Sargis Gevorgyan
29.04.2024
Աջակցում եմ տվյալ նախագծի հաստատմանը, այո պոլիէթիլենային տոպրակներից ձերբազատվելն արդեն իսկ օրհասական խնդրի առարկա է:
Գտնվում է ՀՀ կառավարությունում
9 - Կողմ
18 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվում է.
1) պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի) առկայությունը կամ օտարումը.
2) պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների), ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը.
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 12-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1-ին մասով.
«12.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով արգելվող ապրանքների առկայությունը կամ օտարումը ՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 2. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ» բառերից հետո լրացնել «12.1-ին» բառով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-323-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «վաճառքի» բառից հետո լրացնել «, զբոսաշրջության» բառերով։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) դիտարկում՝ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով օրենքով սահմանված դեպքերում իրականացվող գործողությունների ամբողջություն:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքում» բառերը հանել, իսկ 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով՝
«4) զբոսաշրջության ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ հոդվածով.
«Հոդված 5.1. Դիտարկումների իրականացումը
ա) ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ արտադրողների, նրանց ներկայացուցիչների կամ իրացնողների կողմից ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների նմուշների անվճար իրացման արգելքի.
բ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հովանավորության արգելքի.
գ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջների.
դ) առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովման մասով ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջների.
ե) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների.
զ) 18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացման արգելքի.
է) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով), ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով իրացման արգելքի.
ը) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքն իրականացնելիս որևէ զեղչի կիրառման արգելքի.
թ) բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքի կամ որևէ այլ եղանակով իրացման կամ սիգարետի հատով վաճառքի կամ որևէ այլ եղանակով հատով իրացման կամ սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքի կամ որևէ այլ եղանակով իրացման արգելքի.
ժ) օրենքով արգելված տարածքներում կամ հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կամ որևէ այլ եղանակով իրացման.
ի) վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքի։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝ 5.1-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Քննարկվել է
27.03.2024 - 30.04.2024
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Առողջապահություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տնտեսական
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
29.03.2024 17:05
Հանրային քննարկումը կկայանա սույն թվականի մարտի 29-ին ժամը 14:30, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 5-րդ հարկ, նիստերի դահլիճ։
Դիտումներ` 4191
Տպել29.04.2024
Աջակցում եմ տվյալ նախագծի հաստատմանը, այո պոլիէթիլենային տոպրակներից ձերբազատվելն արդեն իսկ օրհասական խնդրի առարկա է:
13.04.2024
Վրաստանի օրինակով ուզւոմ եք փող հավաքել մարդկանցից, բայց դա նոռմալ չի: Վրաստանում ուրիշ ոլորտնա սրա պես արած: Մի ստիպեք ավել փող դուրս տա տնտեսվարողը, որ ապրանքի գինել ավտոմատ թանգացնի: Իրական վճարողը վերջում էլի սպառողնա լինելու, ոչ մեկ իրա գրպանից փող չի տա ուղղակի:
01.04.2024
ՆՄան նախագիծ բերելով ծանր հարվածի տակ է դրվում այդ ոլորտի տնտեսվարողների հետագա գործունեությունը, ուստի այդ պայմաններում առնվազն պետք է 2-3 տարի ժամնակահատվածում աստիճանաբար արգելել այդ գործունեությունը, իսկ այս դեպքում այն ունի 3 ամիս ժամկետ, ընդ որում 4 տարի առաջ պահանջներ է ներկայացվել արտադրությանը մասնավորապես 50 մկմ և ավել արտադրատեսակներ վաճառքին, որևէ խոսք չի եղել հետագայում այն առհասարակ արգելելու մասին, ուստի 3 ամիս անց եթե օրենքը ընդունվի, այն չի կարող ողջամիտ ժամանակահատված դիտվել, դա պետք է կատարվի աստիճանաբար այլ ոչ թե կտրուկ, քանի որ 3 ամսում նույնիսկ հնարավոր չէ վաճառել առկա ապրանքային մնացորդները,