«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
Աշխարհում տրանսպորտային ծառայությունները արագ ինտեգրվում են էլեկտրոնային հավելվածներին ու տեխնոլոգիաներին, իսկ հարթակներում տրանսպորտային ծառայությունների թվայնացումը պահանջում է նոր մոտեցումներ ու հարկային կարգավորումներ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշվառման և հարկային թափանցիկության առավել հաջողված եղանակն է թվային հարկային հաշվառման ներդրումը, ֆիզիկական անձանց՝ էլեկտրոնային հարթակներով զբաղվածության կարգավորումը, ինչպես նաև մասնագիտական հարկման համակարգի ներդրումը։ Հարկ է նշել, որ Հայաստանում ուղևորափոխադրումների մասով 2024 թվականին նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման բացակայությամբ, ֆիզիկական անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ, ֆիզիկական անձանց ամբողջական հարկազատմամբ, ֆիզիկական անձանց և գրանցված սուբյեկտների միջև անհավասար պայմանների առկայությամբ, ինչպես նաև ոլորտում ոչ լիարժեք վերահսկողության իրականացմամբ, իսկ ֆիզիկական անձանց մասով՝ դրա բացակայությամբ։ Ձեռնարկված բարեփոխումների նպատակադրումներն էին՝ ուղևորափոխադրման պատվերների ձևակերպում իրականացնող էլեկտրոնային հարթակների համակարգի հիման վրա ճկուն, պարզ ու հարմարավետ լուծումների նախատեսում՝ հարկային հաշվառման և հարկերի վճարման ապահովման համար, էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց հաշվառում, նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության ստացում, առանց հարթակների ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց համար հարկային մարմնի պարզեցված համակարգի ներդրում, պետական լրացուցիչ եկամուտների ապահովում և հարկային արդյունավետ հսկողության ներդրում։
-
Տևողություն
31.03.2026 16.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Վարչարարություն և վարչական վարույթ, Անձնագրեր և վիզաներ, Միգրացիա և քաղաքացիություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 194
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: