Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը


«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել 9-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ`
«9. Ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ: Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահում պետք է փակցված լինի «Ուղեսրահը տեսաձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
Հոդված 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահների տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:
Հոդված 4. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 1-ին հոդվածում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
«4. Էլեկտրոնային համակերգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող
ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը պարտավոր է իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետևելու և դրանց արխիվային ձայնագրություններից օգտվելու ամբողջական
հասանելիություն տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։»
Հոդված 2. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրը։

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող իրավախախտումների և հանցավորության կանխարգելմանը, և այդ ոլորտում իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցության ամրապնդմանը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 159-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ խմբագրությամբ.
«4) վարկային կազմակերպության և դրա մասնաճյուղերի մուտքը և շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք իրավունք ունեն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ            Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

« » ________ 2022թ.
ք. Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող իրավախախտումների և հանցավորության կանխարգելմանը, և այդ ոլորտում իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցության ամրապնդմանը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետըը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 215-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ խմբագրությամբ.
«4) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ բանկի տարածքային ստորաբաժանման մուտքը և շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք իրավունք ունեն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ     Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

« » ________ 2022թ.
ք. Երևան

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N _______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման 1-ին հավելվածը լրացնել 8.2-րդ, 3-րդ հավելվածը 8.1-ին, 5-րդ հավելվածը 8.1-ին, 7-րդ հավելվածը 8.1-ին, 11-րդ հավելվածը 8.1-ին, 13-րդ հավելվածը 8.1-ին, 16-րդ հավելվածը 10.1-ին և 19-րդ հավելվածը 9.1-ին կետերով հետևյալ խմբագրությամբ.
«Ուսումնական հաստատության շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Պետք է ապահովի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած ուսումնական հաստատությունները իրավունք ունեն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
               ՎԱՐՉԱՊԵՏ                            « » ________ 2022թ.



                                                                    ք. Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______- Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը, զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 12-Ն որոշման հավելված 1-ի 9.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«9.1. Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերը և շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք իրավունք ունեն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
               ՎԱՐՉԱՊԵՏ                            « » ________ 2022թ.


                                                                       ք. Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N _______- Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման 3-րդ հավելվածի 19-րդ կետից հետո լրացնել նոր 19.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«19.1. Սույն կարգի 19-րդ կետում նշված դեղատան մուտքը և շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
2. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք իրավունք ունեն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                            Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
                 ՎԱՐՉԱՊԵՏ                                        « » ________ 2022թ.


                                                                           ք. Երևան

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 187․1-ին հոդվածով․

«Հոդված 187.1 Տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը խախտելը

1. Տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու լիցենզիայի պարտադիր պահանջը խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»։

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածում «(եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում),» բառերից հետո լրացնել «187․1-ին,» թիվը։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» կետով.
«ե.1) պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Պետք է ապահովի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում ««ը.1»» տառերից հետո լրացնել «,«ե․1»» տառերով:
Հոդված 3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք իրավունք ունեն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:
Հոդված 4. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 1-ին հոդվածում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել «ժդ» կետով՝ հետևյալ բովանդակությամբ`
«ժդ) ապահովում է անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը պետք է ապահովի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում ««գ»,«թ»» տառերից հետո լրացնել «,«ժդ»» տառերով:
Հոդված 3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:
Հոդված 4. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 1-ին հոդվածում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․
«8. Հարյուր հիսուն քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտների մուտքերը և շինության բոլոր կողմերը դրսից, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդավծը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1 Առևտրի իրականացման վայրի մուտքը և շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդավածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Հանրային սննդի օբյեկտի մուտքը և շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը պետք է ապահովի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
Հոդված 4. Օրենքի 15.3-րդ հոդավածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների մուտքերը և շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները): Պետք է ապահովվի, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։»:
Հոդված 5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքում նշված օբյեկտները իրավունք ունեն մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:
Հոդված 6. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-177 օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 4-րդ և 5-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«4) Բանկերից, վարկային կազմակերպություններից, գրավատներից, խաղատներից, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններից, դեղատներից, առևտրի օբյեկտներից և առևտրի իրացման վայրերից, հանրային սննդի օբյեկտներից, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներից, ուսումնական հաստատություններից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազոր մարմնից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալ հասանելիություն դրանց տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով: Տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։ Սույն մասում նշված կազմակերպություններից պահանջվող տեսահսկման համակարգերի հասանելիությունը պետք է ներառի՝
ա․ տեսահսկման համակարգին ադմինիստրատիվ օգտվողի հնարավորություն,
բ․ առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման
հնարավորություն,
գ․ առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման և պահպանման հնարավորություն,
դ․ առցանց ռեժիմով տեսաձայնագրող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն,
ե․ առցանց ռեժիմով տեսաձայնագրող սարքից տեսախցիկների տեսանյութի
բեռնման, արտահանման հնարավորություն կատարվող
զ․ առցանց ռեժիմով տեսաձայնագրող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների հասանելիության և դիտման սարքի հետ հնարավորություն․
5) սեփականատիրոջ համաձայնությամբ տեսագրություններ ստանալ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող տարածքում տեսահսկման համակարգերից:»:
Հոդված 2. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 1-ին հոդվածում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.12.2022 - 16.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4855

Տպել

Առաջարկներ`

<<Մուլտի տրանսպորտ>> ՍՊԸ

01.12.2022

<<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին>> Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահների տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը: Սկսենք նրանից, որ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, հետևաբար պետք է փոխել ձևակեպումը՝ ավելացնելով նաև անհատ ձեռնարկատերերին, այնուամենայնիվ անհասկանալի է ինչու պիտի կանոնավոր ուղևարափոխադրումներ իրականացնողները տնտեսվարողները իրականացնեն տեսահսկման համակարգերի ապահովման պահանջը՝ հավելյալ տրանսպորտային միջոցներում ապահովելով նաև որակյալ ինտերնետ կապ ունենալու պահանջը: Ենթադրում ենք, որ ամենն արվելու է փոխադրող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին: Ողջունելով Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի կայունացման, հանցագործությունների կանխարգելմամն, ՀՀ տարածքում կատարվող իրավախախտումներին արագ արձագանքման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմամն միջոցառումների իրականացմանն ուղղված սույն առաջարկները, կարծում ենք, որ տեսահսկման համակարգերի, ինտերնետ կապի ապահովման և ընդհանապես համակարգի անխափան աշխատանքի գլխավոր շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար բոլոր պահանջները պետք է կատարվեն պետական բյուջեի հաշվին: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրանսպորտային միջոցները և ապահովել ադ սարքերի անխափան աշխատանքը; Հետևաբար առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի պահաջը վերանայել: Միաժամանկ պարզ չէ, ինչու միայն կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներում պետք է կատարվի տեսանկարահանում: Առաջարկում ենք պահանջը տարածել նաև ոչ կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների վրա: Նման եղանակով հնարավոր կլինի բացահայտել նաև ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնողներին, ինչը միանշանակ դրական ազդեցություն կարող է ունենալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Տեսնել ավելին