Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
23 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վահանի համայնքապետարան 31.08.2020 15:49:46 | Կողմ եմ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրեր գործուղվողին ճանապարհածախս, բնակության և կոմունալ ծառայությունների համար գումար հատկացնելուն, բայց դեմ եմ աշխատավարձը 30%-ով ավելացնելուն, քանի որ դա խախտում է այն բնակավայրերի դպրոցներում երկար տարիներ աշխատող ուսուցիչների իրավունքները: Աշխատավարձ ստանում են կատարած աշխատանքի դիմաց և ոչ թե նշված բնակավայր գալու "բարեհաճության" համար (և դեռ հարց է ինչ ժամկետով կմնան աշխատելու): Առաջարկում եմ, որպեսզի աշխատավարձի 30% բարձրացումով (կամ հնարավոր առավելագույն տոկոսով) խրախուսվեն հատկապես սահմանամերձ բնակավայրերում աշխատող բոլոր ուսուցիչները: Այդ դեպքում և գործուղվող նորավարտները կստանան ավելի բարձր աշխատավարձ և սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում աշխատող ուսուցիչների արժանապատվությունը չի վիրավորվի: | Առաջարկը չի ընդունվել, այն դուրս է ներկայացված նախագծի կարգավորման շրջանակներից | |
2 | Արտակ Քյուրումյան 31.08.2020 22:45:45 | Շնորհակալություն այս հույժ կարևոր փաստաթղթի նախագիծը շրջանառելու համար: Համայնքային մի շարք դպրոցներում ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ մանկավարժների առկայության հետ կապված լրջագույն խնդիրներ կան: Փաստաթուղթը և հիմնավորումները լրամշակման կարիք ունեն: 2003թ. ի վեր փորձագետների մի խումբ պետական մարմիններին խորհրդատվություն է տրամադրել փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման վերաբերյալ (evidence based policy making): Ինքս ՀՀ ԿԳՆ հետ այդ և հարակից հարցերի վերաբերյալ աշխատել եմ սկսած 2004թ.-ից: Փաստերի վրա հիմնված քաղաքականությունների տեսակետից փաստաթղթի հիմնավորումները բարելավման կարիք ունեն: Շատ լավ է, որ ներկայացվել են ՀՀ տարբեր մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում բնակարանների վարձակալության գները (այստեղ ևս կարելի է ուղղում կատարել, քանի որ սահմանամերձ և բարձր լեռնային որոշ բնակավայրերեում հավանաբար խոսք է գնում ոչ թե բնակարանի, այլ առանձնատան, կամ առանձնատան մեկ կամ մի քանի սենյակների մասին): Սակայն այս փաստը վերաբերում է ոչ թե կրթության ոլորտին, այլ կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտին: Կրթության, մասնավորապես մանկավարժական կադրերի կարիքի վերաբերյալ տվյալների և ցուցանիշների առումով կարգի հիմնավորումները բարելավման կարիք ունեն: Առաջարկում եմ փաստաթղթի հիմնավորումների վերլուծական մասում տեղեկատվություն ներկայացնել հետևյալի մասին. 1) Մինչ այժմ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի դպրոցներ մանկավարժական կադրեր գործուղելու կարգը կանոնակարգվել է ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ: Անհրաժեշտ է ներկայացնել վերը նշված որոշման ընդունումից ի վեր կատարված աշխատանքը, այդ թվում ՀՀ տարբեր մարզեր և բնակավայրեր գործուղված ուսուցիչների վերաբերյալ տվյալներն ըստ առանձին մասնագիտությունների (առարկաների), ինչպես նաև տալ գնահատական, թե ինչու վերը նշված որոշման շրջանակներում չի հաջողվել լուծել վերը նշված բնակավայրերի դպրոցները ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ մանկավարժական կադրերով համալրելու հարցը: Արդյոք դա պայմանավորված է եղել. ա. Ֆինանսական միջոցների անբավարարությամբ, բ. Համապատասխան կադրերի բացակայությամբ, գ. Պայմանների ոչ բավարար գրավչությամբ, դ. Այլ պատճառներով 2) Անհրաժեշտ է հստակեցնել ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25 №1412-Ն որոշման ճակատագիրը: Համաձայն առլիս կայքի 2020թ. օգոստոսի 31-ի դրությամբ այն դեռևս գործում է (տես https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=35515 ): | Շնորհակալություն առաջարկությունների համար, դրանք կքննարկվեն | |
3 | Արտակ Քյուրումյան 31.08.2020 22:45:45 | ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելիք կարգի նախագծի համաձայն նախարարությունը պատրաստվում է ստեղծել գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան և յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հայտարարություն տարածել: Կարգի 2-րդ կետը խմբագրման կարիք ունի, քանի որ հայտարարությունը պետք է վերաբերի ոչ թե գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանի ստեղծմանը, այլ առաջարկի դիմումներ ներկայացնել այդ շտեմարանում հաշվառվելու համար: | Շնորհակալություն առաջարկության համար, այն ընդունվել է նախագիծի 2-րդ կետը լրամշակվել է | 2․ Նախարարությունը հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալները հավաքագրելու նպատակով ստեղծում է շտեմարան, որը համապատասխան տվյալներով համալրելու նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում հրապարակում է համապատասխան հայտարարություն։ |
4 | Արտակ Քյուրումյան 31.08.2020 22:45:45 | Կարգը նախատեսում է շտեմարանի ստեղծում առաջարկը խթանելու համար, սակայն պահանջարկի ներկայացման մեխանիզմի մեթոդաբանությունը բավարար բաց, թափանցիկ և հաշվետու չէ, քանի որ կարգի 6-րդ կետի համաձայն, հիմնված է առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրված լինելու հանգամանքի վրա: Քանի որ ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ այս աշխատանքների կատարման արդեն 17 տարվա փորձ է կուտակվել և ԿԳՄՍՆ-ն կարող է բավական մեծ ճշգրտությամբ գնահատել, թե որ մարզի որ համայնքում արդեն երկար տարիներ հնարավոր չէ տեղի մասնագետների օգնությամբ համալրել մանկավարժական թափուր հաստիքները (անցած 17 տարիների ընթացքում այդ հաստիքների համար մրցույթներ հայտարարվել են և չեն համալրվել): Հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունենալու և նախկինում ինչ է տեղի ունեցել, եթե երկու հայտարարությունից հետո թափուր տեղը չի համալրվել և չի հաջողվել մասնագետ գործուղել նաև ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: Առաջարկում եմ ստեղծել այդ թափուր հաստիքների «շտեմարան» և այդ ցանկը մշտապես հրապարակել ԿԳՄՍՆ կայքում, իսկ 7-րդ կետում նախատեսված ընթացակարգն օգտագործել այդ ցանկն ընդլայնելու համար: | Շնորհակայլություն հետաքրքիր առաջարկության համար, այն կքննարկվի | |
5 | Արտակ Քյուրումյան 31.08.2020 22:45:45 | Առաջարկում եմ միջոցառումն իրականացնել ոչ թե մարզպետարանների միջոցով, ինչպես նախատեսվում է կարգի 12-րդ կետով, այլ ԿԳՄՍՆ կազմում նշանակել այս միջոցառման համար պատասխանատու պաշտոնյա և վերջինիս պարտականությունների շրջանակներում ներառել ֆինանսավորման և գործուղված մասնագետներից բովանդակային հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրման, վերլուծության և այդ վերլուծությունների հիման վրա համակարգի հետագա կատարելագործման աշխատանքը: Մարզպետարանները դառնում են միջնորդ ԿԳՄՍՆ և ԿԳՄՍՆ կողմից գործուղված մասնագետի միջև, որից անհրաժեշտ է խուսափել: ԿԳՄՍՆ-ն պետք է դառնա բոլոր կրթական ծրագրերի և միջոցառումների իրականացման անմիջական պատասխանատուն և այն չպետք է իրականացնի միջնորդների միջոցով: | Շնորհակայլություն հետաքրքիր առաջարկության համար, այն կքննարկվի | |
6 | Արտակ Քյուրումյան 31.08.2020 22:45:45 | Առաջարկվող նախագիծը վերաբերում է «սահմանամերձ» և«բարձրլեռնային» բնակավայրերի դպրոցներին: ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ հաստատված կարգը վերաբերում է «հեռավոր», «սահմանամերձ», «լեռնային» և «բարձրլեռնային» բնակավայրերին: Եթե ՀՀ ԿԳՄՍՆ-ն կատարի ուսուցչական (մանկավարժական) թափուր հաստիքների վերլուծություն, վստահ եմ, կբացահայտի նաև մի շարք այլ բնակավայրեր (որոնք չեն հանդիսանում «սահմանամերձ» և«բարձրլեռնային»), որոնց դպրոցները չունեն ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ մանկավարժներ: Առաջարկում եմ կատարել օրենսդրական փոփոխություններ և ընդլայնել բնակավայրերի տեսակների շրջանակը: | Շնորհակայլություն առաջարկության համար։ Ներկայացված նախագիծը բխում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․11-րդ կետի պահանջներից, իսկ Ձեր առաջարկը ենթադրում է օրենքի փոփոխություն։ Կարծում ենք, որ նշվածը հնարավոր կլինի համապատասխան ուսումնասիրությունների առկայության պարագայում, որը, Ձեր առաջարկի համաձայն, կդառնա օրակարգային հարց։ Շնորհակայլություն |