ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 16-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Նախարարության և ՊՈԱԿ-ի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանելու շրջակա միջավայրի նախարարին վերապահված լիազորության իրականացումն, ինչպես նաև կհստակեցվեն տարածական տվյալների ու ծառայությունների ստեղծմման, պահպանման և թարմացմանն ներկայացվող կանոնները:
5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Սույն նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։
-
Քննարկվել է
16.04.2024 - 01.05.2024
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Կադաստր, Տեղեկատվության ազատություն ապահովման, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1585
Տպել