Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նարինե Սահակյան 25.08.2020 12:24:13 Առաջարկս վերաբերում է ՏՄԿԱ գծով տեղակալի դրույքաչափին : 0.5-ից 0.75 դարձնելով հարցը , միևնույնն է , չի լուծվում . չէ որ պաշտոնի նկարագրության մեջ որևէ փոփոխություն չի նախատեսվում , հետևաբար ՏՄԿԱ գծով տեղակալի գործառույթները որևէ չափով չեն պակասում : Արդյունավետ աշխատանքի , կայացած դպրոց ունենալու համար այս մասնագետների մշտական ու լրիվ ներկայությունը դպրոցում ավելի , քան կարևոր է : Առաջարկում եմ դրույքաչափը դարձնել մեկ լրիվ հաստիք 9 և ավելի դասարանների դեպքում : Նույն տրամաբանությամբ անհրաժեշտ է առաջնորդվել նաև ԴԱԿ պարագայում : Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
2 Նարինե Սահակյան 25.08.2020 12:52:38 Առաջարկությունս և մտահոգությունս վերաբերում է նախագծի դպրոցների պահպանման համար տրամադրվող ծախսային մասին : Նախագծով ՀԴԾ-ին տրամադրվում է վերջին երեք տարվա՝ 2017-2019թթ փաստացի ծախսերի միջին գումար , ինչը , մասնավորապես , մեր դպրոցի համար կազմում է 3.547.000 ՀՀ դրամ , որի մեջ մտել են գազի , էլեկտրաէներգիայի , աղբահանության , հեռախոսակապի վճարները : Այս տրամաբանությամբ նախատեսվող գումարները կարող էին բավարարել դպրոցի պահպանման ծախսերին , եթե չլինեին անկանխատեսելի իրավիճակներ , մասնավորապես ցուրտ ձմեռներ և այլն : Բերեմ մասնավոր , բայց շատ կոնկրետ օրինակ : 2015-2019 թթ տարեկան միջին ծախսը մեր դպրոցի համար կազմել է 3.967.001 դրամ , ինչը երեք տարվա ծախսից ավելի է գրեթե կես միլիոն դրամով : Լրացուցիչ ծախսի զգալի մասը բաժին է ընկել ջեռուցման ծախսին : Իսկ եթե համեմատենք 2014թ ցուրտ ձմռան ծախսը , ապա տարբերությունը վերջին երեք տարվա և վերջին վեց տարվա միջև կկազմի առնվազն 1 / մեկ / միլիոն դրամ : Հավելեմ նաև , որ աղբահանության համար 2020թ հունվարի 1-ից դարձել է 19000 դրամ ՝ տարեկան կկազմի 228.000դրամ / մեր դպրոցի համար / , ինչը նախորդ տարիների համեմատությամբ ավելի է 96.000 դրամով , երբ ծախսը կազմել է 132.000 դրամ : Անդրադառնամ նաև գրասենյակային ապրանքների և նյութերի համար տրամադրվող ծախսերին : Նախագծով տրամադրվող գումարը մեր դպրոցի համար կազմելու է 261.060 դրամ , իսկ այլ ծախսերի համար տրամադրվելու է 3.531.600 դրամ : 261.060 դրամը մեր դպրոցի համար բավարար չէ , քանի որ մեր դպրոցում յուրաքանչյուր տարի 650000 դրամ տնտեսական , 500000 դրամ գրենական ապրանքների ծախս է կատարվում : Դա անհրաժեշտ և պարտադիր ծախս է ՝ գրավոր աշխատանքներ , պատճենահանում , պատճենահանող սարքերի պահպանում և վերանորոգում , գրանական ապրանքներ , մաքրող և ախտահանող միջոցներ , հիգիենայի միջոցներ և այլն: Շենքի պահպանման համար ևս տրամադրվող գումարը բավարար չի լինի , հատկապես վերանորոգման կարիք ունեցող , շենքային ոչ այնքան բարենպաստ պայմաններ ունեցող դպրոցների համար : Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագիծը լրամշակվել է․ Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին), անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի համապատասխան միջոցառումներով իրենց հատկացված գումարների շրջանակներում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ՝ նկատի ունենալով, վերաբաշխվող գումարը տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությանը սույն որոշմամբ հատկացվող գումարի 10 տոկոսը գերազանցելու կամ վերաբաշխումը կապիտալ բնույթի ծախսերին ուղղվելու դեպքում վերաբաշխումը պետք է համաձայնեցվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (բացառությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության): Թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին), անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի համապատասխան միջոցառումներով իրենց հատկացված գումարների շրջանակներում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ՝ նկատի ունենալով, վերաբաշխվող գումարը տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությանը սույն որոշմամբ հատկացվող գումարի 10 տոկոսը գերազանցելու կամ վերաբաշխումը կապիտալ բնույթի ծախսերին ուղղվելու դեպքում վերաբաշխումը պետք է համաձայնեցվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ (բացառությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության):
3 Մարինե Չոբանյան 19.08.2020 13:21:29 Կարդալով նախագիծը շատ հիասթափված եմ: Ինչ է նշանակում համակարգչային օպերատորի հաստիքը դարձնել 0,5 այն դեպքում, երբ համակարագչային օպերատորը բավականին ծավալուն աշխատանք է կատարում: Այս նախագիծը տանում է նրան, որ շատերը կդառնան գործազուրկ: Անկասկած Երևանի ոչ մի դպրոց չի տուժի և մենք մարզերի բնակիչներս ինչպես միշտ աշխատում ենք շատ ցածր աշխատավարձով: Երբ նվազագույն աշխատավարձը կառավարությունը դարձրեց 68000 շատ գովելի էր, գոնե կոմունալ ծախսերն ենք հոգում, բայց այս նախագիծը երբ հաստատվի կստացվի, որ 34000 դրամով պիտի երկու երեխա դպրոց ուղղարկեմ, համակարագչի առջև տեսողությունս ու առողջությունս վտանգելով աշխատեմ : Նախագիծը կազմելիս չգիտեմ ինչ են հաշվի առել, որ 34000 դրամով կարելի է մի ամիս ապրել:Խնդրում եմ վերանայեք նախագիծը, այն մեծ աղետ կլինի Հայաստանի մարզերի բոլոր դպրոցների համար: Ես ինքս համակարգչային օպերատոր եմ ածխատում արդեն երկար տարիներ և չունեմ ոչ մի դասաժամ:Խնդրում եմ դա էլ հաշվի առեք: Շնորհակալություն առաջարկության համար։ Հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Ինչ վերաբերում է աշխատավարձներին, ապա ներկայացվող նախագծով որոշ աշխատողների աշխատավարձը կբարձրանա, որոշներինը՝ կպահպանվի։ Ներկայացվող տարբերակով համակարգչային օպերատորի հաշվարկային աշխատավարձը 1 դրույքի համար կսահմանվի 129,634 դրամ, և եթե Ձեր աշխատավարձը ներկայումս ցածր է նշվածից, ապա կբարձրանա, հակառակ դեպքում՝ կպահպանվի 01․01․2020-ի դրությամբ գործողը
4 Արևիկ Հակոբյան 19.08.2020 13:35:34 Փոխտնօրենի հաստիքը հանրակրթական դպրոցից հանելը սխալ է, քանի որ մեծ աշխատանքներ են իրականացվում դասղեկների, աշակերտների, ծնողների հետ: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
5 Մերրի Նազարյան 19.08.2020 13:40:19 Նախակրթարանը հաշվարկվում է որպես մեկ դասարան,դասարանների թվաքանքկը հաշվելու ժամանակ: այո
6 Անուշ Ստեփանյան 19.08.2020 14:35:31 Ես կարծում եմ, որ այս նախագիծը նույնիսկ քննարկման ենթակա չէ, որովհետև, եթե Երևանի դպրոցներում խնդիր չառաջանա դասարանների թվի հետ կապված, նույնը չեմ կարող ասել մարզային դպրոցների մասին: Մարզային դպրոցների մեծ մասը ունեն ոչ ավել, քան 7-8 դասարաններ: Ինչպե±ս եք պատկերացնում այն դպրոցը, որը չունի 12 և ավելի դասարան, ո±վ է իրականացնելու տնտեսվարի պատականություններ, կամ գրադարանավարի կամ մյուս հաստիքների, որոնք ընդհանրապես նման դպրոցներում սույն նախագծի համաձայն վերանում են դպրոցներից: Այսինքն, եթե, օրինակ դպրոցն ունի 10-200 աշակերտ, ուրեմն այդ դպրոցում դասագրքեր չե±ն բաժանվելու, կամ դպրոցի տնտեսվարում չի± իրականացվելու, կամ օպերատորը կամ գործավարը ավելի պակա±ս փաստաթուղթ կամ էլեկտրոնային թղթավարությու±ն են իրականացնելու: Իսկ ՄԿԱ-ի և ԴԱԿ-ի հաստիքների կրջատումը սա ուղղակի անհասկանալի ու ոչ տրամաբանական որոշում է: Այսինքն դպրոցները կարիք չունե±ն այս հաստիքների: Ովքե±ր են իրականցնելու այն պարտականությունները, որոնք վերապահված են տվյալ հաստիքների պաշտոնների անձնագրերով: Առաջարկում եմ շեմը իջեցնել 12-ից 9 կամ 8 դասարանների, վերականգնել դպրոցներում ՄԿԱ և ԴԱԿ հաստիքները: Ցանկացած քանակությամբ դասարանների դեպքում պարտադիր ունենալ տնտեսվարի, գրադարանավարի, գործավարների և օպերատորների հաստիքները: Այս նախագիծը միտում ունի գործազուրկ դարձնելու հանրապետության 80 և ավելի դպրոցներից յուրաքանչյուրից ամենաքիչը 7-8 աշխատակցի: Սա± է նոր Հայաստանը: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
7 Սիրուշ Համբարձումյան 19.08.2020 14:41:44 Առաջարկում եմ դասարանների շեմը իջեցնել 12-ից 7 –ի կամ 8-ի, քանի որ մարզային դպրոցները , ինչպես նաև ավագ դպրոցները խնդիր ունեն դասարանների թվի հետ կապված: Հատկապես ավագ դպրոցներում ինչպես եք պատկերացնում առանց գործավարի, առանց տնտեսվարի, գրադարանավարի: Իսկ ՄԿԱ-ի հաստիքը ամենակարևոր հաստիքներից է դպրոցում: Ինչ վերաբերում է ՈՒՍ գծով փոխտնօրենի հասիտիքին, ապա 0.5 դրույքով ոչ մի աշխատակից չի կարող կատարել ամբողջ դպրոցի ուսդաստիարակչական աշխատանքները: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
8 Նաիրա Սիմոնյան 19.08.2020 14:47:40 Դպրոցներին,անկախ դասարանների կամ աշակերտների թվից,հարկավոր է տնտեսվարի կամ բանվորի հաստիք։Տարիներ ի վեր չվերանորոգված շինություններում ամենօրյա խնդիրներն անպակաս են։ Արդյոք է պետությունը պատրաստ է հատկացնել այնքան գումար,որ դպրոցը ընթացիկ վերանորգումների համար ամեն օր մասնագետներ հրավիրի դպրոց եւ կնքի նրա հետ ՔԻՊ։Պետք է հաշվի առնել նաեւ ռիսկերը' երեխան դասարանում' դուռն է փակվում,ապակի է կոտրվում,սան,հանգույցի հետ խնդիրներ են ծագում եւ այլն,ով պետք է հրատապ լուծում տա այս խնդիրներին։Կարծում եմ յուրաքանչյուր դպրոցում'անկախ դասարանների թվից,բանվորի մեկ հաստիքը պարտադիր է։ Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծով նախատեսվում է Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետնեի /էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ/ հաստիքներ հետևյալ դրույքներով․ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
9 Լիանա Մամուլյան 19.08.2020 15:07:43 Հարգելի նախագծի հեղինակներ, հարկ եմ համարում արտահայտել իմ անհամաձայնությունը պետական բյուջեի միջոցների ֆինանսավորման նոր կարգի ներկայացված նախագծին։ Ելնելով տարիներիս փորձից կարող եմ վստահ ասել ,որ դպրոցավարության գործընթացում խիստ անհրաժեշտ է ՄԿԱ գծով փոխտնօրենի և ՍԴԱԿ-ի հաստիքները հանրակրթական դպրոցում։ Ինչպես եք պատկերացնում դպրոցի գործընթացը առանց այդ հաստիքների։ Ինչպես եք պատկերացնում սերնդի կրթման, նրա արժեհամակարգի ձևավորման, անհատ ձևավորելու և կրթված քաղաքացիական հասարակություն ստեղծելու գործընթացը։ՄԿԱ գծով փոխտնօրենի աշխատանքը բազմաբնույթ է։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ,որ նրա աշխատանքային պարտականությունները դպրոցում զիջում է միայն տնօրենի աշխատանքին։ Նրա աշխատանքային գործունեություն թիրախ խմբերը հետևյալն են` 1.Մանկավարժական աշխատողներ., Դասղեկներ Ուսուցիչներ Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Դպրոցի հոգեբան Ներառական կրթության բազմամասնագիտական թիմ 2.Աշակերտներ Աշակերտական խորհուրդ Սոցիալապես անապահով երեխաներ Անցանկալի վարք ունեցող երեխաներ 3.Ծնողներ. Ծնողական խորհուրդ Ծնողական համայնք 4.Արտադասարանական խմբակներ, երկարօրյա 5.Ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն, գրադարանավար 6Պետական և հասարակական կառույցներ 7Ոստիկանություն(անչափահասների գործերով աշխատակից) 8.Հասարակական և միջազգային կազմակերպություններ 9.Համագործակցություններ Որպեսզի ավելի վառ պատկերացնել պաշտոնային պարտականությունը, ժողովրդական առածի հապավումը բացեմ` ՄԱԿ-մենք կանք ամենուր։ Հարգելի ֆինանսիստներ դուք առաջնորդվել եք միայն ֆինանսական մոտեցումներով` բաց թողնելով գլխավորը։Եվս մեկ նկատառում` այսօրվա դպրոցի տնօրենը առաջվա ուսուցիչը չէ կավիճը ձեռքին։ Արդի պահանջների համաձայն տնօրենը կառավարիչ է, մենեջեր, տնտեսագետ,մանկավարժ,գործի բազմակողմանի գիտակ։ Վերը նշվածից ելնելով` առաջարկում եմ հանրակրթական դպրոցներում վերականգնել ՄԿԱ գծով փոխտնօրենի և ՍԴԱԿ-ի հաստիքները` անկախ աշակերտ թվից։ Տնտեսագետի հաստիքը անհրաժեշտ չէ դպրոցին` հաշվի առնելով դպրոցի կառավարման ձևը (ՊՈԱԿ) և տնօրենի պաշտոնային պարտականությունների պահանջները արդեն իսկ բերում են նրա, որ տնօրենը տնտեսագետ է և վերջ ի վերջո կա նաև հաշվապահ և հաշվետար հաստիքը։ Նախագիծը քննարկելիս ոչ թե առաջնորդվեք միայն թվերով, այլ նաև ոլորտի առանձնահատկությամբ և ապագա սերունդների դաստիարակության տեսլականով։ Իսկ այն հանգամանքը,որ պատճառաբանում եք, որ դպրոցը շատ անհրաժեշտության դեպքում կարող է պահել այդ հաստիքները, ապա այդ մոտեցումը տվյալ հաստիքին չի կարող վերաբերել, քանզի դրանք անհրաժեշտ հաստիքներ են։ Իսկ այլ հաստիքներ, դպրոցի կարիքներից և բյուջեից ելնելով, կարող են ստեղծել դպրոցները` հիմնադիրի հետ համաձայնությամբ։ Կանխավ շնորհակալություն։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
10 Աննա Զաքարյան 19.08.2020 16:14:14 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, ինչպե՞ս կարելի է հանրակրթական դպրոցները թողնել առանց ՄԿԱ փոխտնօրենների, երբ այսօրվա աշակերտը կարիք ունի ոչ միայն բարձր մակարդակով մատուցվող կրթության,այլև ՄԿԱ փոխտնօրենի կատարած ահռելի դաստիարակչական աշխատանքի Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
11 Հասմիկ Սաֆարյան 19.08.2020 16:26:19 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, ինչպե՞ս կարելի է հանրակրթական դպրոցները թողնել առանց ՄԿԱ փոխտնօրենների, երբ այսօրվա աշակերտը կարիք ունի ոչ միայն բարձր մակարդակով մատուցվող կրթության,այլև ՄԿԱ փոխտնօրենի կատարած ահռելի դաստիարակչական աշխատանքի: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
12 Գոհար Հակոբյան 19.08.2020 17:32:37 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն , ինչպե՞ս եք պատկերացնում ներառականացված դպրոցներն առանց բազմամասնագիտական թիմի։Եթե ցանկանում ենք ունենալ հավասար կրթություն և հավասար պայմաններ, ուստի պետք է բոլոր որոշումներն ի շահ աշակերի կայացնել։Չեմ կարծում , որ ՏՄԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքը կտա ցանկալի արդյունք, որովհետև խոսքը գնում է ԿԱՊԿՈՒ աշակերտների մասին, իսկ նրանք ունեն սիստեմատիկ ուշադրության և աջակցության կարիք, որը շաբաթական 1-2 այցելությամբ ՏՄԱԿ-ի աշխատակիցները չեն կարող ապահովել։Եթե ցանկանում ենք տանել աշակերտակենտրոն , այլ ոչ թե փաստաթղթակենտրոն աշխատանք, ուստի անհրաժեշտություն է դպրոցում ունենալ բազմամասնագիտական թիմ/հոգեբան , լոգոպեդ, սոցիալական մանկավարժ/։Իսկ ինչ վերաբերում է ուսուցչի օգնականի հաստիքին, ապա տվյալ հաստիքի պահանջն է բարձրագույն կրթությունը, որը կարող է լինել կենսաբանություն, ֆիզիկա կամ մաթեմատիկա,այսինքն սոցիալ-հոգեբանական աջակցություն նրանք ապահովել չեն կարող։Այսինքն բազմամասնագիտական թիմի առկայությունը դպրոցում անհրաժեշտություն է։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
13 Ալինա Ազնավուրյան 19.08.2020 18:13:14 Այս նախագծով լուծվում են միայն շատ փոքր թվաքանակով (մինչև 100) սովորող ունեցող դպրոցների խնդիրները,իսկ մնացած դպրոցներում միանշանակ հաստիքների կրճատում է սպասվում։ 223 սովորողով ունենք 9 դասարան,արդբյունքում 9 միլիոն դրամ պակաս գումար նախորդ տարվա համեմատ։Խնդրում եմ վերանայել դասարանների շեմը։ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
14 Ալինա Ազնավուրյան 20.08.2020 13:23:15 9 դասարանների դեպքում խնդրում եմ սահմանել հաշվապահի 1 դրույք: Լավ մասնագետները 0.5 դրույքով երբեք չեն աշխատի դպրոցում: Առաջարկում եմ նաև տնտեսվարի,գործավարի և գրադարանավարի հաստիքները 9 դասարանների դեպքում սահմանել 1 դրույք:Առանց այդ էլ նրանք աշխատում են նվազագույն աշխատավարձով: Հաշվի առեք նաև հաստիքների հետ կապված ավագ դպրոցների առանձնահատկությունները: Շնորհակալություն առաջարկությունների համար։ դասարանների աստիճանավորման Ձեր կողմից ներկայացված տարբերակը ևս կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում, ներկայումս քննարկվում է մինչև 9-ը, 9-ից 18, 18-ից 32, 32 և ավելի դասարան տարբերակումները:
15 Anatoli Hakobyan 19.08.2020 18:13:16 Փոխտնօրեն մասնագիտացված կրթության աջակցման գծով հաստիքը հանել հանրակրթական դպրոցից սխալ է, քանի որ մեծ աշխատանքներ են իրականացվում, դասղեկների, աշակերտների, ծնողների հետ, իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, ով պետք է անի1. Պաշտոնային պարտականությունները՝ 1) կազմակերպում և իրականացնում է ուսումնական հաստատությունում կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ. 2) համակարգում է մասնագիտացված կրթական աջակցության ծառայությունները. 3) համագործակցում է գործընկերների հետ՝ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով. 4) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը. 5) ապահովում է հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը: Կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար. 6) ուսումնական հաստատության, նրա ստորաբաժանումների մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում. 7) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար. 8) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը. 9) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ. 10) հսկում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը. 11) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը. 12) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը։ 2. Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝ 1) տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները՝ ա. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին» օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր, բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, գ. աշխատանքի անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության օգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները. 2) տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա` ա. կազմակերպել սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը, բ. ապահովել սովորողի ընտանիքի հետ դպրոցի սերտ կապն ու համագործակցությունը, այս աշխատանքը: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
16 Արմեն Ավագյան 19.08.2020 18:22:02 Կարծում եմ,որ յուրաքանչյուր դպրոցում խիստ անհրաժեշտություն է փոխտնօրենների առկայությունը:12-ից մինչև 24 դասարաններ տարեկան միջին թվի դեպքում 0,75 դրույքաչափով ուսումանդաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ ունենալը և մասնագիտացված կրթության աջակցման գծով տնօրենի տեղակալ չլինելը նշանակում է կրթական,ուսումնական և դաստիարակչական գործընթացի տապալում: Համաձայն «Հայաստանի հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիր» կարգի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալները ունեն տարաբնույթ պարտականություններ,որոնք 300-ից մինչև 700 աշակերտ ունեցող/12-ից մինչև 24 դասարանների դեպքում/ դպրոցներում անհնար է կազմակերպել 0,75 դրույքաչափով ուսումանդաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի աշխատանքով և առանց մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի առկայության:Ուստի անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նախագծում տնօրենի տեղակալների մասով: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
17 Արմեն Ավագյան 20.08.2020 01:29:32 Ուսումնական հաստատության վարչական անձնակազմի ամսեկան աշխատավարձի հաշվարկումը ունի խոցելի կողմեր:Նախագծից հասկանալի է դառնում,որ ամսեկան աշխատավարձ հաշվարկվում է քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների և քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների աղյուսակի համաձայն,ըստ մակարդակների և գործակիցների:Այս դեպքում 12-ից մինչև 24 դասարաններ ունեցող դպրոցներում վարչական անձնակամի ամսեկան աշխատավարձի իջեցում է լինում:Ըստ նախագծի տնօրենի ամսեկան աշխատավարձը կազմելու է բազային աշխատավարձ՝ 66140 դրամ անգամ 3,21 գործակից/5-րդ խումբ 1-ին մակարդակ/,ստացվում է 212309 դրամ աշխատավարձ,իսկ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի դեպքում՝ 66140 դրամ անգամ 2,66 գործակից,ստացվում է 175932 դրամ,զինղեկի դեպքում՝ 66140*1.96=129634 դրամ:Փաստորեն 12-ից մինչև 24 դասարաններ ունեցող դպրոցներում /աշակերտների թիվը կարող է լինել 300-700/ տեղի է ունենում վերոհիշյալ պաշտոնների աշխատավարձի իջեցում:Գաղտնիք չէ,որ այդ պաշտոններում աշխատավարձը ներկա դրությամբ շատ ավելի բարձր է: Հարց է առաջանում ինչ սկզբունքների հիման վրա է սահմանվել քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների և քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբերի ընտրությունը դպրոցների վարչական անձնակազմի համար կամ ինչու առաջին մակարդակ:Կարծում եմ պետք է վերանայել խմբերը,որպեսզի տեղի չունենա ամսեկան աշխատավարձի իջեցում: Նախագծում նշված «2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հաստիքի համար սահմանված ամսեկան աշխատավարձը սույն որոշմամբ հաշվարկված աշխատավարձից բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ» բառերը փոխել «2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարչական անձնակազմի համար սահմանված ամսեկան աշխատավարձը սույն որոշմամբ հաշվարկված աշխատավարձից բարձր լինելու դեպքում այն պահպանվնում է»:Նույն կերպ նախագծում պետք է հստակ նշվի այն մասին,որ 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ուսուցչի դրույքաչափը բարձր լինելու դեպքում պահպանվում է: Կարծում եմ նախագիծը չպետք է անձի վատթարացնող կարգավիճակ ունենա:Իսկ դպրոցների ֆինանսավորման միասնական մոտեցման կիրառման դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը,որ փոփոխությունը 12-ից մինչև 24 դասարաններ ունեցող բազմաթիվ դպրոցների համար չլինի հետընթաց: Շնորհակալություն առաջարկությունների համար Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
18 Արմեն Ավագյան 20.08.2020 21:00:32 Հարգելի նախագծի հեղինակներ,հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման միասնական մոտեցման գաղափարը կարևորելիս պետք է հաշվի առնել նաև կրթական աստիճանները,անթույլատրելի է միևնույն հարթության վրա դիտել հիմնական և ավագ դպրոցները:Խնդիրը կայանում է նրանում,որ հիմնական դպրոցի նորմատիվային ժամկետը 9 տարի է,իսկ ավագ դպրոցի նորմատիվային ժամկետը 3 տարի:Այս դեպքում հիմնական դպրոցը յուրաքանչյուր դասարանից ունենալով 4-ական կստացվի 36 դասարան /4 դասարան * 9=36/,իսկ ավագ դպրոցը յուրաքանչյուր դասարանից ունենալով 4-ական կստացվի 12 դասարան /4 դասարան * 3=12/:Այս անհավասարությունը հաշվի առնելով պարտադիր է դպրոցի վարչական անձնակազմի համար նախատեսվող հաստիքների հաշվարկման դեպքում սահմանել ավագ դպրոցի դասարանների տարեկան միջին օպտիմալ թիվ,այսպես օրինակ՝ մինչև 8 դասարան,8-ից մինչև 16 դասարան,16 և ավելի դասարան: Հայաստանի հանրապետության մարզային ավագ դպրոցները ունեն միջինը 8-10 դասարան,նախագծում դասարանների տարեկան միջին թվի բարձր շեմերը կհանգեցնեն ավագ դպրոցների վարչական անձնակազմի հաստիքների նվազման և կրճատման:Միջինում 300 աշակերտ ունեցող ավագ դպրոցներում 0.75 դրույքաչափ ուումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի հաստիքը և մասնագիտացված կրթության աջակցման գծով տնօրենի տեղակալ չլինելը կխաթարեն դպրոցի կրթական,ուսումնական և դաստիարակչական բնականոն աշխատանքները:Նույնը կարելի է ասել մյուս հաստիքների մասով: Առաջարկում եմ նախագծի հեղինակներին այցելել մարզային 300-ից ավելի աշակերտ ունեցող ավագ դպրոցներ և գործնական պատկերացում ունենալ դպրոցական անցուդարձի մասին:Այցելությունից հետո կհամոզվեք,որ 300 և ավելի աշակերտ ունեցող ավագ դպրոցներում հարկավոր է 1 դրույքով ուումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և 1 դրույքով մասնագիտացված կրթության աջակցման գծով տնօրենի տեղակալ: Հ. Գ. Հանդիսանալով կրթական ընդհանուր համակարգի բաղադրիչ մաս՝ ավագ դպրոցը կոչված է ապահովելու շրջանավարտի պատրաստվածությունը ինքնուրույն կյանքին՝ միաժամանակ հանդիսանալով օղակ հիմնական և մասնագիտական կրթության միջև: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Նախագիծը լրամշակվել է
19 Արմեն Ավագյան 22.08.2020 19:53:28 Հարգելի նախագծի հեղինակներ կարդալով նախագծի եզրակացություն և կատարված փոփոխություն բաժինները հասկանալի է դառնում,որ լրամշակման և քննարկման արդյունքում փոփոխություններ է կատարվել ուսումանդաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի,մասնագիտացված կրթության աջակցման գծով տնօրենի տեղակալի և սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաստիքների ձևավորման սկզբունքներում:Բայց այնուամենայնիվ նախագծի հեղինակներդ ուշադրություն չեք դարձնում առանձին գործող ավագ դպրոցների առանձնահատկություններին:Իմ նախորդ առաջարկում անդրադարձել էի այն խնդրին,որ չի կարելի նույն հարթության վրա դիտել առանձին գործող ավագ և հիմնական դպրոցները,և միևնույն սկզբունքներով ձևավորել վարչական անձնակազմի հատիքները: Ստորև նորից եմ ներկայացնում իմ նախորդ առաջարկից հատված. «Հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման միասնական մոտեցման գաղափարը կարևորելիս պետք է հաշվի առնել նաև կրթական աստիճանները,անթույլատրելի է միևնույն հարթության վրա դիտել հիմնական և ավագ դպրոցները:Խնդիրը կայանում է նրանում,որ հիմնական դպրոցի նորմատիվային ժամկետը 9 տարի է,իսկ ավագ դպրոցի նորմատիվային ժամկետը 3 տարի:Այս դեպքում հիմնական դպրոցը յուրաքանչյուր դասարանից ունենալով 4-ական կստացվի 36 դասարան /4 դասարան * 9=36/,իսկ ավագ դպրոցը յուրաքանչյուր դասարանից ունենալով 4-ական կստացվի 12 դասարան /4 դասարան * 3=12/:Այս անհավասարությունը հաշվի առնելով պարտադիր է դպրոցի վարչական անձնակազմի համար նախատեսվող հաստիքների հաշվարկման դեպքում սահմանել ավագ դպրոցի դասարանների տարեկան միջին օպտիմալ թիվ: Հայաստանի հանրապետության մարզային ավագ դպրոցները ունեն միջինը 8-10 դասարան,նախագծում դասարանների տարեկան միջին թվի բարձր շեմերը կհանգեցնեն ավագ դպրոցների վարչական անձնակազմի հաստիքների նվազման և կրճատման»: Առաջարկում եմ առանձին գործող ավագ դպրոցների վարչական անձնակազմի հատիքների ձևավորման համար/տնօրենի տեղակալներ և ՍԴԱԿ/ սահմանել առանձին սկզբունքներ:Դասարանների միջին թիվ հաշվարկել մինչև 6 դասարան,6-ից մինչև 12 դասարան,12 և ավելի դասարան,համապատասխան 0,5 0,75 և 1 հաստիքներով: Հ. Գ. Առանձին գործող ավագ դպրոցը և հիմնական դպրոցը նույն հարթության վրա դիտելը անընդունելի և անարդարացի մոտեցում է Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի
20 Արմեն Ավագյան 28.08.2020 20:06:02 Հարգելի նախագծի հեղինակներ,կարդալով եզրակացություն և կատարված փոփոխություն բաժինները հասկանալի է դառնում,որ լրամշակման և քննարկման արդյունքում փոփոխություններ են կատարվել,բայց նախագծի հավելված կարգում արդեն մի քանի օր է արտացոլված է միայն դպրոցների ֆինանսավորման բանաձևը և բացատրությունը: Հաշվի առնելով նախագծի հանրային հնչեղությունը /28.08.2020թ. ժամը 19.50-ի դրությամբ 21506 դիտում և 366 առաջարկ/ առաջարկում եմ. 1. Հրապարակել նախագծի փոփոխված տարբերակը,որպեսզի տեսանելի լինի առաջարկություններից հետո կատարված փոփոխությունները: 2. Նոր խմբագրությամբ փաստաթղթի նոր հանրային քննարկում կազմակերպել, քանի որ այն բովանդակությամբ բոլորովին այլ փաստաթուղթ է: Շնորհակալություն առաջարկության համար, նախագծով սահմանվում են ընդհանուր մեթոդաբանություն ու սկզբունքները, բանաձևը և դրա կիռարկման առանձնահատկությունները, իսկ բխող գործակիցները և նորմատիվները մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կսահմանվեն այլ իրավական ակտով, որը կներկայացվի հանրային քննարկման
21 Շողակաթ Բաբայան 19.08.2020 18:37:01 ՄԿԱ նշանակում է մասնագիտացված կրթությամբ աջկցություն, իսկ հանրակրթական դպրոցները, որոնք չունենք մասնագիտացված որևէ կրթություն չեն կարող այս հաստիքը ունենալ: Իսկ այս անունով հաստիքի պարտականությունները մեծամասմաբ դաստիարակչական աշխատանքներ են, որոնք ուսումնադաստիարակչական շախատանքների մեջ պետք է ներառվեն և ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենի հաստիքի բաշխումը վերանայվի: Հարգելի ՄԿԱ փոխտնօրենները եթե ձեր զբաղեցրած հաստիքի անվանմանը ուշադիր լինեիք, ապա ինքներդ պետք է այդ հարցը վաղուց բարձրացնեիք: Տեսանա նաև, որ 12 դասարան բարձր շեմի մասին արդեն գրել են և արձագանքել եք, որ կվերանայեք: Շնորհակալ եմ նման խելամիտ բանաձևի ստեղծման համար, որը կբացառի ավելորդ գումարների արտահոսքերը: Ֆայլով ուղղարկել եմ որոշ առաջարկներ, հուսով եմ ուշադիր կլինեք նաև ֆայլերին: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
22 Շողակաթ Բաբայան 20.08.2020 19:12:33 Հարգելի պատասխանատուներ, շատ լավ է, որ բոլոր հաստիքների աշխատավարձերը քաղ.ծառայողների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք ընդունվող գործակիցներն են կիրառվելու, բացի ուսուցչի մեկ դրույքի համար, առաջարկում եմ վերանայել այս կետը ևս և ուսուցչի մեկ դրույքի համար սահմանել որևէ համապատասխան մակարդակ: Շնորհակալություն հետաքրքիր առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
23 Շողակաթ Բաբայան 26.08.2020 21:10:22 Հարգելի հեղինակներ, նշել էիք, որ 12 դասարանի շեմը իջեցրել եք, արդյո՞ք հաշվապահի հաստիքին էլ է վերաբերվում? Հուսով եմ, որ կվերաբերվի։ Կանխավ շնորհակալություն Շնորհակալություն հարցի համար, նախագիծը լրամշակվել է․ գլխավոր հաշվապահ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում՝ 1 հաստիքային միավոր/, - 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաշվապահ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում գլխավոր հաշվապահ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում /գիշերակացով և/կամ սնվող աշակերտների առկայության դեպքում՝ 1 հաստիքային միավոր/, - 1 հաստիքային միավոր` 9 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաշվապահ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 0,75 հաստիքային միավոր` 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 18 մինչև 36 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 36 մինչև 54 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1,5 հաստիքային միավոր` 54 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում
24 Շողակաթ Բաբայան 28.08.2020 18:13:31 Հարգելի համակարգող իմ առաջարկը չեք հրապարակել և չեք պատասխանել: պատասխանվել է, խնդրում ենք փնտրել ամփոփաթերթում
25 Շողակաթ Բաբայան 28.08.2020 18:13:31 Հարգելի համակարգող իմ առաջարկը չեք հրապարակել և չեք պատասխանել: պատասխանվել է, խնդրում ենք փնտրել ամփոփաթերթում