Добавить в избранное

В стадии разработки

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱյաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով:

Համացանցի http://www.azdarar.am/ կայքում հրապարակված հաշվետվությունից բացի, որը ներառում է հրապարակային տեղեկություններ, հիմնադրամների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին անձնական տվյալներ պարունակող և ոչ հրապարակային, փաստաթղթային հաշվետվություն լրացուցիչ չներկայացնելու և գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրանային դարձնելու նպատակով առաջարկվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված կայքում: Այդ կապակցությամբ նախատեսվում է վերացնել հաշվետվության հրապարակման վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ծանուցելու պահանջը:

Նախատեսվում է նաև, որ կայքում հրապարակվող հաշվետվության մեջ անձնական տվյալներ բացահայտելու ցանկություն չունենալու դեպքում ֆինանսավորման աղբյուրին վերաբերող անձնական տվյալները կարող են ներառվել բացառապես հաշետվությունը հրապարակող հիմնադրամի հայեցողությամբ՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

  • Обсуждалось

    29.10.2018 - 14.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9398

Принт

Предложения

Իրավաբանների հայկական ասոցիացիա

13.11.2018

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք 102 ՔՀԿ-ների դիրքորոշումը, որը ներկայացվել է ՊԵԿ-ին և տեղադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կայքում՝ հետևյալ հղմամբ http://ccd.armla.am/7875.html

Իրավաբանների հայկական ասոցիացիա

08.11.2018

ԻՀԱ առաջարկները ամենևին նպատակ չեն հետապնդում կասեցնելու պետական իրավասու մարմինների կողմից հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականության բարձրացմանը միտված նախաձեռնությունները, այլև հակառակը՝ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները նպատակ են հետապնդում նպաստելու պետական իրավասու մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսության ծավալմանը և այնպիսի օրենսդրական լուծումներ գտնելուն, որոնցում համադրված կլինեն շահագրգիռ կողմերի շահերը: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք հետ կանչել սույն նախագիծը և կառուցողական քննարկում սկսել հիմնադրամիների և հասարակական սեկտորի այլ դերակատարների հետ համատեղ՝ մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագիծ ունենալու նպատակով։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

08.11.2018

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 39-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ, որով փորձ է արվել հստակեցնելու «ֆինանսավորման աղբյուրներ» հասկացությունը՝ սահմանելով թե այն տեղեկատվության ինչպիսի շրջանակ է իր մեջ ներառում և թե ներառվող տեղեկատվության որ մասը կարող է հրապարակային լինել՝ հաշվի առնելով անձնական տվյալների շրջանակը, դրանց հրապարակման և համացանցում հասանելիության պայմանները: Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի նախագծով առաջնային պետք է դիտարկվեր և բավարար չափով որոշակիացվեր նախ այն, թե հիմնադրամի գործունեության մասին հաշվետությունն ընդհանրապես ի՞նչ ծավալի տեղեկատվություն պետք է իր մեջ պարունակի՝ օրինակ, արդյո՞ք հիմնավորված է ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը՝ անկախ ֆինանսավորման եղանակից, հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվության մեջ ներառելու պահանջը, թե՝ ոչ և թե այն ի՞նչ նպատակ է հետապնդում: Եթե հաշվետվության մեջ միայն ներառվեր հիմնադրամների կողմից հանրային հատվածի դրամական միջոցների (մասնավորապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներգրավված միջոցների) մասին տեղեկատվություն՝ այդ թվում դրանց օգտագործման վերաբերյալ, ապա այս համատեքստում տեղեկատվության մանրամասն նկարագրությունը հիմնավորված կարելի էր համարել, քանի որ դրա նպատակը հանրային միջոցների շարժի վերահսկումն է, հրապարակայնության և թափանցիկության ապահովումը:

Узнать больше