ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
7 - Դեմ
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանով սահմանված`
1) N 1 հավելվածում՝
ա. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր» բառերով.
բ. «Հասարակական միավորումների 6 ներկայացուցիչներ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայող նիստի քարտուղար» բառերը։
2) N 2 հավելվածում՝
ա. 24-րդ կետի «օրացուցային» բառերը փոխարինել «աշխատանքային» բառերով․
բ. 31-րդ կետի «Եթե» բառից առաջ հանել «Հանձնաժողովի» բառը.
գ. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«37. Հանձնաժողովը կազմված է Հանձնաժողովի նախագահից, տասներկու անդամից և նիստի քարտուղարից։»․
դ. 42-րդ, 53-րդ կետի 2-րդ ենթակետում, 54-րդ կետում, 55-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններում, 57-րդ և 58-րդ կետերում «կարգապահական» բառից հետո լրացնել «կոպիտ» բառը.
ե. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողն ունի Հանձնաժողովում լսվելու իրավունք՝ այդ թվում՝ տեսակապի միջոցով, եթե վերջինս հարգելի պատճառներով չի կարողանում մասնակցել նիստին։»․
զ. լրացնել 43.1-ին և 43.2-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․
«43.1. Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողի լսվելու իրավունքը Հանձնաժողովում տեսակապի միջոցով ապահովելիս՝ Հանձնաժողովի անդամներն ու ծառայողը պետք է հստակ տեսնեն և լսեն միմյանց, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը պետք է հայտարարի` թե ինչի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության շրջանակներում է կատարվում տվյալ գործողությունը և դրանով ապահովվում է կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողի՝ Հանձնաժողովում լսված լինելու իրավունքը:»․
«43.2. Տեսակապի միջոցով լսվելու ժամանակ կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողը Հանձնաժողովին տեսանելի ձևով պետք է ներկայացնի՝
1 անձը հաստատող փաստաթուղթ ծառայողական վկայական կամ անձնագիր,
2 համաձայնություն՝ Հանձնաժողովում իր լսված լինելու իրավունքը տեսակապի միջոցով իրացնելու վերաբերյալ։»․
է. լրացնել 44.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․
«44.1. Հանձնաժողովի նիստի քարտուղարը չունի Հանձնաժողովում քվերակելու իրավունք, կազմում է նիստերի վերաբերյալ արձանագրություններ և ներկայացնում Հանձնաժողովի նախագահի հաստատմանը։».
ը. 53-րդ կետի 3-րդ ենթակետում և 55-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում «կարգապահական խախտում» բառերը փոխարինել «կարգապահական կոպիտ խախտում» բառերով․
թ․ 55-րդ կետի 1-ին ենթակետում պատասխանատվության բառից հետո լրացնել ՝ առաջարկելով կիրառվելիք կարգապահական տույժի տեսակը բառերը.
ժ. 55-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ․
«5 հետաձգել Հանձնաժողովի նիստը, եթե կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողը ցանկություն է հայտնել Հանձնաժողովում լսված լինելու իրավունքն իրացնելու մասին, սակայն հարգելի պատճառներով անհնար է նշված իրավունքի ապահովումը, այդ թվում՝ տեսակապի միջոցով։»։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Քննարկվել է
11.03.2025 - 26.03.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 476
Տպել