Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

75%25%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    1  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Ներկայումս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում սովորած, վերապատրաստված (որակավորված) կամ ուսումնական փորձաշրջան անցած փրկարարական ծառայողի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ սահմանված կարգով, որի նորմատիվ հիմքը Փրկարար ծառայության մասին օրենքի 71-րդ հոդվածն է:

   Նշված հոդվածում համապատասխան փոփոխություններ են կատարվել 24.10.24թ. ՀՕ-401-Ն օրենքի 15-րդ հոդվածով, ինչով էլ պայմանավորված է Կառավարության վերոնշյալ որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարման անհրաժեշտությունը՝ այն նոր օրենսդրական կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով:

    2 Առաջարկվող կարգավորման բնույթը

    Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ հաստատված՝ փրկարար ծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման կարգը համապատասխանեցնել Փրկարար ծառայության մասին ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կարգավորումներին: Բացի այդ, ՀՀ կառավարության 16.01.2003 թ. N 111-Ն որոշմամբ սահմանված՝ ոստիկանության ծառայողի և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգով նախատեսված է փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման բանաձև, ինչը բացակայում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ հաստատված փրկարար ծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման կարգում: Իրավական կարգավորումների միատեսակության ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշման հավելվածում նույնպես սահմանել փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկի բանաձև:

       3Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղակի չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթերից։

       4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

       5Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.  

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ հաստատված՝ փրկարար ծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման կարգը համապատասխանեցնել Փրկարար ծառայության մասին օրենքի 71-րդ հոդվածի կարգավորումներին, ինչպես նաև սահմանել փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկի բանաձևը:

 

                                                 ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Քննարկվել է

    21.02.2025 - 08.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1181

Տպել

Առաջարկներ`

Քրիստինե Մուշեղյան

24.02.2025

Այս հիմնավորումն ընդհանուր առմամբ ամբողջական է, բայց հնարավոր է կատարել որոշ բարելավումներ՝ այն ավելի հստակ, կառուցվածքային և փաստարկված դարձնելու համար։ Ստորև ներկայացրել եմ առաջարկները՝ ըստ բաժինների։ 1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը *Առաջարկ՝ ավելացնել ավելի հստակ փաստարկ այն մասին, թե ինչ խնդիր է առաջացնում գործող կարգավորումը և ինչ բացեր են առկա։ Օրինակ՝ Գործող կարգավորումը չի պարունակում փոխհատուցման հաշվարկման մեխանիզմ, ինչի պատճառով հնարավոր են հաշվարկման տարբեր մեկնաբանություններ։ * 24.10.24թ. ՀՕ-401-Ն օրենքի փոփոխությամբ սահմանվել են նոր պահանջներ, որոնք պետք է ներառվեն կարգավորման մեջ։ *Նախագծի նոր ձևակերպում՝ «Գործող կարգավորման բացերից է կարծես փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման բանաձևի բացակայությունը, ինչը կարող է հանգեցնել իրավական անորոշության և տարբերակված կիրառման ռիսկերի։ Բացի այդ, 24.10.24թ. ՀՕ-401-Ն օրենքի 15-րդ հոդվածի փոփոխություններով սահմանվել են նոր իրավական պահանջներ, որոնք անհրաժեշտ է համադրել ենթաօրենսդրական ակտի կարգավորումներին»։ 2․ Առաջարկվող կարգավորման բնույթը * Առաջարկ՝ հստակ նշել, թե ինչ խնդիր է լուծվում և ինչու է հատկապես այս մոտեցումն ընտրվել։ Օրինակ՝ Արդյո՞ք քննարկվել են այլընտրանքային տարբերակներ՝ օրինակ՝ ավելի ճկուն փոխհատուցման համակարգ, թե ոչ։ * Ինչպես է առաջարկվող կարգավորումը բարելավելու պայմանները ծառայողների համար ։ Նախագծի նոր ձևակերպում՝ «Նախագծով առաջարկվում է ոչ միայն կարգավորումները համապատասխանեցնել Փրկարար ծառայության մասին ՀՀ օրենքի 71-րդ հոդվածին, այլև ներդնել հաշվարկման հստակ բանաձև, որը կապահովի հաշվարկների թափանցիկություն և կանխատեսելիություն։ Այն թույլ կտա նվազեցնել բյուրոկրատական բարդությունները և իրավական անորոշությունը՝ ապահովելով պետության և ծառայողների իրավունքների հավասարակշռված պաշտպանություն»։ 3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ * Առաջարկ՝ մանրամասնել, թե ինչպես է այս նախագիծը համահունչ ՀՀ կառավարության ծրագրերին կամ ոլորտային ռազմավարությանը։ Օրինակ՝ Արդյո՞ք այս նախագիծը նպաստում է պետական ծառայության բարեփոխումներին։ Ո՞ր ռազմավարական նպատակներին է այն համահունչ։ 4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները * Առաջարկ՝ պարզաբանել, արդյո՞ք այլ գերատեսչություններ կամ շահագրգիռ կողմեր ներգրավվել են նախագծի մշակման մեջ։ Օրինակ՝ Քննարկումներ եղե՞լ են ՀՀ ֆինանսների նախարարության, Փրկարար ծառայության և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Նախագծի նոր ձևակերպում՝ «Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։ Նախատեսվում է նախագծի քննարկում շահագրգիռ պետական մարմինների և ոլորտային ներկայացուցիչների հետ՝ կարգավորումը առավել արդյունավետ ու կիրառելի դարձնելու համար»։ 5․ Ֆինանսական ազդեցությունը * Առաջարկ՝ հստակեցնել, թե արդյոք նախագծի ընդունումը հնարավոր է լրացուցիչ ծախսեր առաջացնի երկարաժամկետ կտրվածքով։ Օրինակ՝ Կա՞ն ռիսկեր, որ փոփոխությունների արդյունքում փոխհատուցման պահանջարկը կմեծանա, ինչի հետևանքով լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջանա։ * Արդյո՞ք ծախսերի կառավարման համար սահմանվում են լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ։ Նախագծի նոր ձևակերպում՝ «Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն ակնկալվում։ Միևնույն ժամանակ, նոր հաշվարկման մեխանիզմի ներդրումը կնպաստի ֆինանսական հոսքերի առավել կանխատեսելի կառավարմանը»։ 6․ Ակնկալվող արդյունքները * Առաջարկ՝ ավելի հստակ ներկայացնել, թե կոնկրետ ինչ բարելավումներ է բերելու կարգավորումը։ Օրինակ՝ Ինչպե՞ս է այն ազդելու ծառայողների վրա՝ նրանց իրավունքների և սոցիալական երաշխիքների տեսանկյունից։ Ինչպե՞ս կբարելավվի բյուջետային միջոցների կառավարման գործընթացը։ Նախագծի նոր ձևակերպում «Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի առավել կանխատեսելի, թափանցիկ և իրավական առումով հստակ փոխհատուցման մեխանիզմ։ Սա կապահովի, որ փրկարար ծառայողները և պետությունը ունենան հստակ իրավական հիմքեր փոխհատուցման գործընթացում, ինչպես նաև կնպաստի ֆինանսական միջոցների առավել արդյունավետ կառավարմանը»։ Կարծում եմ առաջարկներս նպատակային կլինեն։ Շնորհակալություն

Ալինա Հակոբյան

23.02.2025

Ողջունելի նախագիծ է

Տեսնել ավելին