Add to favourites

Under development

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱյաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքում (այսուհետև՝ Օրենք) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերության «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը և 39.3-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/)» բառերը փոխարինել «հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում» բառերով:
  2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետը «տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ.

«Ընդ որում հաշվետվության ֆինանսավորման աղբյուրների հատվածը բաղկացած է հրապարակային և ոչ հրապարակային հատվածներից: Հաշվետվության հրապարակային հատվածը ներառում է ֆինանսավորող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները, իրավաբանական անձանց անվանումները, ռեզիդենտությունը և կազմակերպական-իրավական ձևը, ֆիզիկական անձանց խումբը՝ ըստ ֆինանսավորման չափերի: Հաշվետվության ոչ հրապարակային հատվածը ներառում է ֆինանսավորող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ֆինանսավորման չափը, առկայության դեպքում նաև՝ անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամարը, որոնք հանդիսանում են հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ և որի մշակումը, երրորդ անձանց փոխանցումը և օգտագործումն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն՝ օրենքով սահմանված կարգով: Կայքում հրապարակվող հաշվետվության մեջ ֆինանսավորման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող հիմնադրամի հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում.»:

  1. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետում «հիմնադրամի միջոցներից» բառերը փոխարինել «հիմնադրամի դրամական միջոցներից» բառերով:
  2. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանել «և ներկայացման» բառերը:
  3. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.

«6. Մինչև սույն օրենքով նախատեսված՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքի շահագործումը, հիմնադրամների կողմից հաշվետվությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/) :»:

  1. Հանել Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունը, նույն մասի «,Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու» ու «և ծանուցման» բառերը:
  2. Օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    29.10.2018 - 14.11.2018

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9405

Print

Suggestions

Իրավաբանների հայկական ասոցիացիա

13.11.2018

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք 102 ՔՀԿ-ների դիրքորոշումը, որը ներկայացվել է ՊԵԿ-ին և տեղադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կայքում՝ հետևյալ հղմամբ http://ccd.armla.am/7875.html

Իրավաբանների հայկական ասոցիացիա

08.11.2018

ԻՀԱ առաջարկները ամենևին նպատակ չեն հետապնդում կասեցնելու պետական իրավասու մարմինների կողմից հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականության բարձրացմանը միտված նախաձեռնությունները, այլև հակառակը՝ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները նպատակ են հետապնդում նպաստելու պետական իրավասու մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսության ծավալմանը և այնպիսի օրենսդրական լուծումներ գտնելուն, որոնցում համադրված կլինեն շահագրգիռ կողմերի շահերը: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք հետ կանչել սույն նախագիծը և կառուցողական քննարկում սկսել հիմնադրամիների և հասարակական սեկտորի այլ դերակատարների հետ համատեղ՝ մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագիծ ունենալու նպատակով։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

08.11.2018

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ, որով փորձ է արվել հստակեցնելու «ֆինանսավորման աղբյուրներ» հասկացությունը՝ սահմանելով թե այն տեղեկատվության ինչպիսի շրջանակ է իր մեջ ներառում և թե ներառվող տեղեկատվության որ մասը կարող է հրապարակային լինել՝ հաշվի առնելով անձնական տվյալների շրջանակը, դրանց հրապարակման և համացանցում հասանելիության պայմանները: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի նախագծով առաջնային պետք է դիտարկվեր և բավարար չափով որոշակիացվեր նախ այն, թե հիմնադրամի գործունեության մասին հաշվետությունն ընդհանրապես ի՞նչ ծավալի տեղեկատվություն պետք է իր մեջ պարունակի՝ օրինակ, արդյո՞ք հիմնավորված է ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը՝ անկախ ֆինանսավորման եղանակից, հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվության մեջ ներառելու պահանջը, թե՝ ոչ և թե այն ի՞նչ նպատակ է հետապնդում: Եթե հաշվետվության մեջ միայն ներառվեր հիմնադրամների կողմից հանրային հատվածի դրամական միջոցների (մասնավորապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներգրավված միջոցների) մասին տեղեկատվություն՝ այդ թվում դրանց օգտագործման վերաբերյալ, ապա այս համատեքստում տեղեկատվության մանրամասն նկարագրությունը հիմնավորված կարելի էր համարել, քանի որ դրա նպատակը հանրային միջոցների շարժի վերահսկումն է, հրապարակայնության և թափանցիկության ապահովումը:

See more