«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
-
5 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության երեք տարին մեկ անգամ։ Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ: Սույն մասով նախատեսված ժամկետների հաշվարկը սկսվում է նախորդ փորձաքննության իրականացման պահից։»։
Հոդված 2․ Օրենքի 15-րդ հոդվածի
- 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաև կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս տեսչական մարմինը կարող է դիմել հավատարմագրված անձի կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին փորձագիտական եզրակացության ստանալու համար:»․
2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման, եթե խախտումն իր բնույթով տվյալ պահին տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի սպառնալիք է առաջացնում։»:
- 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10․ Կարգադրագիրը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում անբողոքարկելի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգադրագրերը՝ դրանց չկատարման փաստը պարզելուց հետո՝ հինգօրյա ժամկետում:»։
Հոդված 4․ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ «ժե» կետով հետևյալ բովանդակությամբ․
- «ժե) արտադրական վտանգավոր օբեկտի շահագործումը ժամանակավորապես դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը։»։
Հոդված 5․ Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
- «9․ Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետով նախատեսված պահանջը սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։»
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված կարգադրագրերի նկատմամբ։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը կատարում է Փրկարար ծառայությունը՝ ապահովելով Տեսչական մարմնի հասանելիությունը՝ հաշվառվող տեղեկատվությանը։ Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 2․Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․
«2․1․ Տեսչական մարմնի՝ սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարչական ակտերը ենթակա են անհապաղ կատարման։»։
Հոդված 3․ Օրենքի 20․1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Սահմանափակող ակտը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում անբողոքարկելի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված ակտերը՝ դրանց չկատարման փաստը պարզելուց հետո՝ հինգօրյա ժամկետում:»։
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված կարգադրագրերի նկատմամբ։
-
Քննարկվել է
20.05.2024 - 06.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1323
Տպել