեսակարար կշիռն ավելի մեծ է լինելու, քան ավելի բարձր եկամուտներ ունեցող տնտեսությունների կողմից վճարվող համախառն հարկերի տեսակարար կշիռը: ՀՀ ֆինանսների նախարարությունը տվյալներ չեն ներկայացրել այն մասին, թե ինչպիսին է ՀՀ քաղաքացիների հավելյալ եկամուտը տնօրինելու հակվածությունը: Եթե ՀՀ քաղաքացիները այդ հավելյալ եկամուտները ծախսելու են Հայաստանում, էլի ոչինչ: Եթե ՀՀ քաղաքացիները այդ հավելյալ եկամուտները ծախսելու են Եգիպտոսում, Թուրքիայում կամ Իսպանիայում, կամ ծախսելու են ներկրված ապրանքների ձեռքբերման վրա, ապա դա մեր տնտեսությանը վնաս կհասցնի և ավելի ճիշտ և արդար կլինի, որպես պետությունն այդ գումարից ավելի շատ հարկ գանձի: Այս բարձր եկամուտներ ստացողների մեծ մասը վարձու աշխատողներ են (պետական համակարգում, ֆինանսական համակարգում և հեռահաղորդակցության ոլորտում), որոնք ի տարբերություն հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների, որոնց հարկերը ՀՀ ֆինանսների նախարարությունն ուզում է ավելացնել, իրենց ռիսկով չեն աշխատում: Հաշվապահները, խորհրդատուները և իրավաբաններն ամբողջությամբ կրում են իրենց գործունեության հետ կապված ռիսկը (մի ամսի կարող է լավ պայմանագիր ունենան, հաջորդ ամիս՝ ոչ), աշխատում են մրցակցային շուկայում և այս խմբի հարկային բեռը ֆինանսների նախարարությունն ուզում է ավելացնել: Վարձու աշխատողները որևէ ռիսկ չեն կրում (մասնավոր հատվածի դեպքում ռիսկն այն է, որ շատ վատ աշխատեն և կազմակերպությանը հասցնեն սնանկության), ստանում է ֆիքսված և 100% երաշխավորված եկամուտ և այդ խմբի հարկային բեռը ՀՀ ֆինանսների նախարարությունն ուզում է իջեցնել: Ժամանակակից աշխարհում տնտեսություն կառավարող և քաղաքականություն մշակող մարդկանց մի զգալի մասի մոտ կարծիք կա, որ risk taker-ներն են խթանում տնտեսությունը: Հիմա ՀՀ ֆինանսների նախարարությունն ում է ուզում խրախուսել, աջակցել? | Ընդունվել է ի գիտություն | Եկամտային հարկին վերաբերող նկատառումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության մեկնաբանություններն արդեն իսկ ներկայացվել են նախորդ փուլում (ինչի մասին նշում է նաև դիտարկման հեղինակը): Ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ապա հայտնում ենք, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
16 | Արտակ Քյուրումյան 25.01.2019 06:24:03 | Մեր երկրում արմատական փոփոխություններ են կատարվում և 2018թ. նոյեմբերին քննարկումների ժամանակ առաջարկել էի քննարկել նաև ԱԱՀ-ն սպառողական հարկով փոխարինելու տարբերակը: Իր պատասխանում ՀՀ ֆինանսների նախարարությունը սխալ էր մեկնաբանել իմ առաջարկությունները: Օրինակ, չնայած ես հստակ նշել էի, որ “արտահանման դեպքում չի առաջանա ԱԱՀ գումարը վերադարձնելու անհրաժեշտություն”, ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել էր, որ պարզ չէ, թե “ինչպես է լուծվելու արտահանվող ապրանքները սպառողական հարկից բեռնաթափելու խնդիրը” : Այդպիսի խնդիր առաջանալ չի կարող, քանի որ սպառման հարկը գանձվելու է միայն վերջնական փուլում երբ ապրանքը ձեռք է բերվում վերջնական սպառման համար: Մինչև այդ որևէ հարկ չի բեռնվում, որպեսզի այն հետագայում բեռնաթափվի: ԱԱՀ-ից ազատվելը հնարավորություն կտա նաև լուծել այս օրենքի նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից օրակարգ բերված հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների հարցը: Աշխատել եմ և աշխատում եմ բազմաթիվ օտարերկրյա անհատ խորհրդատուների հետ և չեմ լսել, որ նրանցից որևէ մեկն ասի, որ ինքը ԱԱՀ վճարող է: Գուցե ինչ-որ երկրում անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաշվապահները, խորհրդատուները և իրավաբանները իսկապես հանդիսանում են ԱԱՀ վճարող, բայց ես այդ մասին չեմ լսել: Սրանով ՀՀ ֆինանսների նախարարությունը մոտավորապես 20%-ով կթանկացնի ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցվող ծառայությունների գինը և նրանց անհավասար մրցակցության մեջ կդնի այն օտարերկրյա անհատ հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների հետ, որոնց զգալի մասը իր երկրում ԱԱՀ-ով չի հարկվում: | Ընդունվել է ի գիտություն: | Ի լրումն քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախկինում ներկայացված նկատառումների, հայտնում ենք հետևյալը: Առաջարկվող համակարգը ենթադրում է խիստ բարդ հարկային վարչարարություն, քանի որ յուրաքանչյուր անգամ օտարման գործարք իրականացնելիս անհրաժեշտություն է առաջանալու պարզել, թե արդյոք օգործարքի առարկան վերջնական, թե միջանկյալ սպառման համար նախատեսված ապրանք է: Ավելին, առաջարկվող մոտեցումը կարող է հանգեցնել հարկումից խուսափելու լուրջ և անկառավարելի ռիսկերի: Ինչ վերաբերում է երկրորդ դիտարկմանը, ապա հայտնում ենք, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
17 | Արտակ Քյուրումյան 25.01.2019 06:24:03 | Իր հիմնավորումներում ՀՀ ֆինանսների նախարարությունը նշում է օրենսդրական երկիմաստությունների, տարընկալումների, անորոշությունների և հակասությունների մասին: Երկիմաստություններ, տարընկալումներ, անորոշություններ և հակասություններ առաջանում են ՀՀ օրենքներում, այդ թվում Հարկային օրենսգրքում առկա բարդ և խճճված ձևակերպումների պատճառով: Առաջարկում եմ ամբողջությամբ վերանայել Հարկային օրենսգիրքը և պարզեցնել վերջինիս լեզուն: | Ընդունվել է ի գիտություն: | Հարկային օրենսդրության պարզեցումը, առկա երկիմաստությունների, անորոշությունների և տարընթերցումների վերացումը իրապես կարևորվում է, և ջանքերն ուղղված են նաև այդ խնդրի լուծմանը: |
18 | Արտակ Քյուրումյան 25.01.2019 06:24:03 | Հիմնավորումների առկա խնդիրների առաջարկվող լուծումները բաժնի 10-րդ կետում ՀՀ ֆինանսների նախարարությունը նշում է, որ "Առաջարկվում է նաև այս փուլում ձեռնպահ մնալ շահումների հարկումից՝ հաշվի առնելով միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներն ու վարչարարական հնարավոր բարդությունները,": Իսկ ինչ էր ՀՀ ֆինանսների նախարարությունը դիտարկում սրա տակ, որ պարզվեց համահունչ չի միջազգային փորձի հետ: ՀՀ ֆինանսների նախարարությունն ուզում էր հարկել շահումը և պատկերացնում էր, թե ինչպես պետք է դա անել: Ես ինքս խաղատներ չեմ այցելում, չեմ պատկերացնում, թե սա ինչպես պետք է արվի և ուզում եմ իմանալ թե ՀՀ ֆինանսների նախարարությունն ինչպես է պատկերացնում, ինչպես է վերահսկելու, թե մարդը 1000 դրամ խաղադրույք կատարեց և 2000 դրամ շահեց, թե 5000 դրամ խաղադրույք կատարեց 2000 դրամ շահեց: Առաջին դեպքում եկամուտը / շահումը որն է, երկրորդ դեպքում որն է: Այս և նման բոլոր դեպքերը հետաքրքիր են այնքանով, քանի որ պարզվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում ուսւոմնասիրություններ են կատարվում, որոնց մասին հանրությունը տեղյակ չի: Թափանցիկ գործունեության տեսակետից առաջարկում եմ յուրաքանչյուր եռամսյակից առաջ հայտարարել, թե առաջիկա եռամսյակում որ ուղղություններով է ՀՀ ֆինանսների նախարարությունը հետազոտություններ կատարելու, որպեսզի հարկատուներն իմանան, թե ինչ նոր նախագծեր սպասեն ՀՀ ֆինանսների նախարարությունից և իրենք էլ ուսումնասիրեն այդ հարցերն ու կարգավորումները: Այլապես, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները ամիսներ շարունակում հետազոտություններ և ուսումնասիրություններ են կատարում, նախագիծ մշակում, ապա ներկայացնում հանրությանը և ասում 2 շաբաթում կարծիք տվեք: Եթե որևէ մեկն էլ այդ 2 շաբաթվա ընթացքում ինչ որ աշխատանքով ծանրաբեռնված է, չի կարող որակյալ հիմնավորումներով արձագանքել: Եթե ՀՀ ֆինանսների նախարարությունը ցանկություն ունի արդյունավետ քննարկումներ ծավալել, խնդրում եմ հայտարարեք նախարարության տարեկան/եռամսյակային հետազոտությունների / ուսումնասիրությունների ծրագիրը, որպեսզի հանրությունն իմանա, թե հարկատուների միջոցները ինչ ուսումնասիրությունների / հետազոտությունների համար են ծախսվում և կարողանա պատրաստվել այդ քննարկումներին: | Ընդունվել է ի գիտություն: | Այո, քննարկումների սկզբնական փուլում նախատեսվում էր հարկել նաև խաղային ոլորտից ֆիզիկական անձանց ստացած շահումները, սակայն հետագայում որոշում կայացված այս փուլում ձեռնպահ մնալ այդ գաղափարից, այդ թվում՝ նաև դիտարկման հեղինակի կողմից բարձրացված խնդիրների պատճառով (գործնականում պարզ չէ, թե ինչպես պետք է նույնականացվի շահումը): Իհարկե կա խնդրի լուծման պարզ ճանապարհ, որը սակայն արդար մոտեցում չէ, քանի որ ենթադրում է, օրինակ, ամբողջ խաղադրույքի հարկումը՝ անկախ խաղի ելքից, կամ ամբողջ ստացված գումարը, անկախ այն հանգամանքից, որ նախորդ խաղում կամ նախորդ օրը խաղացողը հնարավոր է, որ դրանից մեծ գումար պարտված լիներ: Այդ պատճառով էլ չեն ընտրվել խնդրի լուծման նշյալ ճանապարհները: Ինչ վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող աշխատանքները նախապես հայտարարելու պրակտիկայի ներդրմանը, ապա հայտնում ենք, որ յուրաքանչյուր տարի հաստատվում է Կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիր, որը սահմանված կարգով հրապարակվում է: Իհարկե, սա չի նշանակում, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի զբաղվում նախապես չհայտարարված որևէ աշխատանքով, քանի որ գործնականում միշտ լինում են իրավիճակից թելադրված աշխատանքներ, որոնք անպայմանորեն իրականացվում են՝ անկախ նախապես հայտարարված լինելու հանգամանքից: Եվ առհասարակ, չենք կարծում, որ պետք է նման ձևով սահմանափակել գործադիր մարմնի ճկունությունն ու ազատությունը՝ ստեղծված տարբեր իրավիճակներում աշխատանքներ նախաձեռնելու և իրականացնելու առումով: |
19 | Արտակ Քյուրումյան 27.01.2019 07:17:00 | It would be an exaggeration to say that throughout history there has been no progress of a material kind. Even today, in a period of decline, the average human being is physically better off than he was a few centuries ago. But no advance in wealth, no softening of manners, no reform or revolution has ever brought human equality millimeter nearer. George Orwell-ը սա գրել է 1949թ. («1984»). Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մեկնարկին ընդառաջ Oxfam-ը զեկույց է հրապարակել, որի համաձայն 2018թ.-ին աշխարհի ամենահարուստ 26 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հավասար էր աշխարհի բնակչության կեսի ունեցվածքին: 2017թ.-ին աշխարհի բնակչության կեսի չափ ունեցվածք ունեին աշխարհի ամենահարուստ 43 միլիարդատերերը, իսկ 2016թ.-ին՝ 61 (https://www.theguardian.com/business/2019/jan/21/world-26-richest-people-own-as-much-as-poorest-50-per-cent-oxfam-report): ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանում ձևավորելու են աշխարհում ծավալվող վերը նշված բացասական զարգացումների միկրոմոդելը: Քանի որ ինչպես նշել եմ վերևում, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից քննարկման ներկայացված օրենքի նախագծից պարզ չի, թե որ նպատակին է ծառայում օրենքի նախագծի հոդված 33-ի 3-րդ մասի «բ» կետը, ապա հարց է առաջանում, թե արդյոք ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնասիրություններն ու վերլուծությունները պարզել են, որ շրջանառության հարկով հարկվող հաշվապահները, խորհրդատուները և իրավաբանները անցած տարիներին այնպիսի եկամուտներ են ստացել, որ խորացել է նրանց և համեմատաբար քիչ եկամուտներ ունեցող քաղաքացիների միջև անջրպետը և այդ խմբի եկամուտների մեծությունը մոտեցել է ՀՀ առավել «հարուստ» քաղաքացիների եկամուտների մեծությանը: Եթե ՀՀ ֆինանսների նախարարությունն ունի, խնդրում եմ ներկայացնել այդպիսի տվյալներ: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ մեր կողմից միկրո մակարդակում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այո, շրջանառության հարկի 5 տոկոս դրույքաչափը հնարավորություն չի տալիս ապահովել մասնագիտացված ծառայությունների ոլորտի լիարժեք հարկում: Մյուս կողմից, ինչպես կարող է նույն աշխատանքը, նույն ռիսկերով ու նույն պատասխանատվությամբ, որպես վարձու աշխատող իրականացնելու պարագայում հարկվել եկամտային հարկի 25.2 տոկոս արդյունավետ դրույքաչափով, իսկ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ իրականացնելիս ընդհանրապես չհարկվել, իսկ որպես շրջանառության հարկ վճարող իրականացնելիս հարկվել ընդամենը 5 տոկոս դրույքաչափով: Բացի այդ, բազմիցս նշել ենք ագրեսիվ հարկային պլանավորման մեխանիզմների մասին, երբ հարկման ընդհանուր համակարգում գեներացված փաստաթղթերի հիման վրա պակասեցվում են հարկման ընդհանուր համակարգում գտնվող հարկ վճարողների հարկման բազաները: |
20 | Արտակ Քյուրումյան 27.01.2019 07:17:00 | Եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ ՀՀ կառավարության ղեկավարության կողմից առաջարկվող փոփոխությունները տանում են «հարուստների» և նվազ ապահովված խավերի միջև եկամուտների տարբերության խորացման: Չեմ հավատում, թե այս առաջարկին կողմ է ՀՀ ֆինանսների նախարարությունը և կարծում եմ, որ սա ՀՀ վարչապետի 2018թ. սեպտեմբերի 6-ի ֆեյսբուքյան ելույթի հետևանքն է (https://www.youtube.com/watch?v=7b4NBARZBN4): Թե ովքեր են այս հարցում ՀՀ վարչապետի խորհրդատուները, այնքան էլ պարզ չի: Սակայն օրենքի նախագծի հիմնավորումներում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բերված տվյալները վկայում են, որ պաշտոնապես գրանցված 396500 վարձու աշխատողների համար (610 000-ի 65 տոկոսը) առաջարկվող փոփոխությունները որևէ էական բարելավման չեն հանգեցնելու, քանի որ նրանց հայտարարագրված ամսական եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, այն դեպքում երբ էականորեն կբարելավվի 2 մլն դրամից ավելի եկամուտ ունեցող 1830 քաղաքացիների (610000-ի 0,3 տոկոսը) բարեկեցությունը: ՀՀ վարչապետի պնդմամբ համեմատաբար բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների եկամուտները կավելանան ևս 38,5մլրդ ՀՀ դրամով: ՀՀ վարչապետի կարծիքով, այդ գումարները կամ կծախսվեն փոքր ու միջին բիզնեսի կողմից մատուցվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման վրա, կամ որպես ավանդ կձևակերպեն բանկերում: Չի խոսվում այն դեպքի մասին, թե ինչ կլինի, եթե ՀՀ «հարուստ» քաղաքացիները այդ գումարները ծախսեն արտասահմանում, կամ ներկրված ապրանքների ու ծառայությունների վրա և ինչպես դա կազդի արտաքին աշխարհի հետ Հայաստանի Հանրապետության առևտրային հաշվեկշռի, ազգայն արժույթի կայունության և տնտեսական այլ ցուցանիշների վրա: Ստացվում է, որ այս կառավարությունը ֆինանսական առումով ավելի ապահովված ՀՀ քաղաքացիներ շահերի պաշտպանն է: | Ընդունվել է ի գիտություն: | Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման քննարկումների ընթացքում քննարկվել են դրույքաչափերի վերանայման մեկ տասնյակից ավել սցենարներ: Ընդ որում, ցանկացած տարբերակ ուներ իր դրական և բացասական կողմերը: Գործնականում հնարավոր չէր ընտրել եկամտային հարկի դրույքաչափերի այնպիսի տարբերակ, որը կլուծի առկա բոլոր խնդիրները՝ կապված հասարակության տարբեր խմբերի եկամուտներն արդյունավետ ձևով վերաբաշխելու, ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու կամ տնտեսության իրական հատվածի և հատկապես արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ: Այս առումով, նախքան եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը անհրաժեշտ է հստակեցնել այն խնդիրները, որոնք ակնկալվում էր լուծել եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման միջոցով: Այս կապակցությամբ, հայտնում ենք, որ գերակայությունը տրվել է արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ կապված խնդիրների լուծմանը, քանի որ հասարակության տարբեր սոցիալական խմբերի միջև եկամուտների իրական վերաբաշխում ապահովող սցենարները ենթադրում են չհարկվող շեմի կիրառություն, ինչը խիստ ռիսկային է հարկային եկամուտների մեծ կորուստներ առաջացնելու առումով: Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու միջոցով հնարավոր կլինի բարելավել երկրում սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը՝ դրանով իսկ նպաստելով ցածր եկամտային խմբերում գտնվող անձանց եկամուտների ավելացմանը: Հայտնում ենք նաև, որ եկամտային հարկի հաստատուն՝ 23 տոկոս դրույքաչափի կիրառության բացասական ազդեցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա գնահատված է տարեկան կտրվածքով 27.5 մլրդ. դրամ: |
21 | Արտակ Քյուրումյան 27.01.2019 07:17:00 | Եթե գործատուները չեն գրանցում աշխատակիցներին, և ստվերային եղանակներով են վճարում վերջիններիս (ինչպես նշել է ՀՀ վարչապետն 2018թ. սեպտեմբերի 6-ի վերը նշված իր ֆեյսբուքյան ելույթում), և վարչապետին ու նրա խորհրդատուներին հայտնի են այդպիսի դեպքեր, ապա պետք է պայքարել այդ ստվերային եղանակով վճարումների դեմ (իրավաբան չեմ, սակայն հավանաբար քրեական օրենսգիրքը որոշակի կարգավորումներ ունի այսպիսի վարքագծի համար): Եթե ՀՀ կառավարությունն ունի ստվերային եղանակով վճարումների վերաբերյալ ավելի առարկայական տվյալներ կամ տեղեկատվություն, խնդրում եմ հրապարակել դրանք: Յուրաքանչյուր տնտեսական և սոցիալական խնդրի լուծում պետք է տալ կոնկրետ այդ խնդրի վրա աշխատելով, այլ ոչ թե խնդրի լուծումն այլ դաշտերում փնտրելով: Ոչ մի երաշխիք չկա, որ եկամտային հարկի համահարթ դրույքաչափի դեպքում ՀՀ վարչապետի կողմից նշված ստվերային աշխատավարձերը կհոսեն «դեպի լույս»: Այս օրենսդրական փոփոխությունները չեն ստեղծում ստվերային եկամուտները լույս բերելու որևէ իրական մեխանիզմ և այն պնդումը, որ ստվերային աշխատավարձերը կհոսեն «դեպի լույս» ընդամենը ենթադրություն կամ բարի ցանկություն է: | Ընդունվել է ի գիտություն: | Շահութահարկի, եկամտային հարկի և շահաբաժնի հարկի դրույքաչափերի վերանայումը պայմանավորված չէ միայն շահութահարկի ու շահաբաժնի հարկերի հանրագումարը եկամտային հարկի դրույքաչափերին հավասարեցնելու նպատակադրմամբ: Այս առումով, հարկման դրույքաչափերի վերանայումը նպատակ ունի նաև նվազեցնել ուղղակի հարկերի գծով հարկային բեռը՝ դրանով իսկ բարելավելով տնտեսական ակտիվության ու ներդրումային գրավչության մակարդակը մեր երկրում, նպաստելով ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը, արտահանմանը կողմնորոշված ձեռնարկատիրական գործունեության ընդլայնմանը (մնացած մանրամասները ներկայացված են նախորդ կետում): |
22 | Արտակ Քյուրումյան 27.01.2019 07:17:00 | Չգիտեմ, թե որ պոտենցիալ ներդրողների և Հայաստանում գործող գործարարների համար է պրոգրեսիվ հարկման մեխանիզմը դժվարություններ առաջացնում, քանի որ այդ կարգի խնդիրներն այսօր հնարավոր է լուծել մեկ կամ մի քանի որակավորված հաշվապահի և հաշվապահական ծրագրի օգնությամբ: Եթե ունեք պոտենցիալ ներդրողներից և Հայաստանում գործող գործարարներից ստացած այդպիսի գրություններ, կամ նրանք ՀՀ կառավարությանը ենրկայացրել են գործարար ծրագրեր, որոնցից պարզ է դառնում, որ եկամտային հարկի համահարթ դրույքաչափի դեպքում այդ ծրագրերը ֆինանսապես ավելի կայուն են, առաջարկում եմ հրապարակել դրանց վերաբերյալ տեղեկատվությունը: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծի ընդունման հիմնավորումը լրացվել է համապատասխան վերլուծական նյութերով (որոնք հիմնավորում են այն թեզը, որի համաձայն՝ արտահանմանը կողմնորոշված ձեռնարկատիրական գործունեության շահութաբերությունը էականորեն ավելի ցած է, քան ներքին սպառմանը կողմնորոշված ձեռնարկատիրական գործունեության շահութաբերությունը) և սահմանված կարգով կհրապարակվի։ |
23 | Արտակ Քյուրումյան 27.01.2019 07:17:00 | ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված այս նախագծի հանրային քննարկմանը մասնակցած բազմաթիվ քաղաքացիներ կարծիք են հայտնել, որ այս օրենսդրական փոփոխությունները կհանգեցնեն ստվերային շրջանառության ավելացման: Քանի որ օրենքի նախագծով նախատեսվող մի քանի փոփոխությունների նպատակը չկա, ապա կարծում եմ ՀՀ կառավարությունը չի հասնելու այն նպատակներին, որոնք ենթադրաբար սահմանել է օրենքի նախագծում հոդված 33-ը ներառելով: Հաշվապահները, խորհրդատուները և իրավաբանները կգտնեն օրինական եղանակներով օրենսդրության ստեղծած խոչընդոտները շրջանցելու եղանակ: Եվս մեկ անգամ առաջարկում եմ հրաժարվել այս փոփոխությունից: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
24 | Արտակ Քյուրումյան 27.01.2019 07:17:00 | Շնորհավորում եմ: Եթե մինչ այս օրենքի նախագծի ի հայտ գալը, կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների առումով առաջատար նախագիծը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների կողմից 2017թ. դեկտեմբերի 15-ից 2018թ. հունվարի 12-ը ժամանակահատվածում հանրային քննարկման ներկայացված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» նախագիծն էր (https://www.e-draft.am/projects/618), ապա այժմ քննարկումների առումով առաջատարը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված այս առաջարկությունն է: | Ընդունվել է ի գիտություն: | |
25 | Արտակ Քյուրումյան 31.01.2019 00:16:34 | Օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «այդ օրենք¬ների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց» բառերը: Այս խմբագրումից հետո 2-րդ հոդվածի 5-րդ մասը կստանա հետևյալ տեսքը «Նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:» Այս ձևակերպման դեպքում, եթե նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքն ընդունվում և հրապարակվում է փետրվար ամսին, ապա այն ուժի մեջ կարող է մտնել արդեն սեպտեմբերին: Տվյալ տարվա գործունեության հետ կապված գործարարների բոլոր հաշվարկները ի չիք կդառնան: Եթե գործարարը պայմանագրեր է կնքել և իր գործունեության հետ կապված հաշվարկները կատարել է մի իրավիճակի համար, ինչի արդյունքում ակնկալել է շահութաբարության և այլ ցուցանիշների որոշակի մակարդակ, ապա այս դեպքում այդ բոլոր հաշվարկների ժամանակ օգտագործվող դրույքաչափերը այլևս պիտանի չեն: Այսինքն ՀՀ կառավարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը անկանխատեսելի մի նոր գործոն են մտցնում գործարարի կյանք, դրանով ավելացնելով ռիսկերը և նվազեցնելով երկարաժամկետ գործունեություն ծավալելու ցանկությունը: Հարկային օրենսգրքում հաճախակի կատարվող փոփոխությունները, 2016թ. հոկտեմբերի 4-ին ընդունված օրենքն արդեն իսկ 12 անգամ ենթարկվել է փոփոխությունների, այդ թվում 2017թ.՝ 4 անգամ և 2018թ.՝ 8 անգամ, չեն նպաստում երկարաժամկետ ծրագրեր կազմելուն: Օրենքներում կատարվող հաճախակի փոփոխությունների մասին նշել էի դեռ 2018թ. նոյեմբերի 29-ին (https://factor.am/103698.html): Որպեսզի գործարար միջավայրը կանխատեսելի լինի, պետք է նվազեցնել Հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարման հաճախականությունը և մշակել այնպիսի մեխանիզմներ, որ հարկային դաշտն առնվազն մեկ տարի կանխատեսելի լինի: Այսինքն, եթե նոր տեսակի հարկեր կամ վճարներ սահմանող, կամ դրանց դրույքաչափերի փոփոխություն նախատեսող օրենքները ընդունվում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ բազմաթիվ գործարարներ ամենայն հավանականությամբ արդեն պայմանագրեր են կնքել և ծրագրեր են մշակել հաջորդ տարվա համար, և ուժի մեջ են մտնում հաջորդ տարվա հուլիսի կամ օգոստոսի 1-ից, ապա նրանց կանխատեսելի գործունեությունը վտանգվում է: Ելնելով այս հիմնավորումներից, առաջարկում եմ 2-րդ հոդվածի 5-րդ մասն այնպես խմբագրել, որ ցանկացած դեպքում գործարարի գործունեության հարկային կարգավորումները առնվազն մեկ ամբողջ ֆինանսական տարի կանխատեսելի լինեն: Ելնելով վերը շարադրվածից առաջարկում եմ 2-րդ հոդվածի 5-րդ մասը խմբագրել հետևյալ կերպ. «Նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել օրենքի ընդունման տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից ոչ շուտ: Եթե նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվում է տարվա երկրորդ կեսին, ապա այն չի կարող ուժի մեջ մտնել օրենքի ընդունման տարվան հաջորդող ֆինանսական տարվա դեկտեմբերի 31-ից շուտ»: | Ընդունվել է մասնակի: | Նախագծով առաջարկվում է պահպանել նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանման, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացման դեպքերում օրենքների նման դրույթները ուժի մեջ մտնելու՝ գործող օրենսդրությամբ սահմանված դրույթը: |