«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը հաստատելու մասին» հրամանի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-261 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունիսի 29-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջներով։
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը․
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետի համաձայն՝ «Հուշարձանի սեփականատերը պարտավոր է սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)` տեղական նշանակության հուշարձանի դեպքում», սակայն մինչ օրս պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի միասնական ձև հաստատված չէ, ինչը խոչընդոտ է հանդիսանում հուշարձանների սեփականատերերի կողմից պահպանական պարտավորագիր տալուն։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևի հաստատումը կնպաստի սեփականատերերի կողմից հուշարձանի պահպանական պարտավորագրի ստացման գործընթացը լիարժեք կազմակերպելուն և դրանց հետագա պահպանությունն ավելի արդյունավետ իրականացնելուն։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը հաստատելու մասին» հրամանը հնարավորություն կտա ապահովել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետի պահանջների կատարումը՝ հուշարձանների սեփականատերերի կողմից պահպանական պարտավորագրի տրամադրում, ինչպես նաև կնպաստի հուշարձանապահպանության գործունեության իրականացմանը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը հաստատելու մասին» հրամանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջացնում:
-
Քննարկվել է
01.11.2023 - 16.11.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Մշակութային, Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1982
Տպել