Հիշել նախագիծը

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

                                                          «____»_____________2024թ No_______Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝

 

             1․ Սահմանել շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների  և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի։

             2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

«------»--------------------------2024թ.

ք. Երևան

 

Հավելված

  շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի

___________ – ի   N ___ Ն հրամանի

 

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ  ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ  ԹԱՐՄԱՑՄԱՆ

 

 

  1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների  մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման  և թարմացման հետ կապված հարաբերությունները:
  2. Մետատվյալներն ստեղծվում, պահպանվում և թարմացվում են Նախարարության  կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
  3. Մետատվյալների բազան ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները:
  4. Մետատվյալներն ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
  5. Մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման համար պատասխանատու է Նախարարությունը:
  6. Մետատվյալների բազան ստեղծվում և թարմացվում է էլեկտրոնային եղանակով` Նախարարության կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե) ղեկավարի 2022 թվականի մարտի 31-ի N 76 - Ն հրամանով սահմանված  հավելվածի Ձևի։
  7. Մետատվյալների բազան էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում։
  8. Նախարարությունն օգտագործում Է Մետատվյալներն իր լիազորություններն իրականացնելու համար, ապահովում է դրանց օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը և տրամադրումը կամ հասանելիությունը ոլորտի լիազոր մարմնին՝ կադաստրի կոմիտեին։
  9. Նախարարությունը, տարածական տվյալների ենթակառուցվածքների՝ ոլորտային գեոպորտալի միջոցով, ապահովում է Մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները.

1) որոնման ծառայություն,

2) դիտման ծառայություն,

3) ներբեռնման ծառայություն,

4) փոխակերպման ծառայություն,

5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:

  1. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.

1) հիմնաբառ,

2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում,

3) աշխարհագրական դիրք (կոորդինատ),

4) որակի չափանիշ,

5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակում,

6) հասանելիության և օգտագործման նախադրյալ, ինչպես նաև համապատասխան դրամական վճարում,

7) սուբյեկտ, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքման, կառավարման և տրամադրման համար:

  1. Ծառայությունները պետք է ունենան հանրային հասանելիություն՝ էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով:

 

 

  • Քննարկվել է

    16.04.2024 - 01.05.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Կադաստր, Տեղեկատվության ազատություն ապահովման, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1583

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ