Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«  » «———» 2024 թվականի N -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)
  • վերնագրում «բուժտեխնիկայի» բառը փոխարինել «բժշկական արտադրատեսակների» բառով, իսկ «կարգը և» բառերից հետո լրացնել «անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը,» բառերը.
  • նախաբանում «4-րդ մասի» բառերից հետո լրացնել «և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը.
  • 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «1. Հաստատել դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ գովազդին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի և դեղի գովազդային նյութի փորձաքննության կարգը՝  համաձայն N 2 հավելվածի»:

 

  1. Որոշման հավելվածում՝
  • «Հավելվածը» անվանումը փոխարինել «N 1 հավելված» անվանմամբ.
  • 1-ին գլխի վերնագրում և հավելվածի ամբողջ տեքստում (ներառյալ՝ ձևերը) «բուժտեխնիկա» բառը փոխարինել «բժշկական արտադրատեսակներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ հավելվածի և 1-ին գլխի վերնագրերում «կարգը և» բառերից հետո լրացնել «անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը» բառերը.
  • 6-րդ կետի «:» նշանը փոխել «.» նշանով և կետը հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) դեղի գովազդի թույլտվության հայտ ներկայացնելու դեպքում՝ գովազդային նյութի փորձաքննության եզրակացությունը:»:

  • 14-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «՝դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում» բառերը.
  • 20-րդ կետը լրացնել հետևյալ նոր նախադասությամբ.

«Դեղի գովազդի դեպքում ներկայացվում է նաև  փոփոխված գովազդային նյութի փորձաքննության եզրակացությունը:».

  • 22-րդ կետի 2-րդ ենթակետում «ԲՏԳ» հապավումը փոխարինել «ԲԱԳ» հապավմամբ.
  • 23-րդ կետի «արտադրություն» բառից հետո լրացնել «կամ դեղերի մեծածախ իրացման» բառերով.
  • 1 կետի «:» նշանը փոխել «.» նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ ենթակետով.

 «2) համապատասխանի «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջներին:».

 Ձև 4-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ հավելվածով.

 «Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման

ԿԱՐԳ

              ԴԵՂԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում դեղի գովազդի թույլտվության նպատակով գովազդային նյութի փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:
  2. Դեղի գովազդային նյութի փորձաքննությունն (այսուհետ` փորձաքննություն) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
  3. Փորձաքննության համար գովազդատուն դիմում է կազմակերպությանը` ներկայացնելով N 1422-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը և (կամ) նյութերը առձեռն և (կամ) էլեկտրոնային փոստով և (կամ) էլեկտրոնային համակարգի միջոցով և (կամ) փոստային առաքմամբ:
  4. Փորձաքննությունն սկսվում է գովազդային նյութի փորձաքննության համար սահմանված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:
  5. Փորձաքննության ընթացքում կարող են պահանջվել բացակայող տվյալներ, որոնք ներկայացնելու ժամանակահատվածը փորձաքննության համար սահմանված ժամկետում չի ներառվում:
  6. Փորձաքննության ընթացքում տվյալների փոփոխությունների ներկայացման անհրաժեշտության մասին պատշաճ կարգով տեղեկացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք չներկայացնելու դեպքում փորձաքննությունը դադարեցվում է, և կազմվում է փորձագիտական եզրակացություն` դիմումը մերժելու վերաբերյալ:
  7. Ներկայացված փաստաթղթերը և պետական տուրքը չեն վերադարձվում` անկախ փորձաքննության արդյունքից:
  8. Փորձաքննության ժամանակ գնահատվում է գովազդային նյութի համապատասխանությունը «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
  9. Փորձաքննության արդյունքների հիման վրա դիմումն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում և դիմողին է տրամադրվում փորձաքննության եզրակացություն՝ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
                   վարչապետ                                                                  Ն. Փաշինյան

          2024 թ. 
                   Երևան

  • Քննարկվել է

    10.10.2024 - 26.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 634

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ