Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։

«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայատանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման մասին» ՀՀ օրենքների նախագծերով՝

-       հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները և սահմանվել են նոր հասկացություններ,

-        զբոսաշրջության բնագավառում ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացման և ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու հայկական զբոսաշրջային արդյունքի և զբոսաշրջային շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին նպաստելու նպատակով նախատեսվել են դրույթներ ոլորտի վարչական ռեգիստրի ներդրման և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի վարման վերաբերյալ,

-        զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման, ծառայությունների նկատմամբ չափանիշերի սահմանման և պահպանման, սպառողի իրավունքների լիարժեք իրականացման ապահովման և այդպիսով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման  նպատակով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսաշրջային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրողների,  զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա, ինչպես նաև նախատեսվել են պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ,

-          Զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների  խախտումների կանխարգելման և վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությանը և խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:

  • Քննարկվել է

    22.08.2022 - 06.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

22.08.2022 15:22

Զբոսաշրջության մասին Հայաստանի Հանրապետության օրենք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6428

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

06.09.2022

Ուղղել «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 25-րդ հոդվածի համարակալումը և 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «4) հաշմանդամություն ունենալու պարագայում պահանջել և ստանալ խելամիտ հարմարեցումներ.»։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

06.09.2022

«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի «օտար լեզվով» բառերից առաջ լրացնել «հայերեն ժեստերի լեզվով կամ» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

06.09.2022

«Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Զբոսավարների, ուղեկցորդների մասնագիտական որակավորման և վերապատրաստման դասընթացները պետք է տրամադրեն նվազագույն գիտելիքներ զբոսաշրջային ծառայությունների մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության վերաբերյալ, այդ թվում՝ խթանեն զբոսավարների և ուղեկցորդների՝ հայերեն ժեստերի լեզվի նվազագույն անհրաժեշտ իմացությունը։»։

Տեսնել ավելին