Добавить в избранное

В стадии разработки

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱյաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքով: Առաջարկվող փոփոխությունների համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի, ինչպես նաև հիմնադրամների կողմից ներկայացված հարցադրումները:

Գործող կարգավորմամբ հիմնադրամները գործունեության վերաբերյալ հաշվետվությունները հրապարակում են http://www.azdarar.am/ կայքում: Հաշվետվություններում կարող են ներառվել նաև անձնական տվյալներ, որոնք պաշտպանված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Համացանցի http://www.azdarar.am/ կայքում հրապարակված հաշվետվությունից բացի, որը ներառում է հրապարակային տեղեկություններ, հիմնադրամների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին անձնական տվյալներ պարունակող և ոչ հրապարակային, փաստաթղթային հաշվետվություն լրացուցիչ չներկայացնելու և գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրանային դարձնելու նպատակով առաջարկվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված կայքում: Բացի այդ, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նույնպես սահմանված է հաշվետվությունները դրա համար նախատեսված կայքում հրապարակելու համանման պահանջ: Նշված փոփոխությամբ պայմանավորված Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հանվում է հաշվետվությունը վերահսկողություն իրականացնող մարմին ներկյացնելու ուղղակի պահանջը, ինչպես նաև համապատասխան խմբագրության է ենթարկվում 40-րդ հոդվածը, ըստ որի մինչև հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքի շահագործումը, հիմնադրամների կողմից հաշվետվությունները կշարունակեն հրապարակվել http://www.azdarar.am/ կայքում:

Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետի համաձայն՝ հիմնադրամի հաշվետվությունը տեղեկություններ է պարունակում նաև ֆինանսավորման աղբյուրների մասին: Օրենքն ինքնին չի բացահայտում «ֆինանսավորման աղբյուրներ» եզրույթում ներառվող տեղեկությունների շրջանակը և նման կարգավորումը ստեղծում է անորոշություն ֆիզիկական անձի կողմից իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի և ըստ այդմ իր գործողությունները կանխորոշելու հնարավորության համատեքստում, հաշվի առնելով, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը, համարվում է անձնական տվյալ և պաշտպանվում է նույն օրենքով: «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի նախատեսում անձնական տվյալների մշակում, հետևաբար Օրենքի շրջանակներում վերահսկողական գործառույթների նպատակին հասնելու համար Օրենքի 39-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել «ֆինանսավորման աղբյուրներ» հասկացությունը՝ սահմանելով հրապարակվող տեղեկությունների շրջանակը, ինչպես նաև ներառել անձնական տվյալներ, սակայն որոնք կհամարվեն ոչ հրապարակային՝ չեն հրապարակվի հաշվետվությունում և կմշակվեն բացառապես վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից: Առաջարկվում է ֆինանսավորման աղբյուրների հատվածը բաղդատել հրապարակային և ոչ հրապարակային հատվածների: Հաշվետվության հրապարակային հատվածը կներառի ֆինանսավորող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումները, իրավաբանական անձանց անվանումները, ռեզիդենտությունը և կազմակերպական-իրավական ձևը և ֆիզիկական անձանց խումբը՝ ըստ ֆինանսավորման չափերի: Հաշվետվության ոչ հրապարակային հատվածը կներառի ֆինանսավորող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և ֆինանսավորման չափը, առկայության դեպքում նաև՝ անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը և այլն, որոնց մշակումը, երրորդ անձանց փոխանցումը և օգտագործումն կիրականացվի վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից: Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ ֆինանսավորման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող հիմնադրամի հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնադրամները Օրենքով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։

Նախագծով ներկայացվել է առաջարկ, համաձայն որի հիմնադրամները տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները պետք է հրապարակեն Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված  հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում, այդ իսկ պատճառով նրանց կողմից այդ մասին ծանուցելը համարում ենք անհարկի:

Օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներում որպես լիազոր մարմին նշված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կառավարությանը ենթակա մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն, իսկ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե: Առաջարկվող փոփոխությամբ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում նշված լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված անվանմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի կողմից:

Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից, ինչպես նաև հնարավորություն կնձեռվի հիմնադրամներին իրենց կողմից հրապարակվող հաշվետվությունը հրապարակել առցանց, ինչի արդյունքում այն լիազոր մարմին ներկայացնելու անհրաժեշտություն չի առաջանա:

  • Обсуждалось

    29.10.2018 - 14.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9401

Принт

Предложения

Իրավաբանների հայկական ասոցիացիա

13.11.2018

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք 102 ՔՀԿ-ների դիրքորոշումը, որը ներկայացվել է ՊԵԿ-ին և տեղադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կայքում՝ հետևյալ հղմամբ http://ccd.armla.am/7875.html

Իրավաբանների հայկական ասոցիացիա

08.11.2018

ԻՀԱ առաջարկները ամենևին նպատակ չեն հետապնդում կասեցնելու պետական իրավասու մարմինների կողմից հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականության բարձրացմանը միտված նախաձեռնությունները, այլև հակառակը՝ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները նպատակ են հետապնդում նպաստելու պետական իրավասու մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսության ծավալմանը և այնպիսի օրենսդրական լուծումներ գտնելուն, որոնցում համադրված կլինեն շահագրգիռ կողմերի շահերը: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք հետ կանչել սույն նախագիծը և կառուցողական քննարկում սկսել հիմնադրամիների և հասարակական սեկտորի այլ դերակատարների հետ համատեղ՝ մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագիծ ունենալու նպատակով։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

08.11.2018

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ, որով փորձ է արվել հստակեցնելու «ֆինանսավորման աղբյուրներ» հասկացությունը՝ սահմանելով թե այն տեղեկատվության ինչպիսի շրջանակ է իր մեջ ներառում և թե ներառվող տեղեկատվության որ մասը կարող է հրապարակային լինել՝ հաշվի առնելով անձնական տվյալների շրջանակը, դրանց հրապարակման և համացանցում հասանելիության պայմանները: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի նախագծով առաջնային պետք է դիտարկվեր և բավարար չափով որոշակիացվեր նախ այն, թե հիմնադրամի գործունեության մասին հաշվետությունն ընդհանրապես ի՞նչ ծավալի տեղեկատվություն պետք է իր մեջ պարունակի՝ օրինակ, արդյո՞ք հիմնավորված է ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը՝ անկախ ֆինանսավորման եղանակից, հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվության մեջ ներառելու պահանջը, թե՝ ոչ և թե այն ի՞նչ նպատակ է հետապնդում: Եթե հաշվետվության մեջ միայն ներառվեր հիմնադրամների կողմից հանրային հատվածի դրամական միջոցների (մասնավորապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներգրավված միջոցների) մասին տեղեկատվություն՝ այդ թվում դրանց օգտագործման վերաբերյալ, ապա այս համատեքստում տեղեկատվության մանրամասն նկարագրությունը հիմնավորված կարելի էր համարել, քանի որ դրա նպատակը հանրային միջոցների շարժի վերահսկումն է, հրապարակայնության և թափանցիկության ապահովումը:

Узнать больше