Լրամշակման փուլում է
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N -Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 2022 թվականի մարտի 17-ի «Մաքսային միության հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցուցակները հաստատելու մասին» №37 որոշման (այսուհետ՝ Որոշում) կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Որոշման կից N2-9 հավելվածներում նշված ԵԱՏՄ մաքսային տարածք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների` համաձայն N 1 հավելվածի:
- Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի — — ի N— -Ն որոշման |
ՑԱՆԿ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 37 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
1. |
Գյուղատնտեսական ապրանքների արտադրության և պարենամթերքի իրացման մեջ օգտագործվող ապրանքներ |
Էկոնոմիկայի նախարարություն,
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող վերահսկողության մասով |
2. |
Դեղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ |
Էկոնոմիկայի նախարարություն |
3. |
Էլեկտրոնային ապրանքների արտադրության համար օգտագործվող ապրանքներ |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
4. |
Թվային տեխնոլոգիաների զարգացման համար օգտագործվող |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
5. |
Թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ |
Էկոնոմիկայի նախարարություն |
6. |
Մետաղագործական արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքներ |
Էկոնոմիկայի նախարարություն |
7. |
Շինարարական արտադրությունում օգտագործվող շինարարական մեքենաներ/մեխանիզմներ, սարքեր և սարքավորումներ, շինարարական նյութեր և ապրանքներ, կահավորանք, տարրեր և այլն |
Քաղաքաշինության կոմիտե |
8. |
Տրանսպորտային ճյուղում օգտագործվող և տրանսպորտային միջոցների արտադրության մեջ օգտագործվող ապրանքներ |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
9. |
Քիմիական, նավթաքիմիայի և արդյունաբերության այլ ճյուղերում օգտագործվող ապրանքներ |
Էկոնոմիկայի նախարարություն |
|
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի — —ի N —-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի «Մաքսային միության հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցուցակները հաստատելու մասին» N37 որոշման դրույթներին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը (այսուհետ` Եզրակացություն) տրվում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` ըստ ոլորտների:
- Եզրակացություն ստանալու համար ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն Ձև N1-ի.
2) օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագիրը, իսկ դրա բացակայության դեպքում ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագրի պատճենը:
- Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
- Հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել Եզրակացություն՝ համաձայն Ձև N2-ի կամ մերժվել Եզրակացության տրամադրումը:
- Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
- Հայտատուն, հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու պահից, մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
- Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
- Այն դեպքում, երբ Եզրակացություն ստանալու համար դիմած իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, Եզրակացություն ստացած անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել լիազոր մարմին՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, տրամադրված Եզրակացությունում փոփոխություն կատարելու նպատակով։
- Եզրակացության կորստի դեպքում լիազորված մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է Եզրակացության կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են Եզրակացության կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
- Եզրակացության կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև N 1
_________________________________________________
|
(լիազոր մարմինը) |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիմող` _________________________________________________________________________
|
(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, |
________________________________________________________________________________
|
հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն) |
Գտնվելու վայրը` _______________________________________________________________
|
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական
հաշվառման համարը _________________________________________________________
Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ։
Դիմումին կից ներկայացնում եմ օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագիրը կամ ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիր ______________________________________________________________________։
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Դիմող ______________________ |
_______________________________ |
(ստորագրությունը) |
|
(անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
Ձև N2
_________________________________________________
|
(լիազոր մարմինը) |
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայտատու` __________________________________________________________________
|
(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, |
________________________________________________________________________________
|
հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն) |
Գտնվելու վայրը` __________________________________________________
|
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
Օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը _________________________________________________________________________
Ապրանք` ________________________________________________________
|
(ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը) |
Եզրակացություն տրամադրողը` ______________________ |
_____________________________ |
(ստորագրությունը) |
|
(անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
-
Քննարկվել է
26.05.2022 - 15.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3674
Տպել