Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի իրականացումից և համայնքային նոր ծառայությունների ներդրումից: Ապաինստիտուցիոնալացումը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները, իսկ խնամքի կարիք ունեցող անձինք իրենց՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան ծառայությունները պետք է ստանան ընտանիքներում, փոքր տներում կամ համայնքային այլ ծառայություններում: Շուրջօրյա խնամքի հաստատություններում պետք է մնան կամ այնտեղ ընդունվեն միայան այն անձինք, ովքեր չունեն բնակարան, օրենսդրությամբ նախատեսված խնամող և ի վիճակի չեն ինքնուրույն հոգալ իրենց կարիքները: Ուստի նոր համայնքային ծառայությունների ներդրմանը զուգահեռ նախատեսվում է վերանայել տուն-ինտերնատ ընդունվելու կարգը, խստացնել ընդունելության պայմանները, որպեսզի կանխարգելվի այն մարդկանց մուտքը տուն-ինտերնատ, ովքեր ունեն բնակարան, զավակներ կամ ընտանիքում այլ աշխատունակ անդամներ: Նշված կարգավիճակն ունեցող տարեցներին կառաջարկվեն նոր ներդրվող այլ ծառայություններ:
-
Քննարկվել է
02.03.2020 - 17.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6444
Տպել