«Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» ՀՀ օրենքի նախագծի և օրենքի նախագծից բխող այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը կարգավորում է վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, գործունեություն իրականացնող կամ իրականացնելու մտադրություն ունեցող անձանց և սպառողների փոխհարաբերությունները:
- Սույն օրենքի կարգավորման շրջանակն ընդգրկում է.
1) վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառներում պետական քաղաքականությունը.
2) էներգետիկայի և կլիմայի երկարաժամկետ ծրագրին ներկայացվող պահանջները․
3) վերականգնվող աղբյուրներից վերջնական էներգիայի համախառն սպառման մասնաբաժնի հաշվարկը.
4) շենքերի և շինությունների էներգաարդյունավետության բարելավմանը և ապաածխայնացմանն ուղղված միջոցառումները․
5) էներգախնայողության ծավալների մեծացմանն ուղղված կարգավորումները․
6) վերականգնվող էներգետիկայի խթանմանը և էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումները․
7) վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրության մտադրություն ունեցող անձին աջակցություն տրամադրելուն ուղղված աճուրդի կազմակերպումը և անցկացումը․
8) վերականգնվող էներգիայի ինքնավար սպառողի և ինքնավար խմբի գործունեությունը․
9) ծագման երաշխիքների տրամադրումը և վաճառքը։
-
Տևողություն
24.02.2026 12.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 658
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: