Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված՝ ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային ծառայությունների ներդրման գործընթացի իրականացման անհրաժեշտությունից: Գործընթացը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները, իսկ խնամքի կարիք ունեցող անձինք իրենց` գնահատված անհատական կարիքներին համապատասխան ծառայությունները պետք է ստանան ընտանիքներում, փոքր տներում կամ համայնքային այլ ծառայություններում: Որպես ապաինստիտուցիոնալացման առաջին քայլ նախատեսված է 2020 թվականից 40-ով նվազեցնել ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողների թիվը` մինչ այդ գնահատելով խնամվողների անհատական կարիքները և ընտանիք վերադառնալու կամ այլ ծառայություններից օգտվելու կարողություններն ու ցանկությունները: Միաժամանակ, այդ գործընթացին զուգահեռ պետք է խստացվի տուն-ինտերնատ ընդունվելու պայմանները, որպեսզի կանխարգելվի այն մարդկանց մուտքը տուն-ինտերնատ, ովքեր ունեն բնակարան, զավակներ կամ ընտանիքում այլ աշխատունակ անդամներ: Այդ տարեցներին կառաջարկվի այլ ծառայություններ: 

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները  

Ներկա դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ընդհանուր տիպի երեք տուն-ինտերնատներում խնամվում է 640 շահառու, որոնց 60%-ից ավելին ունեն զավակներ, իսկ մի մասն էլ ունի բնակարան: Գործող կարգը թույլ է տալիս տուն և ընտանիք ունեցող տարեցին ընդունել տուն-ինտերնատ, եթե ընտանիքում առկա են ինչ-ինչ խնդիրներ՝ սոցիալական մեկուսացվածություն, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ և այլն, և սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը տվել է դրական եզրակացություն: Արդյունքում մեծանում է տուն-ինտերնատներում խնամվողների և ընդունվելու համար հաշվառված անձանց թիվը, մինչդեռ տնային պայմաններում այդ տարեցներին խնամք մատուցելու դեպքում, զգալիորեն կնվազեր:

Մյուս կողմից քանի որ բավարար ծավալով և քանակով  այլընտրանքային ծառայություններ չկան, որ մարդն ընտրության հնարավորություն ունենա, իսկ տարեց խնամող ընտանիքին աջակցություն տրամադրելու մեխանիզմները բացակայում են, ԱՍՀՆ զուգահեռ իրականացնում  է այլընտրանքային ծառայությունների զարգացման քաղաքականություն:  Այսպիսով 2020 թվականին նախատեսվել է նվազեցնել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը և դրա փոխարեն ավելացնել այլընտրանքային ծառայություներից օգտվողներինը (փոքր տների, տնային խնամքի, ցերեկային կենտրոնների, ընտանիքներին աջակցելու և այլ ծառայությունների միջոցով), սույն նախագծով խստացվել են տուն-ինտերնատ ընդունելության պայմանները, որպեսզի այնտեղ հայտնվեն իրապես տուն-ինտերնատում խնամքի կարիք ունեցող շահառուները,  իսկ այն անձինք, ովքեր մինչ այս ցանկանում  էին խնամքի ծառայություններ ստանալ տուն-ինտերնատում՝ դիմեն այլընտրանքային ծառայություններ ստանալու համար կամ շարունակեն բնակվել իրենց տներում (առկայության դեպքում) և ստանալ տնային խնամք:

2. Կարգավորման նպատակը և բնույթը         

 Նախագծով վերանայվել է տարեց և (կամ)  հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի տրամադրման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները, մասնավորապես՝ նախատեսվում է, որ տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձինք: Մնացած դեպքերում, անձին կառաջարկվի այլ ծառայություն:

3. Ակնկալվող արդյունքը 

Նախագծի ընդունման արդյունքում առնվազն 30-40%-ով (հստակ գնահատված հաշվարկ դեռ չի կատարվել, սակայն մոտավոր պատկերն այդպիսին է) կնվազի տուն-ինտերնատներում խնամվողների և այնտեղ ընդունվելու համար դիմողների թիվը և դրա փոխարեն խնամքի տրամադրում հայցող անձանց՝ իրենց գնահատված կարիքներին համապատասխան կտրամադրվեն նոր՝ առավել հասցեական, նպատակային  և արդյունավետ ծառայություններ:

  

  • Քննարկվել է

    02.03.2020 - 17.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6445

Տպել