Հիշել նախագիծը
<<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - Կողմ
-
13 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Arsen Tadevosyan 14.12.2022 22:33:10 | Ատեստավորումը պետք է իրականացվի ոչ թե անհատական սպաից քննություն վերցնելով,այլ տվյալ սպաի ղեկավարած ստորաբաժանումից պետք է վերցնել քննություն,եթե ստորաբաժանում լինի մարտունակ եվ պատրաստ խնդիր կատարելուն համարվի ատեստավորումը անցավ։այլապես Բոլորը զբաղվելու են անհատական պատրաստությամբ եվ աչքաթող են անելու ստորաբաժանման պատրաստությունով զբաղվելը | Չի ընդունվել Ատեստավորման գործընթացը սահմանվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենով: | Փոփոխություն կատարված չէ: |
2 | Arsen Tadevosyan 14.12.2022 22:40:06 | Սպաներ կան որ ունեն անհատական լավ պատրաստվածություն բայց անփորց են եվ չեն կարողանում ստորաբաժանում ղեկավարել,իսկ կան փոռցառու սպաներ որ կարողա միքիչ թույլ են պատրաստված բայց հմուտ ղեկավարում են ստորաբաժանումը, Վստահ եղեք սա ունենալու է հակառակ էֆեկտ եվ բացասական է ազդելու բանակի մարտունակության վրա | Չի ընդունվել Ատեստավորման գործընթացը սահմանվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենով: | Փոփոխություն կատարված չէ: |
3 | Ռոման Հակոբյան 17.12.2022 15:13:51 | Համամիտ եմ Արսեն Թադևոսյանի հետ` սպայական կազմով առանց այն էլ թերհամալրված ստորաբաժանումներում միանշանակ մարտական պատրաստության անկում կգրանցվի։ Նկատառումիմ կողմից։ << Ատեստավորման արդյունքներով որակավորված է համարվում ֆիզիկական և կրակային պատրաստության վարժություններից յուրաքանչյուրից «լավ» գնահատական ստացած և ...>> Հետևություն, որ ֆիզիկական և/կամ կրակային պատրաստությունից գերազանց գնահատական ստացող զինծառայողն ևս դուրս կմնա ատեստավորումից։ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է` կատարել ուղղում: | Ընդունվել է | Կատարվել է լրացում: Կարգի 38-րդ կետում լրացվել է «առնվազն» բառը: |
4 | Ռոման Հակոբյան 17.12.2022 15:13:51 | Հաշվի առնելով բանակում առկա պայմանագրային զինծառայողների համալրվածության ցուցանիշն, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում անձնակազմի պահանջարկը և բազմաթիվ նմանատիպ ծառայողական բարդություններ, ես կառաջարկեի ատեստավորման ներդրմանն զուգահեռ, առանց դեռևս ատեստավորում անցնելու զգալի չափով բարձրացնել աշխատավարձները, որով կբարձրանա պայմանագրային ծառայության գրավչությունը, սահմանել հստակ չափորոշիչներ պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու համար, որի արդյունքում հնարավոր կլինի ունենալ մարդկային համապատասխան ռեսուրս, որոնց ատեստավորում անցկացնելուց հետո նոր միայն սահմանվի համապատասխան հավելավճար։ Հակառակ դեպքում, ինչն նախատեսվում է սույն որոշման նախագծով, մենք կունենանք բանակ անձնակազմի անասելի քիչ համալրվածության, ոմանց մեծամասնությունն կունենա ատլետիկ կառուցվածք, որոշակի ինֆորմացիա անգիր անելու լավ ունակություն և ստորաբաժանում ղեկավարելու հրամանատարական 000 ունակություն։ Եվ հարց, արդյոք օրինակ 2023թ ՌՈՒՀ ավարտող սպաներն ավարտելուց և պաշտոնի նշանակվելուց հետո պետք է զորամասերում դիմեն և անցնեն ատեստավորում? | Չի ընդունվել Զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանալու են հավելավճարի հաշվառմամբ` ատեստավորման դրական արդյունքներով: ՌՈՒՀ ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպաները, որպես առաջին անգամ բարձր պաշտոնի նշանակվածներ, ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմաված ժամկետում: | Փոփոխություն կատարված չէ: |
5 | Ռոման Հակոբյան 21.12.2022 12:20:42 | Ըստ հիմնավորման <<Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: Զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերն իրականացվելու են պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:>> Այսինքն Նախարարությունն ունի նախ ական կամ սկզբնական ենթադրյալ տվյալներ ատեստավորման շեմն հաղթահարող զինծառայողների թվաքանակի մասին, որի հիման վրա կատարել է նախնական հաշվարկներ ֆինանսական մասով։ Հարց: Երբ է սկսվելու ատեստավորումն, որքան է կազմում ատեստավորվողի հավելավճարն, ըստ նախագծի հեղինակների որքան զինծառայող են ունակ հաղթահարել ատեստավորումը? Բոլոր նրանք, ովքեր ներկայումս գտնվում են ծառայության մեջ, օրեր առաջ համ հիմա հանձնում են ամփոփիչ ստուգումներ, կամ այն պաշտոնատար զինծառայողներն, ովքեր ընդգրկված են ստուգումների հանձնաժողովներում, կփաստեն, որ ներկայացվող պահանջներին համապատասխանող զինծառայողների % ընդհանուր թվի հարաբերությամբ շատ մոտ է 0-ին։ Ունակ կլինեն հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, որոնք ունեն համեմատաբար ահագին բարձր աշխատավարձ, քան մյուսներն։ | Չի ընդունվել Առաջարկություն չի ներկայացվել: | Փոփոխություն կատարված չէ: |
6 | Մկրտիչ Ղահրամանյան 19.12.2022 21:22:33 | Ինձ շատ հետաքրքրում է մի հարց, էդ կառավարությոնում կա արդյոք մի այնպիսի մարդ, ով կարող է երաշխավորել, որ երբեվէ որեվէ տեղ իրականազվող մարտական գործողության ատեստխվորում չանցած եվ հավելավճար չստացող սպան չի մասնակցելու, առհասարակ բանակում պետք է ամեն ինչ լինի միանմխն ու հավասար, հակառակ դեպքում հույս չունենաք, որ այս որոշումը միտվելու է բանակի ուժեղացմանը, ստանալու եք հակառակ էֆեկտ, որովհետեվ ատեստավորումն այս կամ այն պատճառվ չանցած սպան հաստատ էլ չի դնելու այն նույն ջանքն ու եռանդը՝ ինչ որ հավասարության դեպքում… | Չի ընդունվել Առաջարկություն չի ներկայացվել: | Փոփոխություն կատարված չէ: |