Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

     1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 2022 թվականի մարտի 17-ի «Մաքսային միության հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկերը հաստատելու մասին» №37 որոշմամբ (այսուհետ Որոշում) մի շարք ապրանքների հանդեպ սահմանվել է մաքսատուրքից ազատման արտոնություն։ Որոշմամբ հաստատված ցանկերում նշված որոշ տեսակի ապրանքներ մաքսատուրքից ազատվում են լիազոր մարմնի կողմից տրված նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության հիման վրա։ Նշյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող հայաստանի հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծով հաստատվում է Որոշմանը կից №2-9 հավելվածներում նշված ԵԱՏՄ մաքսային տարածք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկը՝ ըստ ոլորտների։

 

 

 

      2  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

        Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվում են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

     3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

4 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Ոչ սակագնային  և սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

     5 Ակնկալվող արդյունքը

   Նշված նախագծի ընդունմամբ  նախատեսվում է ապահովել Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԵԱՏՄ մաքսային տարածք Որոշմանը կից №2-9 հավելվածներում նշված  առանձին տեսակի ապրանքների ներմուծման գործընթացը։

      6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:   

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.05.2022 - 15.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3672

Տպել