Շահեն Շահինյան
08.11.2023
Հանել Հասարակական Կազմակերպություններին անդամակցության պարտադիր պահանջը։ Հաշվի անելով որ դրանք չունեն որևիցէ իրավական լծակ։ ՀԿ-ներին անդամակցությունը պետք է լինի կամավոր այլ ոչ թե պարտդրաբար։
1 - Կողմ
7 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-րդ կետով.
«1.1. ինժեներական գեոդեզիա՝ ինժեներական կառույցների նախագծման, կառուցման և շահագործման փուլերում ճարտարագիտական հետազոտությունների և շինարարությունների ժամանակ օգտագործվող չափման մեթոդների և գործիքների ուսումնասիրության, ճարտարագիտական գեոդեզիական նշահարման, ինչպես նաև տեղամասերի տարանջատման և կառուցվածքների (կոնստրուկցիաների) ստուգման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով.
«15) որակավորում ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվող, պետական լիազոր մարմնի կողմից որակավորման վկայական ստացած անձ:»:
16) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձը, որը ՀՀ տարածքում կարող է իրականացնել ցանկացած տեսակի գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական և չափագրման (հաշվառման) աշխատանքներ, այդ թվում՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման ենթատեսակ հանդիսացող ինժեներական գեոդեզիայի աշխատանքներ:
17) քարտեզագրական, հողաշինարարական և չափագրման (հաշվառման) գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը ՀՀ տարածքում կարող է իրականացնել քարտեզագրական, հողաշինարարական, չափագրման (հաշվառման), ինչպես նաև իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ հողամասերի հատակագծերի կազմման նպատակով՝ գեոդեզիական աշխատանքներ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-16.5-րդ հոդվածներով.
«Հոդված 16.1 Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության իրականացումը |
Վկայականի կամ դրա կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու, որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում որակավորված անձը կարող է դիմել լիազոր մարմին` ներկայացնելով վկայականի կրկնօրինակ կամ անվանափոխված վկայական ստանալու դիմում և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր, որը լիազոր մարմինը տրամադրում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
1) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական.
2) քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայական:
1) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականների (այսուհետ` վկայական) գործողության կասեցման համար հիմք են`
ա. վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը,
բ. օրենսդրությամբ սահմանված գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը, եթե դրանց հիմքով կատարվել է պետական գրանցում: Եթե Սույն կետով սահմանված փաստաթղթերի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում, լիազոր մարմինը կասեցնում է որակավորման վկայականի գործունեությունը բացառապես շահագրգիռ անձի կամ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա:
գ. գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, չափագրողների (հաշվառողների) և հողաշինարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը.
դ. գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, չափագրողների (հաշվառողների) և հողաշինարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը 3 ամիս անընդմեջ չվճարելը.
ե. հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում ընտրվելու դեպքերում` իր լիազորությունների ժամկետով.
զ. որակավորված անձի կողմից կազմած իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում առկա ոչ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ կատարելը, որը հանգեցնում է անշարժ գույքի հարկի 5 տոկոս կամ ավելի շեղման: Սույն ենթակետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում որակավորման վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ:Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ կամ շահագրգիռ անձի, ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա կասեցնում է որակավորման վկայականի գործունեությունը:
է. որակավորված անձի կողմից կազմած իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում երկու կամ ավելի տեխնիկական բնույթի սխալներ կատարելը, եթե սխալ պարունակող փաստաթղթի հիմքով կատարվել է պետական գրանցում: Սույն ենթակետի իմաստով տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում որակավորման վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում լիազոր մարմինը շահագրգիռ անձի բողոքի հիման վրա կասեցնում է որակավորման վկայականի գործունեությունը:
ը. Սեփական դիմումի հիման վրա:
Սույն կետի «ա», «գ», «դ», «ե», «ը» ենթակետերի հիմքով որակավորման վկայականի կասեցումը վկայականի դադարեցման համար հիմք չի հանդիսանում:
2) վկայականի գործողությունը կասեցնելու մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում առձեռն հանձնվում է որակավորում ստացած անձին՝ ստանալու մասին ստորագրությամբ, իսկ առձեռն հանձնելու հնարավորության բացակայության դեպքում` եռօրյա ժամկետում փոստով պատվիրված նամակով ուղարկելու միջոցով.
3) սույն մասի 1-ին կետի «բ», «զ», «է» ենթակետերով սահմանված հիմքերով վկայականի գործողությունը կասեցվում է մեկ ամիս ժամկետով.
4) վկայականի գործողությունը չի կարող կասեցվել, եթե սույն մասի 1-ին կետի «բ», «զ», «է» ենթակետերով սահմանված խախտումների կատարման օրվանից անցել է երեք տարուց ավելի.
5) վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն կամ նախքան կասեցումը կատարված և իրավունքի պետական գրանցման նպատակով ներկայացված գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքները ուղղելուն.
6) վկայականի գործողության դադարեցման համար հիմք են`
ա. վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը,
բ. որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը,
գ. վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը,
դ. վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով որակավորման ենթակա գործունեություն իրականացնելը,
ե. մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա», «գ», «դ», «ե», «ը» ենթակետերով սահմանված դեպքերի:
զ. որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը.
7) վկայականի գործողության դադարեցման մասին պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանն այն կայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն կետի «զ» ենթակետի) տրվում կամ պատշաճ ձևով ուղարկվում է որակավորում ստացած անձին և պաշտոնական կայքում իրականացվում է դադարեցման մասին նշում.
8) վկայականի գործողության կասեցումը, կասեցման վերացումը և վկայականի գործողության դադարեցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, որը ենթակա է անհապաղ կատարման և հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը: Վկայականի գործողության կասեցման, կասեցման վերացման և վկայականի գործողության դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանվում է օրենքով.
9) վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը կարող է դիմել ոչ շուտ, քան դրա գործողության դադարեցման օրվանից մեկ տարի հետո.
10) լիազոր մարմինը վկայական ստացած անձանց անվանացանկը իսկ վերջիններիս կապի միջոցները և աշխատանքի վայրը՝ միայն համաձայնության առկայության դեպքում հրապարակում է իր պաշտոնական կայքում:
Հոդված 16.2. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվող անձանց ինքնակարգավորվող կազմակերպությունը
1) դատական կարգով՝ լիազոր մարմնի կամ այլ շահագրգիռ անձի հայցադիմումի հիման վրա, եթե ինքնակարգավորվող կազմակերպությունը չի կատարում հաշվառման ներկայացված իր ծրագիրը կամ կատարում է ժամանակցույցի էական խախտումներով, չի ներկայացնում կամ չի կատարում սույն օրենքի 16.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ուսումնական ծրագիրը, չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները, կամ երկու և ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը: Ինքնակարգավորվող կազմակերպության ցուցակագրված անդամների 75 տոկոսի միասնական դիմումի հիման վրա լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում քննարկում է ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հայցադիմումով դատարան դիմելու հարցը,
2) Հերթական հնգամյա ծրագիրը և այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում:
6 Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության և կանոնների բազմակի կամ կոպիտ խախտումների համար ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է հաշվառումից հանվել դատարանի վճռով` շահագրգիռ անձանց հացադիմումի հիման վրա:
1) իր անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
2) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական ոլորտի կայացմանը և ընդլայնմանն աջակցելը.
3) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական ոլորտում մեթոդական աջակցության և խորհրդատվության տրամադրումը.
4) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը.
5) գեոդեզիստի և մարկշեյդերի, ինչպես նաև քարտեզագրողի, չափագրողի (հաշվառողի) և հողաշինարարի մասնագիտության ճանաչելիության, վարկանիշի և վստահելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացումը.
6) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական ոլորտին վերաբերող մասնագիտական գրականության հավաքագրումը, մշակումը, կազմումը և հրատարակումը.
7) բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով իր անդամների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը կազմակերպելը.
8) Հաշվառման ներկայացված հնգամյա ծրագրի պատշաճ և ժամանակացույցին համապատասխան կատարումն ապահովելը.
9) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, չափագրողական (հաշվառողական) և հողաշինարարական ոլորտում այլ գործառույթներ:
Հոդված 16.3. Ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները
Հոդված 16.4. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամի վերապատրաստումը
Հոդված 16.5 Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
2․ Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաշվառվելու նպատակով ինքնակարգավորվող կազմակերպությունը համապատասխան դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնում է Լիազոր մարմնին:
1) Սույն օրենքի իմաստով քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության համապատասխան որակավորման վկայականները ստանալու նպատակով որակավորված անձինք դիմում են լիազոր մարմնին՝ ներկայացնելով դիմում և օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:
2) Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող այն անձինք, որոնք գեոդեզիայի, հողաշինարարության, քարտեզագրության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում ունեն մագիստրոսի կրթական աստիճան, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրավունք ունեն դիմելու լիազոր մարմնին՝ սույն օրենքի իմաստով գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման համապատասխան վկայականները ստանալու համար՝ ներկայացնելով դիմում, գեոդեզիայի, հողաշինարարության, քարտեզագրության, չափագրման կամ կադաստրի ոլորտներում մագիստրոսի կրթական աստիճանը հիմնավորող փաստաթուղթ և օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:
4․ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիազոր մարմինը առնվազն երեք անգամ անցկացնում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման քննություններ:
Հայաստանի Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. Երևան ՀՕ-Ն |
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 8. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը, բացառությամբ քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման ոլորտի, որի վերաբերյալ լիցենզիաների ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում:»։
Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-433-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածով լրացվող «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 7․1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «դ» պարբերությունում «իրականացնելու» բառից հետո լրացնել «ինժեներական» բառը։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 11․1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր և գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ), բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով։»:
Հոդված 3․ Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 11․5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրում ընդգրկված անձը, որն ունի ՇՄԶ հավաստագիր և գրանցված է մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնք կարող են հանդիսանալ պատասխանատու մասնագետ բացառապես «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ունենալու պարագայում։»:
Հոդված 4․««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 11-րդ հոդվածով լրացվող «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերությունում «գեոդեզիա» բառից առաջ լրացնել «ինժեներական» բառը։
Հոդված 5․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 63-րդ և 64-րդ մասերով.
«63) քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության որակավորման վկայականը վերաձևակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար |
|
բազային տուրքի եռապատիկի չափով |
64) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայականը վերաձևակերպելու կամ կրկնօրինակը ստանալու համար»։ |
|
բազային տուրքի եռապատիկի չափով |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:
Քննարկվել է
02.11.2023 - 17.11.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Կադաստր
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 2993
Տպել08.11.2023
Հանել Հասարակական Կազմակերպություններին անդամակցության պարտադիր պահանջը։ Հաշվի անելով որ դրանք չունեն որևիցէ իրավական լծակ։ ՀԿ-ներին անդամակցությունը պետք է լինի կամավոր այլ ոչ թե պարտդրաբար։