ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքում (այսուհետև՝ Օրենք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերության «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը և 39.3-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/)» բառերը փոխարինել «հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում» բառերով:
- Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետը «տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.
«Ընդ որում հաշվետվության ֆինանսավորման աղբյուրների հատվածը բաղկացած է հրապարակային և ոչ հրապարակային հատվածներից: Հաշվետվության հրապարակային հատվածը ներառում է ֆինանսավորող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները, իրավաբանական անձանց անվանումները, ռեզիդենտությունը և կազմակերպական-իրավական ձևը, ֆիզիկական անձանց խումբը՝ ըստ ֆինանսավորման չափերի: Հաշվետվության ոչ հրապարակային հատվածը ներառում է ֆինանսավորող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ֆինանսավորման չափը, առկայության դեպքում նաև՝ անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամարը, որոնք հանդիսանում են հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ և որի մշակումը, երրորդ անձանց փոխանցումը և օգտագործումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ օրենքով սահմանված կարգով: Կայքում հրապարակվող հաշվետվության մեջ ֆինանսավորման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող հիմնադրամի հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում.»:
- Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետում «հիմնադրամի միջոցներից» բառերը փոխարինել «հիմնադրամի դրամական միջոցներից» բառերով:
- Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «և ներկայացման» բառերը:
- Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.
«6. Մինչև սույն օրենքով նախատեսված՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքի շահագործումը, հիմնադրամների կողմից հաշվետվությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/) :»:
- Հանել Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունը, նույն մասի «,Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու» ու «և ծանուցման» բառերը:
- Օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: