24.11.2025
Ի պատասխան՝ 19․11․2025 22։19։55 իմ կողմից ներկայացված առաջարկությանը, նշել էիք, որ ՀՀ զինված ուժերում նման զորքեր չկան, այն է, իմ կողմից նշված՝ <<Զրահատանկային զորքեր>>։
Չնայած այն հանգամանքին, որ զրահատանկային զորքերը ՀՀ զինված ուժերում անվանվում են ցամաքային զորքերի բաղկացուցիչ մասը համարվող որպես տանկային զորքեր, այնուամենայնիվ դրանից խնդիրը չի լուծվում և իմ առաջարկը մնում է արդիական։
Կարծում եմ վերը նշված առաջարկության 2 -րդ կետում ՀՀ զիված ուժերի տվյալ ստորաբաժանումների անվանումների փոփոխությամբ (զրահատանկային զորքերը՝ տանկային զորքերի) այդ և նմանատիպ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայինների վերապատրաստման և պատրաստման արդիականությունը չի նվազում։
Արդյո՞ք կարևոր և հնարավոր չի ՀՀ զինված ուժերի պահեստազորայինների՝ որպես տանկիստի կամ այլ մարտական մեքենայի / տեխնիկայի զինվորական հաշվառում ունեցող պահեստազորայիններին վերապատրաստել կամ պատրաստել վարժական հավաքների շրջանակում։