Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                             N o   ----------Ն                                                                      -----------2020թ․                                                                          

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետով ամրագրված դրույթները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ.

ա) մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև 2020-2021թ․ ուսումնական տարվա ավարտը։

բ) սույն հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառման սկիզբ է համարվում 2021 թվականի հունվարի 1-ը։

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանի ստեղծումը, իսկ սույն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետով նախատեսված հայտերի ընդունումը կազմակերպել 2021 թվականի հունվարի 1-ից:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

ՆԱԽԱՐԱՐ                                         Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  • Քննարկվել է

    28.08.2020 - 13.09.2020

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10804

Տպել

Առաջարկներ`

Արտակ Քյուրումյան

31.08.2020

Առաջարկվող նախագիծը վերաբերում է «սահմանամերձ» և«բարձրլեռնային» բնակավայրերի դպրոցներին: ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ հաստատված կարգը վերաբերում է «հեռավոր», «սահմանամերձ», «լեռնային» և «բարձրլեռնային» բնակավայրերին: Եթե ՀՀ ԿԳՄՍՆ-ն կատարի ուսուցչական (մանկավարժական) թափուր հաստիքների վերլուծություն, վստահ եմ, կբացահայտի նաև մի շարք այլ բնակավայրեր (որոնք չեն հանդիսանում «սահմանամերձ» և«բարձրլեռնային»), որոնց դպրոցները չունեն ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները դասավանդելու համար անհրաժեշտ մանկավարժներ: Առաջարկում եմ կատարել օրենսդրական փոփոխություններ և ընդլայնել բնակավայրերի տեսակների շրջանակը:

Արտակ Քյուրումյան

31.08.2020

Առաջարկում եմ միջոցառումն իրականացնել ոչ թե մարզպետարանների միջոցով, ինչպես նախատեսվում է կարգի 12-րդ կետով, այլ ԿԳՄՍՆ կազմում նշանակել այս միջոցառման համար պատասխանատու պաշտոնյա և վերջինիս պարտականությունների շրջանակներում ներառել ֆինանսավորման և գործուղված մասնագետներից բովանդակային հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրման, վերլուծության և այդ վերլուծությունների հիման վրա համակարգի հետագա կատարելագործման աշխատանքը: Մարզպետարանները դառնում են միջնորդ ԿԳՄՍՆ և ԿԳՄՍՆ կողմից գործուղված մասնագետի միջև, որից անհրաժեշտ է խուսափել: ԿԳՄՍՆ-ն պետք է դառնա բոլոր կրթական ծրագրերի և միջոցառումների իրականացման անմիջական պատասխանատուն և այն չպետք է իրականացնի միջնորդների միջոցով:

Արտակ Քյուրումյան

31.08.2020

Կարգը նախատեսում է շտեմարանի ստեղծում առաջարկը խթանելու համար, սակայն պահանջարկի ներկայացման մեխանիզմի մեթոդաբանությունը բավարար բաց, թափանցիկ և հաշվետու չէ, քանի որ կարգի 6-րդ կետի համաձայն, հիմնված է առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրված լինելու հանգամանքի վրա: Քանի որ ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ այս աշխատանքների կատարման արդեն 17 տարվա փորձ է կուտակվել և ԿԳՄՍՆ-ն կարող է բավական մեծ ճշգրտությամբ գնահատել, թե որ մարզի որ համայնքում արդեն երկար տարիներ հնարավոր չէ տեղի մասնագետների օգնությամբ համալրել մանկավարժական թափուր հաստիքները (անցած 17 տարիների ընթացքում այդ հաստիքների համար մրցույթներ հայտարարվել են և չեն համալրվել): Հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունենալու և նախկինում ինչ է տեղի ունեցել, եթե երկու հայտարարությունից հետո թափուր տեղը չի համալրվել և չի հաջողվել մասնագետ գործուղել նաև ՀՀ կառավարության 2003թ. սեպտեմբերի 25-ի №1412-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: Առաջարկում եմ ստեղծել այդ թափուր հաստիքների «շտեմարան» և այդ ցանկը մշտապես հրապարակել ԿԳՄՍՆ կայքում, իսկ 7-րդ կետում նախատեսված ընթացակարգն օգտագործել այդ ցանկն ընդլայնելու համար:

Տեսնել ավելին