Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N 914-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի մշակման նպատակը մինչև 2004 թվականի օգոստոսի 26-ը պատասխանատու իրավաբանական անձի լուծարման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում՝ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման կամ մասնագիտական հիվանդության կամ աշխատողի առողջությանը պատճառված այլ վնասի կամ աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում մահանալու դեպքում փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրելոււ կարգը սահմանելն է։

 

  • Քննարկվել է

    20.12.2022 - 05.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3111

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

21.12.2022

Համաձայն լինելով ներկայացված նախագծին՝ կարծում եմ, որ Հավելված 2-ի 2-րդ կետը հստակեցման կարիք ունի, քանի որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է. «Օրենսգրքի 1078-1087 հոդվածների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչև 1996 թվականի հունվարի 1-ը»: Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Վերոգրյալի հիման վրա արդյո՞ք անհրաժեշտ չեք համարում փոփոխություն կատարել նաև վերը նշված օրենքի 17-րդ հոդվածում, որպեսզի մինչև 01.01.1996թ. կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձինք նույնպես հնարավորություն ունենան ստանալու փոխհատուցում:

Տեսնել ավելին