«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 26-րդ հոդվածի 8-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-րդ մաս.
8.1 Լեռնային Ղարաբաղի քննչական և դատախազական մարմիններում պաշտոն զբաղեցրած անձանց շնորհված դասային աստիճանները հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելիս հաշվի են առնվում և համապատասխանեցվում՝ սույն օրենքով սահմանված համարժեք դասային աստիճաններին:։
Հոդված 2․ Օրենքի 31–րդ հոդվածի 1–ին մասում «դրամական պարգևատրմամբ» բառերից հետո լրացնել «, մեդալով կամ կրծքանշանով» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «պրոբացիայի, հարկադիր կատարումն ապահովող» բառերով, իսկ «փրկարար ծառայությունների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմինների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «Պետական այլ մարմնում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով.
2) 3-րդ մասում «Պետական այլ մարմիններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասում պետական պահպանության ծառայության բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության բառերով, (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները) բառերից առաջ լրացնել հակակոռուպցիոն կոմիտեի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք բառերով, իսկ (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները) բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության (այդ թվում՝ քրեակատարողական վարչության), դատախազության, հարկադիր կատարումն ապահովող մարմիններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պաշտոն զբաղեցրած անձինք» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների և հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմինների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «Այլ պետական մարմնում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով.
2) 3-րդ մասում «Այլ պետական մարմնում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի
ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 7-րդ մասում Պրոբացիայի ծառայության պաշտոնների բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմինների պաշտոնների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում.
1) 1-ին մասից հանել «Պրոբացիայի» բառը.
2) 4-րդ մասում «Պետական այլ մարմնում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով.
3) 5-րդ մասում «Պետական այլ մարմիններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պետական համապատասխան մարմիններում» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս Պրոբացիայի ծառայությունում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը շնորհված համապատասխան կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:»:
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում պրոբացիայի ծառայողների բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերով, իսկ «ազատազրկման հետ կապված կամ ազատազրկման հետ չկապված պատիժներ կատարած կամ դրանց իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացրած ծառայողների և աշխատակիցների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ոստիկանության քրեկատարողական վարչության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում
1) վերնագրում և 1-ին մասում «պրոբացիայի» բառից հետո լրացնել «, հարկադիր կատարումն ապահովող» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բավանդակությամբ նախադասությամբ.
«Սույն մասի իմաստով պաշտոնային դրույքաչափը որոշելիս հաշվի է առնվում նաև Լեռնային Ղարաբաղի համապատասխան մարմիններում ծառայության ստաժը»:
3) 2-րդ մասում «հավելված 7.1-ով,» բառերից հետո լրացնել «հարկադիր կատարողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7.2-ով,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասում «պրոբացիայի» բառից հետո լրացնել «, հարկադիր կատարման» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ հավելվածով.
|
«Հավելված 7.2 «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
||||||||||
Հարկադիր կատարման ծառայություն |
|||||||||||
Աշխա-տավարձի մակարդակ-ները |
Հիմնական աշխատավարձի բնականոն աճը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
||
Տեսուչ |
Հարկադիր |
Ավագ հարկադիր կատարող, |
Գլխավոր |
Բաժան-մունքի պետ, |
Մարզային բաժնի պետ, |
Կենտրո-նական մարմնի |
|||||
11 |
Աճ չկա |
2.28 |
2.66 |
3.11 |
3.64 |
4.40 |
5.34 |
6.49 |
|||
10 |
Երեք տարին մեկ |
2.21 |
2.58 |
3.01 |
3.53 |
4.27 |
5.17 |
6.29 |
|||
9 |
2.14 |
2.50 |
2.92 |
3.42 |
4.13 |
5.01 |
6.09 |
||||
8 |
2.08 |
2.42 |
2.83 |
3.31 |
4.01 |
4.85 |
5.89 |
||||
7 |
Երկու տարին մեկ |
2.02 |
2.35 |
2.75 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
|||
6 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.11 |
3.76 |
4.55 |
5.52 |
||||
5 |
1.90 |
2.21 |
2.58 |
3.02 |
3.64 |
4.41 |
5.35 |
||||
4 |
Յուրաքանչյուր տարի |
1.84 |
2.15 |
2.50 |
2.92 |
3.53 |
4.27 |
5.18 |
|||
3 |
1.79 |
2.08 |
2.43 |
2.83 |
3.42 |
4.14 |
5.01 |
||||
2 |
1.73 |
2.02 |
2.35 |
2.75 |
3.31 |
4.01 |
4.86 |
||||
1 |
1.68 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.21 |
3.88 |
4.70» |
||||
Հոդված 4. Օրենքի 9-րդ հավելվածում.
1) աղյուսակի «Պետական ծառայություն, բացառությամբ քաղաքացիական, դիվանագիտական, հարկային, մաքսային և հարկադիր կատարման ծառայությունների» բառերը փոխարինել «Պետական ծառայություն, բացառությամբ քաղաքացիական, դիվանագիտական, հարկային և մաքսային ծառայությունների» բառերով:
2) աղյուսակից հանել «Հարկադիր կատարման ծառայություն բաժինը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
15.10.2024 - 31.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 578
Տպել