Լրամշակման փուլում է
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդի 2022 թվականի մարտի 17-ի «Մաքսային միության հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու և ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկերը հաստատելու մասին» №37 որոշմամբ (այսուհետ Որոշում) մի շարք ապրանքների հանդեպ սահմանվել է մաքսատուրքից ազատման արտոնություն։ Որոշմամբ հաստատված ցանկերում նշված որոշ տեսակի ապրանքներ մաքսատուրքից ազատվում են լիազոր մարմնի կողմից տրված նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության հիման վրա։ Նշյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող հայաստանի հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծով հաստատվում է Որոշմանը կից №2-9 հավելվածներում նշված ԵԱՏՄ մաքսային տարածք «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկը՝ ըստ ոլորտների։
-
Քննարկվել է
26.05.2022 - 15.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3671
Տպել