«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
N ..... Ն «.....» ............ 2023 թ.
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-261 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունիսի 29-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
- Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը՝ համաձայն հավելվածի։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2023 թ. ............ «.....» N ... Ն հրամանի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ
«-----» ---------------- 20 - - թ.
____________________________________________________________________________________
հուշարձանի անվանումը , պետական ցուցիչը, կառուցման ժամանակը
____________________________________________________________________________________
հասցե
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի և պատմական միջավայրի
պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն`
_____________________________________________________________________________________
հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի անվանումը
______________________________________ի դեմս ________________________________________
_____________________________________________________________________________________
պաշտոնատար անձ, քաղաքացի
հետագայում անվանվում է «Օգտագործող»` հիմնվելով
_____________________________________________________________________________________
սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի անվանումը, ում կողմից ու երբ է տրվել
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
հուշարձանների պահպանության լիազորված պետական մարմնի կամ պետական կառավարման տարածքային մարմնի անվանումը
_____________________________________________________________________________________
հետագայում անվանվում է «Լիազորված պետական մարմին», տալիս է սույն պահպանական պարտավորագիրը, որով պարտավորվում է
- Պետության պահպանության ներքո գտնվող պատմության և մշակույթի հուշարձանի`
_____________________________________________________________________________________
հուշարձանի անվանումը
հետագա պահպանության շահերից ելնելով` այն գերազանցապես օգտագործել իր սկզբնական գործառնական նշանակությամբ կամ գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով
_____________________________________________________________________________________
օգտագործման բնույթը
_____________________________________________________________________________________
օգտագործվող առաջարկվող նոր բնույթը
- «Լիազորված պետական մարմնի» կողմից լիազորված ներկայացուցիչներին անարգել թույլատրել կատարելու հուշարձանի, դրա տարածքի, պահպանման գոտու պահպանության կանոնների կատարման հսկողություն, ինչպես նաև գիտական և հետազոտական աշխատանքներ:
- Հուշարձանը պահպանել սանիտարական, հակահրդեհային և տեխնիկական կանոնակարգով:
- «Լիազորված պետական մարմնին» անհապաղ տեղյակ պահել հուշարձանի անվտանգությանը սպառնացող վտանգի, վթարային կամ այլ իրավիճակների մասին, ժամանակին օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել հուշարձանը հետագա քայքայումից և վթարային վիճակներից փրկելու համար:
- Ըստ «Լիազորված պետական մարմնի» պահանջի 1-ամսյա ժամկետում ներկայացնել հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտը և սահմանված ժամկետում կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
- Հուշարձանում և դրա տարածքում ամրակայման, նորոգման, վերականգնման, բարեկարգման և այլ աշխատանքները կատարել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, «Լիազորված պետական մարմնի» համապատասխան թույլտվությամբ:
- Հուշարձանի օգտագործման բնույթի փոփոխությունը համաձայնեցնել «Լիազորված պետական մարմնի» հետ:
- «Լիազորված պետական մարմնին» նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման կամ նրա օտարման մասին:
- «Լիազորված պետական մարմնի» առաջարկությամբ փոխել հուշարձանի օգտագործման բնույթը, եթե այն սպառնում է հուշարձանի ֆիզիկական պահպանությանը:
Սույն պարտավորությունները չկատարելը առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պահպանական պարտավորագիրը կազմված է 4 օրինակից, որոնցից 1-ը պահպանվում է «Լիազորված պետական մարմնում», իսկ 1-ականը` պետական կառավարման տարածքային մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում և «Օգտագործողի» մոտ:
«Օգտագործողի» իրավական հասցեն __________________________________________________
Հասցե, հեռախոս, էլ. փոստ
Անձնագրի տվյալներ
ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻՆ ԿՑՎՈՒՄ Է.
- Հուշարձանի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը՝ կադաստրային չափագրությամբ ____ Էջ:
- Հուշարձանի վիճակն ամրագրող լուսանկարների ալբոմ` ------ լուսանկար:
- Հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի անձնագրի պատճենները _____ Էջ:
- Այլ ______________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
«Սեփականատեր կամ ՀՀ կրթության, գիտության, օգտագործող» մշակույթի և սպորտի նախարար
_______________________________ ________________________________
պաշտոնատար անձ, քաղաքացի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.
_______________________________ ________________________________
_______________________________ ________________________________
ստորագրություն ստորագրություն
Կ.Տ. Կ.Տ
-
Քննարկվել է
01.11.2023 - 16.11.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Մշակութային, Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1981
Տպել