Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը

Նախագծերի ընդունման արդյունքում կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխհամագործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը, կբարձրացնի աշխատանքի արագությունն ու արդյունավետությունը։

  • Քննարկվել է

    01.12.2022 - 16.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4853

Տպել

Առաջարկներ`

<<Մուլտի տրանսպորտ>> ՍՊԸ

01.12.2022

<<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին>> Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահների տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը: Սկսենք նրանից, որ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ, հետևաբար պետք է փոխել ձևակեպումը՝ ավելացնելով նաև անհատ ձեռնարկատերերին, այնուամենայնիվ անհասկանալի է ինչու պիտի կանոնավոր ուղևարափոխադրումներ իրականացնողները տնտեսվարողները իրականացնեն տեսահսկման համակարգերի ապահովման պահանջը՝ հավելյալ տրանսպորտային միջոցներում ապահովելով նաև որակյալ ինտերնետ կապ ունենալու պահանջը: Ենթադրում ենք, որ ամենն արվելու է փոխադրող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին: Ողջունելով Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի կայունացման, հանցագործությունների կանխարգելմամն, ՀՀ տարածքում կատարվող իրավախախտումներին արագ արձագանքման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմամն միջոցառումների իրականացմանն ուղղված սույն առաջարկները, կարծում ենք, որ տեսահսկման համակարգերի, ինտերնետ կապի ապահովման և ընդհանապես համակարգի անխափան աշխատանքի գլխավոր շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, հետևաբար բոլոր պահանջները պետք է կատարվեն պետական բյուջեի հաշվին: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տրանսպորտային միջոցները և ապահովել ադ սարքերի անխափան աշխատանքը; Հետևաբար առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի պահաջը վերանայել: Միաժամանկ պարզ չէ, ինչու միայն կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներում պետք է կատարվի տեսանկարահանում: Առաջարկում ենք պահանջը տարածել նաև ոչ կանոնավոր և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների վրա: Նման եղանակով հնարավոր կլինի բացահայտել նաև ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնողներին, ինչը միանշանակ դրական ազդեցություն կարող է ունենալ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Տեսնել ավելին