Ռոման Հակոբյան
21.12.2022
Ըստ հիմնավորման <<Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: Զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերն իրականացվելու են պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:>> Այսինքն Նախարարությունն ունի նախ ական կամ սկզբնական ենթադրյալ տվյալներ ատեստավորման շեմն հաղթահարող զինծառայողների թվաքանակի մասին, որի հիման վրա կատարել է նախնական հաշվարկներ ֆինանսական մասով։ Հարց: Երբ է սկսվելու ատեստավորումն, որքան է կազմում ատեստավորվողի հավելավճարն, ըստ նախագծի հեղինակների որքան զինծառայող են ունակ հաղթահարել ատեստավորումը? Բոլոր նրանք, ովքեր ներկայումս գտնվում են ծառայության մեջ, օրեր առաջ համ հիմա հանձնում են ամփոփիչ ստուգումներ, կամ այն պաշտոնատար զինծառայողներն, ովքեր ընդգրկված են ստուգումների հանձնաժողովներում, կփաստեն, որ ներկայացվող պահանջներին համապատասխանող զինծառայողների % ընդհանուր թվի հարաբերությամբ շատ մոտ է 0-ին։ Ունակ կլինեն հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները, որոնք ունեն համեմատաբար ահագին բարձր աշխատավարձ, քան մյուսներն։