Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։
-
7 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 06.09.2022 23:11:58 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «3) մատուցվող ծառայությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության վերաբերյալ տեղեկություններն՝ ըստ հաշմանդամության տեսակների:»։ | ||
2 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 06.09.2022 23:13:37 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «14) մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց համար զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով ուղեցույցներ, անցկացնում է զբոսաշրջային ծառայություններ մատուցողների անձնակազմի համար մատչելիության վերապատրաստումներ, մշակում է զբոսաշրջության մատչելիության մասին իրազեկվածության տեղեկատվական նյութեր և արշավներ.»։ | ||
3 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 06.09.2022 23:13:50 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասը 7-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «8) ըստ անհրաժեշտության՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի (ներառյալ տրանսպորտի), տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության,»։ | ||
4 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 06.09.2022 23:14:02 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 21-րդ հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ․ «6) Մեկից ավելի ավտոբուս ունեցող զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձը պետք է ապահովի առնվազն մեկ ավտոբուսի մատչելիությունը սայլակ օգտագործող հաշմանդամություն ունեցող անձանց համար։»։ | ||
5 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 06.09.2022 23:14:14 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը «ավանդույթները» բառից առաջ լրացնել «արժանապատվությունը,» բառով։ | ||
6 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 06.09.2022 23:14:28 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Զբոսավարների, ուղեկցորդների մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացները պետք է տրամադրեն նվազագույն գիտելիքներ զբոսաշրջային ծառայությունների մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության վերաբերյալ, այդ թվում՝ խթանեն զբոսավարների և ուղեկցորդների՝ հայերեն ժեստերի լեզվի նվազագույն անհրաժեշտ իմացությունը։»։ | ||
7 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 06.09.2022 23:14:38 | «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի «օտար լեզվով» բառերից առաջ լրացնել «հայերեն ժեստերի լեզվով կամ» բառերով։ | ||
8 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 06.09.2022 23:15:04 | Ուղղել «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 25-րդ հոդվածի համարակալումը և 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) հաշմանդամություն ունենալու պարագայում պահանջել և ստանալ խելամիտ հարմարեցումներ.»։ |