Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«------» ------------ 2025 թվական N ------Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Երևան

  • Քննարկվել է

    09.10.2025 - 07.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հանրային հարցման ամսաթիվ

    04.11.2025

  • Հանրային հարցման հասցե

    ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 21818

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Arpine Piloyan

06.11.2025

Գիտության զարգացումը ձևավորում է համայն մարդկության զարգացումը, պետության համար այն չի կարող միտված լինել միայն կրթության վերաբերյալ որդեգրած ռազմավարության ինչ-որ մի ածանցյալ։ Այս դեպքում լավ խոսք կա՝ թնդանոթով մոծակ ենք սպանում։ Մյուս հարցն էլ այն է, թե որքանով է կրթությանը նպաստելու այն նախաձեռնությունը, որի անունը «Ակադեմիական քաղաք » դրված։ Գիտության Առողջ ռազմավարությունը պետք է արտացոլի գիտության անմիջական ազդեցությունը տնտեսության զարգացման, էներգետիկ, առողջապահական, պաշտպանական, տեխնոլոգիական, նորարարական , համամարդկային արժեքների ու նաև կրթության զարգացման վրա։ Այս ամենից բացի, եթե կատարվում է որևէ փոփոխություն հանիւն զարգացման, պետք է ապահովի առաջին հերթին եղած զարգացումների ու ձեռքբերումների պահպանումը։ Ներկայացված ռազմավարության դեպքում այդ ձեռքբերումները զրոյանալու են ու նորերը , անգամ եթե լինեն ըստ ռազմավարության, համարժեք չեն այդ կորուստներին։ Այդպիսի ձեռքբերումներ են կայացած դպրոցները, նրանց ճանաչումն ու ուրույն տեղը միջազգային գիտական հանրության կողմից, գրեթե առանց ֆինանսական պատասխանատվության եղած խոշորագույն ու կարևորագույն համագիրծակցությունները։ Այս ամենին գումարվում է գիտության համար շատ կարևոր հանգամանքը՝ ազատությունն , անկախությունը ու մրցակցային միջավայրի բացակայությունը ռազմավարության մեջ։ Գուցե առանձին մարդիկ մրցակցեն, որը կործանիչ է, բայց ոչ համակարգեր։ Կրթությունը լինելով առաջին հերթին բիզնես ունի իր զարգացման օրենքները ու ճանապարհը, այն կարող է որոշակի գիտական խնդիրներ փորձի լուծել ելնելով իր ֆինանսական հետաքրքրությունից, սակայն գիտության առաջ, որպես ամբողջություն , բոլորովին այլ արժեքներ ու խնդիրներ են դրված։ Այսպիսով գիտության ու կրթության կապը ու համագործակցությունը կարևորելով՝ միևնույն է նրանք չեն կարող այսպես սերտաճած լինել։

Մարիետա Մելիքյան

04.11.2025

Կազմակերպել մասնագիտացված վերապատրաստումներ ԲՏՃՄ առարկաների օլիմպիական խմբակների ղեկավարների համար՝ նրանց հնարավորություն տալով ծանոթանալ նորագույն գիտական մոտեցումներին և օլիմպիական խնդիրների լուծման արդի մեթոդներին։

Ապահովել օլիմպիական խմբակները համապատասխան մասնագիտական գրականությամբ և նյութատեխնիկական բազայով, ինչպես նաև դպրոցներում ստեղծել պայմաններ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ օլիմպիական խմբակներում դասավանդելու համար։

Մարիետա Մելիքյան

03.11.2025

Որպես ուսուցիչ՝ ողջունում եմ «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը»՝ այն կարևորելով գիտության կառավարման, ֆինանսավորման և միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ծրագրի իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել կրթության և գիտության կապի ամրապնդմանը։

Նպատակահարմար է ռազմավարության շրջանակում ներառել․


  • դպրոցականների և ուսուցիչների մասնակցությամբ գիտական ակումբների ու STEM-լաբորատորիաների ստեղծում,
  • ուսուցիչների հետազոտական կարողությունների զարգացում,

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: