Շահեն Շահինյան
08.11.2023
Հանել Հասարակական Կազմակերպություններին անդամակցության պարտադիր պահանջը։ Հաշվի անելով որ դրանք չունեն որևիցէ իրավական լծակ։ ՀԿ-ներին անդամակցությունը պետք է լինի կամավոր այլ ոչ թե պարտդրաբար։
1 - Կողմ
7 - Դեմ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք: Այսինքն՝ ներկայումս գեոդեզիայի, քարտեզագրության, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությունները տարանջատված չեն՝ ըստ ոլորտների, և որակավորման մեկ վկայական ունենալու պարագայում անձը կարող է զբաղվել թվարկված բոլոր տեսակի գործունեություններով: Այնուամենայնիվ, թվարկված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը մեկ միասնական վկայականով ձևակերպելը գործնականում արդարացված չէ, քանի որ դրանք պահանջում են տարբեր մասնագիտական հմտություններ, սակայն որակավորված անձինք աշխատանքային գործունեությունը իրականացնում են և՛ գեոդեզիայի, և՛ քարտեզագրության, և՛ չափագրման (հաշվառման) և՛ հողաշինարարության ոլորտներում, ընդ որում՝ մարկշեյդերական գործունեությունը գործող իրավակարգավորումների համատեքստում դուրս է մնում կարգավորման ոլորտից: Բազմաթիվ դեպքերում կադաստրի կոմիտեի գործառույթներին չառնչվող ոլորտային աշխատանքները իրականացնում են լիազոր մարմնի կողմից որակավորում չստացած մասնագետները, այդ թվում՝ կառուցապատման, հանքարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ ոլորտներում։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է նաև «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-433-Ն օրենքի ընդունման կապակցությամբ:
Քննարկվել է
02.11.2023 - 17.11.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Կադաստր
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 2992
Տպել08.11.2023
Հանել Հասարակական Կազմակերպություններին անդամակցության պարտադիր պահանջը։ Հաշվի անելով որ դրանք չունեն որևիցէ իրավական լծակ։ ՀԿ-ներին անդամակցությունը պետք է լինի կամավոր այլ ոչ թե պարտդրաբար։