Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

75%25%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »             2025 թվականի           N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետությաններքին գործերի նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված և ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի կողմից ուսման, վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 557-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝    
  • Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂԻ, ԿԱՄ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
  • Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սահմանել Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի, կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի կողմից ուսման, վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:»,
  • Որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

   «ԿԱՐԳ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂԻ, ԿԱՄ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ             ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ»,

  • Որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սույն կարգով սահմանվում էԼիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի, կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի կողմից ուսման, վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը։»,
  • Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ1-ին կետով՝

«2.1. Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝

ՓԵԳ = ՓԾ - (ՓԾ X ՓԾԾՕ/ՊԾՕ), որտեղ՝

ՓԵԳ-ը (փոխհատուցման ենթակա գումար) փրկարար ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափն է,

ՓԾ-ն (փաստացի ծախսերը) փրկարար ծառայողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած փաստացի ծախսերն են,

ՓԾԾՕ-ն (փրկարար ծառայությունում ծառայած օրերը) ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ավարտից հետո փրկարար ծառայողի փրկարար ծառայությունում ծառայած օրերի թիվն է,

ՊԾՕ-ն (պարտադիր ծառայության օրեր) ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ավարտից հետո պայմանագրով նախատեսված պարտադիր ծառայության օրերի թիվն է:»,

  • Որոշման հավելվածի 3-րդ կետի է ենթակետում : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով:
  • Որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ ը, թ և ժ ենթակետերով՝

     «ը) դասընթացի մեկնարկի օրը, ամիսը, տարեթիվը, պայմանագրի գործողության ժամկետը.

      թ) փոխհատուցման ենթակա գումարի չափի որոշման բանաձևը.

      ժ) դասընթացի տեսակը` ուսում կամ վերապատրաստում (որակավորում):»,

  • Որոշման հավելվածի 4-րդ կետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն բառերը փոխարինել Լիազոր մարմնի բառերով:
  • Որոշման հավելվածի 6-րդ կետում Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն բառերը փոխարինել Լիազոր մարմնի բառերով,
  • Որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

   «7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ Հայաստանի  Հանրապետության դրամով վճարվում է պետական կառավարման մարմին:»: 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

     Հայաստանի Հանրապետության

          վարչապետ                                                                                                                                                                                                                                                                Ն. Փաշինյան

 

 «       »____________ 2025թ.

     ք. Երևան  

 

  • Քննարկվել է

    21.02.2025 - 08.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1175

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Քրիստինե Մուշեղյան

24.02.2025

Այս հիմնավորումն ընդհանուր առմամբ ամբողջական է, բայց հնարավոր է կատարել որոշ բարելավումներ՝ այն ավելի հստակ, կառուցվածքային և փաստարկված դարձնելու համար։ Ստորև ներկայացրել եմ առաջարկները՝ ըստ բաժինների։ 1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը *Առաջարկ՝ ավելացնել ավելի հստակ փաստարկ այն մասին, թե ինչ խնդիր է առաջացնում գործող կարգավորումը և ինչ բացեր են առկա։ Օրինակ՝ Գործող կարգավորումը չի պարունակում փոխհատուցման հաշվարկման մեխանիզմ, ինչի պատճառով հնարավոր են հաշվարկման տարբեր մեկնաբանություններ։ * 24.10.24թ. ՀՕ-401-Ն օրենքի փոփոխությամբ սահմանվել են նոր պահանջներ, որոնք պետք է ներառվեն կարգավորման մեջ։ *Նախագծի նոր ձևակերպում՝ «Գործող կարգավորման բացերից է կարծես փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման բանաձևի բացակայությունը, ինչը կարող է հանգեցնել իրավական անորոշության և տարբերակված կիրառման ռիսկերի։ Բացի այդ, 24.10.24թ. ՀՕ-401-Ն օրենքի 15-րդ հոդվածի փոփոխություններով սահմանվել են նոր իրավական պահանջներ, որոնք անհրաժեշտ է համադրել ենթաօրենսդրական ակտի կարգավորումներին»։ 2․ Առաջարկվող կարգավորման բնույթը * Առաջարկ՝ հստակ նշել, թե ինչ խնդիր է լուծվում և ինչու է հատկապես այս մոտեցումն ընտրվել։ Օրինակ՝ Արդյո՞ք քննարկվել են այլընտրանքային տարբերակներ՝ օրինակ՝ ավելի ճկուն փոխհատուցման համակարգ, թե ոչ։ * Ինչպես է առաջարկվող կարգավորումը բարելավելու պայմանները ծառայողների համար ։ Նախագծի նոր ձևակերպում՝ «Նախագծով առաջարկվում է ոչ միայն կարգավորումները համապատասխանեցնել Փրկարար ծառայության մասին ՀՀ օրենքի 71-րդ հոդվածին, այլև ներդնել հաշվարկման հստակ բանաձև, որը կապահովի հաշվարկների թափանցիկություն և կանխատեսելիություն։ Այն թույլ կտա նվազեցնել բյուրոկրատական բարդությունները և իրավական անորոշությունը՝ ապահովելով պետության և ծառայողների իրավունքների հավասարակշռված պաշտպանություն»։ 3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ * Առաջարկ՝ մանրամասնել, թե ինչպես է այս նախագիծը համահունչ ՀՀ կառավարության ծրագրերին կամ ոլորտային ռազմավարությանը։ Օրինակ՝ Արդյո՞ք այս նախագիծը նպաստում է պետական ծառայության բարեփոխումներին։ Ո՞ր ռազմավարական նպատակներին է այն համահունչ։ 4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները * Առաջարկ՝ պարզաբանել, արդյո՞ք այլ գերատեսչություններ կամ շահագրգիռ կողմեր ներգրավվել են նախագծի մշակման մեջ։ Օրինակ՝ Քննարկումներ եղե՞լ են ՀՀ ֆինանսների նախարարության, Փրկարար ծառայության և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Նախագծի նոր ձևակերպում՝ «Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։ Նախատեսվում է նախագծի քննարկում շահագրգիռ պետական մարմինների և ոլորտային ներկայացուցիչների հետ՝ կարգավորումը առավել արդյունավետ ու կիրառելի դարձնելու համար»։ 5․ Ֆինանսական ազդեցությունը * Առաջարկ՝ հստակեցնել, թե արդյոք նախագծի ընդունումը հնարավոր է լրացուցիչ ծախսեր առաջացնի երկարաժամկետ կտրվածքով։ Օրինակ՝ Կա՞ն ռիսկեր, որ փոփոխությունների արդյունքում փոխհատուցման պահանջարկը կմեծանա, ինչի հետևանքով լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջանա։ * Արդյո՞ք ծախսերի կառավարման համար սահմանվում են լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ։ Նախագծի նոր ձևակերպում՝ «Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն ակնկալվում։ Միևնույն ժամանակ, նոր հաշվարկման մեխանիզմի ներդրումը կնպաստի ֆինանսական հոսքերի առավել կանխատեսելի կառավարմանը»։ 6․ Ակնկալվող արդյունքները * Առաջարկ՝ ավելի հստակ ներկայացնել, թե կոնկրետ ինչ բարելավումներ է բերելու կարգավորումը։ Օրինակ՝ Ինչպե՞ս է այն ազդելու ծառայողների վրա՝ նրանց իրավունքների և սոցիալական երաշխիքների տեսանկյունից։ Ինչպե՞ս կբարելավվի բյուջետային միջոցների կառավարման գործընթացը։ Նախագծի նոր ձևակերպում «Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի առավել կանխատեսելի, թափանցիկ և իրավական առումով հստակ փոխհատուցման մեխանիզմ։ Սա կապահովի, որ փրկարար ծառայողները և պետությունը ունենան հստակ իրավական հիմքեր փոխհատուցման գործընթացում, ինչպես նաև կնպաստի ֆինանսական միջոցների առավել արդյունավետ կառավարմանը»։ Կարծում եմ առաջարկներս նպատակային կլինեն։ Շնորհակալություն

Ալինա Հակոբյան

23.02.2025

Ողջունելի նախագիծ է

Տեսնել ավելին