Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2024 թվականի N ——— Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005  ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

            Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • 8-րդ կետում «տեղադրվելու» բառից հետո լրացնել «կամ պահվելու» բառերով, իսկ «՝ կախված դրանց տեղադրման եղանակներից (պահում, թաղում)» բառերը հանել,
  • 11-րդ կետում «լիազոր»  բառից առաջ լրացնել ««Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի» (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով կազմում և» բառերով, իսկ «ներկայացնում»  բառից հետո՝ «նախագիծը, կից ներկայացնելով նաև» բառերով,
  • 11-րդ կետի «ա» և «դ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
  • 11-րդ կետի «գ» ենթակետում «թափոնի»  բառից առաջ՝ «էլեկտրոնային հարթակի միջոցով համաձայնեցված և հաստատված» բառերով,
  • 12-րդ կետում «ժամկետում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով,
  • 16-րդ կետում «նախագծերն անմիջականորեն տրվում են դիմումատուին կամ նրա ներկայացուցչին կամ ուղարկվում են փոստով» բառերը փոխարինել «նախագիծը դիմումատուին է տրամադրվում էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հարթակի միջոցով նախագծերի ընդունման և դրանց հաստատման համար ստեղծված համապատասխան բաժնի գործարկումից հետո:

 

  • Քննարկվել է

    02.10.2024 - 18.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 565

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ