«2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Սարգսյան 19.11.2025 22:19:55 | Պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների՝ 2026 թվականի ընթացքում հայտարարված վարժական հավաքների կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակային հանգամանքները, որոնք անհրաժեշտություն են առաջացնում ՀՀ զինված ուժերում ունենալ մարտական ստորաբաժանումներ՝ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, առաջարկում եմ․ 1․Պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններին ավելացնել՝ պահեստազորի սերժանտական կազմին։ 2․ Ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման նպատակով անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկում ներառել՝ զրահատանկային զորքերին։ Զինված ուժերի զորամասերում իրականացնել նշված զինվորական մասնագիտությամբ հաշվառված պահեստազորայինների ռազմական կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը։
Նշված զինվորական մասնագիտությամբ հաշվառված պահեստազորայինների վերապատրաստումն ու ներդաշնակումը կանոնավոր ստորաբաժանումների հետ բավականին ժամանակատար է մասնավորապես պատերազմական իրավիճակում, ինչի վառ ապացույցն է 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ կատարված մոբիլիզացիոն պատրաստման միջոցառումները սույն ստորաբաժանումների հետ կապված։
Ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործման համար առաջարկում եմ կրակային պատրաստությունը կազմակերպել փոքր տրամաչափի ներդիր փողերով։
ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները վարժական հավաքների միջոցով մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությունը պահպանվում է՝ ամբողջը ներառվելով 25 օրացույցային օր ժամկետում։
2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել եմ նաև որպես նշված (առաջին կարգի՝ 113194) զինվորական մասնագիտություն ունեցող պահեստազորային, այնուհետև՝ հետպատերազմյա շրջանում կատարելով մարտական հերթապահություններ ՀՀ տարբեր հատվածներում։ |
1. <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հեդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն կրտսեր ենթասպայական կազմը ներառված է ենթասպայական կազմում։ 2․ Նման զորքեր ՀՀ զինված ուժերում չկան։
|
|||
| 2 | Դավիթ Սարգսյան 19.11.2025 23:28:03 | Պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների՝ 2026 թվականի ընթացքում հայտարարված վարժական հավաքների կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակային հանգամանքները, որոնք անհրաժեշտություն են առաջացնում ՀՀ զինված ուժերում ունենալ մարտական ստորաբաժանումներ՝ համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, առաջարկում եմ․ 1․Պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններին ավելացնել՝ պահեստազորի սերժանտական կազմին։ 2․ Ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման նպատակով անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկում ներառել՝ զրահատանկային զորքերին։ Զինված ուժերի զորամասերում իրականացնել նշված զինվորական մասնագիտությամբ հաշվառված պահեստազորայինների ռազմական կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը։
Նշված զինվորական մասնագիտությամբ հաշվառված պահեստազորայինների վերապատրաստումն ու ներդաշնակումը կանոնավոր ստորաբաժանումների հետ բավականին ժամանակատար է մասնավորապես պատերազմական իրավիճակում, ինչի վառ ապացույցն է 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ կատարված մոբիլիզացիոն պատրաստման միջոցառումները սույն ստորաբաժանումների հետ կապված։
Ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործման համար առաջարկում եմ կրակային պատրաստությունը կազմակերպել փոքր տրամաչափի ներդիր փողերով։
ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները վարժական հավաքների միջոցով մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությունը պահպանվում է՝ ամբողջը ներառվելով 25 օրացույցային օր ժամկետում։
2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել եմ նաև որպես նշված (առաջին կարգի՝ 113194) զինվորական մասնագիտություն ունեցող պահեստազորային, այնուհետև՝ հետպատերազմյա շրջանում կատարելով մարտական հերթապահություններ ՀՀ տարբեր հատվածներում։ |
1. <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հեդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն կրտսեր ենթասպայական կազմը ներառված է ենթասպայական կազմում։ 2․ Նման զորքեր ՀՀ զինված ուժերում չկան։ |
|||
| 3 | Դավիթ Սարգսյան 24.11.2025 14:07:29 | Ի պատասխան՝ 19․11․2025 22։19։55 իմ կողմից ներկայացված առաջարկությանը, նշել էիք, որ ՀՀ զինված ուժերում նման զորքեր չկան, այն է, իմ կողմից նշված՝ <<Զրահատանկային զորքեր>>։ Չնայած այն հանգամանքին, որ զրահատանկային զորքերը ՀՀ զինված ուժերում անվանվում են ցամաքային զորքերի բաղկացուցիչ մասը համարվող որպես տանկային զորքեր, այնուամենայնիվ դրանից խնդիրը չի լուծվում և իմ առաջարկը մնում է արդիական։ Կարծում եմ վերը նշված առաջարկության 2 -րդ կետում ՀՀ զիված ուժերի տվյալ ստորաբաժանումների անվանումների փոփոխությամբ (զրահատանկային զորքերը՝ տանկային զորքերի) այդ և նմանատիպ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայինների վերապատրաստման և պատրաստման արդիականությունը չի նվազում։ Արդյո՞ք կարևոր և հնարավոր չի ՀՀ զինված ուժերի պահեստազորայինների՝ որպես տանկիստի կամ այլ մարտական մեքենայի / տեխնիկայի զինվորական հաշվառում ունեցող պահեստազորայիններին վերապատրաստել կամ պատրաստել վարժական հավաքների շրջանակում։ |
Վարժական հավաքներին ներգրավվում են Զինված ուժերի գործունեության համար անհրաժեշտ մասնագիտություններ ունեցող պահեստազորայինները։ |