ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N47-Ն, 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2291-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N121-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 97-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N47-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» N 2291-Ն, 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն, 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշումներում և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն, 2007 թվականի ապրիլի 27-ի «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 97-Ն, 2007 թվականի փետրվարի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտերի նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է վարչապետի 2022 թվականի օգոստոսի 3-ի №02/16.11/25429 հանձնարարականից՝ պետական գերատեսչական մարմինների կողմից համապատասխան թույլատվական փաստաթղթերը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով:
«Թափոնների մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներով և ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան վտանգավոր թափոններ առաջացնող և դրանց գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, թղթային տարբերակով շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության գոծունեության լիցենզիա ստանալու հայտերը, համաձայնեցման ենթակա վտանգավոր թափոնների անձնագրերը, հաստատման ենթակա թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը (այսուհետ` սահմանաքանակների նախագծեր), «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» վարչական վիճակագրական հաշվետվությունները (այսուհետ` հաշվետվություններ), որոնց հիման վրա շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին) թղթային տարբերակով տրամադրում է լիցենզիաներ և լիցենզիայի ներդիրներ, համաձայնեցված վտանգավոր թափոնի անձնագրեր, հաստատված սահմանաքանակների նախագծեր:
Վերը նշված իրավական ակտերում առկա են հղումներ որոշ իրավական ակտերին, որոնք ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել, առկա են նաև հստակեցման կամ ճշգրտման ենթակա դրույթներ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով նախատեսվում է սահմանել, որ վտանգավոր թափոնների գործածության գոծունեության լիցենզավորման, վտանգավոր թափոնների անձնագրավորման, սահմանաքանակների նախագծերի հաստատման և հաշվետվությունների ընդունման գործընթացները պետք է իրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ նպատակով ստեղծվող՝ բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով:
Վերը նշված իրավական ակտերում առկա հղումները կհամապատասխանեցվեն ոլորտը կանոնակարգող օրենքներով կամ այլ իրավական ակտերով սահմանված դրույթներին։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը թափոնների կառավարման ոլորտում շրջակա միջավայրի նախարարության կողմից մատուցվող ծառայություններից կարող են օգտվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտվելով էլեկտրոնային հարթակի համապատասխան բաժիններից, ինչն էլ կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ստեղծված փաստաթղթերը կպահպանվեն դրանց էլեկտրոնային տրամադրման հարթակում, հասանելի կլինեն և ըստ անհրաժեշտության ավելի մատչելի եղանակով կօգտագործվեն թափոն առաջացնողների, թափոնների կառավարման կամ վերահսկման ոլորտների լիազոր մարմինների կողմից, օրինակ՝ թափոնների հաշվառման, հավաքման, փոխադրման, օգտահանման կամ հեռացման համար թույլտվությունների ստացման կամ այլ գործընթացներում։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագծի մշակումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 13-րդ բաժնի 7-րդ՝ «Շրջակա միջավայրի նախարարության կողմից լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում» միջոցառման կատարման անհրաժեշտությունից։
-
Քննարկվել է
02.10.2024 - 18.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 567
Տպել