Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի


1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի փաթեթը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի կողմից հաստատված «Միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության արդյունքներով 2022 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցին» համապատասխան: Մասնավորապես, նախատեսված է միջազգային փորձի ուսումնասիրությունների հիման վրա ուսումնասիրել ներպետական իրավական դաշտը և դրա արդյունքներով նախապատրաստել օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթ:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի կայունացմամբ, հանցագործությունների կանխարգելմամբ, ՀՀ տարածքում կատարվող իրավախախտումներին արագ արձագանքմամբ, հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմամբ։
Երևան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ժամանակ շատ հաճախ Ոստիկանությունն օգտվում է ավտոկայանատեղերը հսկող տեսախցիկներից։ Այդ տեսախցիկների տեսաձայնագրություններին հետևելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, որը բարդացնում է գործընթացը հանգեցնելով լրացուցիչ երկար ժամանակի կորստի, ինչն անհնարին է դարձնում «տաք հետքերով» գործի բացահայտմանը։ Խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքնային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին և ժամերին։

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացված նախագծերի նպատակը հանցավորության դեմ պայքարում տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցության կատարելագործումն է աշխատանքային նոր մեթոդների և ձևերի ներդրմամբ, որը տվյալ նախագծերի դեպքում պայմանավորված է ՀՀ-ում գործող մի շարք տնտեսվարող սյուբեկտների, այդ թվում և լիցենզավորվող գործունեություն իրականացնեղ, իրենց գործեւնեության տարածքներում տեղադրել տեսանկարահանող համակարգեր, որոնց տեսագրությունները անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն ՀՀ ոստիկանությանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունն ուղիղ հասանելիություն կունենա այդ համակարգերին` «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Այդ նպատակի իրականացման համար նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ոստիկանության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներում, ինչպես նաև բանկային և վարկային կազմակերպությունների, դեղատնային գործունեության, զենքի առևտրի իրականացման, կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման կարգերում` սահմանելով դրանց տարածքներում տեսահսկման համակարգեր ունենալու պահանջ: Նշված գործընթացի կատարումը կնպաստի ՀՀ-ում հանցագործությունների հայտնաբերմանը, կանխմանը, բացահայտմանը, իրավախախտումներ ծնող պատճառների բացահայտմանն ու չեզոքացմանը, հետախուզման մեջ գտնվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հայտնաբերմանը` այդպիսով աջակցելով իրավապահ մարմիններին:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից համատեղ:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխհամագործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը, կբարձրացնի աշխատանքի արագությունն ու արդյունավետությունը։



ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Երևան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ժամանակ շատ հաճախ Ոստիկանությունն օգտվում է ավտոկայանատեղերը հսկող տեսախցիկներից։
Ցավոք սրտի, այդ տեսախցիկների ձայնագրություններին հետևելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, որը բարդացնում է գործընթացը հանգեցնելով լրացուցիչ երկար ժամանակի կորստի, ինչն անհնարին է դարձնում «տաք հետքերով» գործի բացահայտմանը: Խնդիրը առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին տեղի ունեցած հանցագործություններին, որի տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին և ժամերին:
Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման) ազգային կենտրոնը նույնպես
չունի ուղիղ հասնելիություն նշված տեսախցիկներին, որպեսզի արտակարգ իրավիճակների
դեպքում, օրինակ՝ հրդեհի բռնկման դեպքում, ճիշտ հասկանա հրդեհի վայրը և մասշտաբները։
Սույն օրենքի ընդունման արդյունքում նշած գերատեսչություններին կտրամադրվի
տեսախցիկների ձայնագրությունները անմիջապես իրենց գրասենյակներում ուղիղ կապով
(օնլայն ռեժիմով) դիտելու հնարավորություն, որը կբարձրացնի ոստիկանության և փրկարար
ծառայության աշխատանքի արագությունն ու արդյունավետությունը:

 

  • Քննարկվել է

    01.12.2022 - 16.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4857

Տպել

Առաջարկներ`

<<Մուլտի տրանսպորտ>> ՍՊԸ

01.12.2022

<<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին>> Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահների տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը: Սկսենք նրանից, որ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, հետևաբար պետք է փոխել ձևակեպումը՝ ավելացնելով նաև անհատ ձեռնարկատերերին, այնուամենայնիվ անհասկանալի է ինչու պիտի կանոնավոր ուղևարափոխադրումներ իրականացնողները տնտեսվարողները իրականացնեն տեսահսկման համակարգերի ապահովման պահանջը՝ հավելյալ տրանսպորտային միջոցներում ապահովելով նաև որակյալ ինտերնետ կապ ունենալու պահանջը: Ենթադրում ենք, որ ամենն արվելու է փոխադրող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին: Ողջունելով Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի կայունացման, հանցագործությունների կանխարգելմամն, ՀՀ տարածքում կատարվող իրավախախտումներին արագ արձագանքման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմամն միջոցառումների իրականացմանն ուղղված սույն առաջարկները, կարծում ենք, որ տեսահսկման համակարգերի, ինտերնետ կապի ապահովման և ընդհանապես համակարգի անխափան աշխատանքի գլխավոր շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար բոլոր պահանջները պետք է կատարվեն պետական բյուջեի հաշվին: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրանսպորտային միջոցները և ապահովել ադ սարքերի անխափան աշխատանքը; Հետևաբար առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի պահաջը վերանայել: Միաժամանկ պարզ չէ, ինչու միայն կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներում պետք է կատարվի տեսանկարահանում: Առաջարկում ենք պահանջը տարածել նաև ոչ կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների վրա: Նման եղանակով հնարավոր կլինի բացահայտել նաև ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնողներին, ինչը միանշանակ դրական ազդեցություն կարող է ունենալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Տեսնել ավելին