Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 ԹՎԱԿԱՆԻ ___________________N____Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին  մասի  3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության  կառավարության 2015 թվականի  սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և  (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման N 2 հավելվածում (այսուհետ՝ Հավելված)  կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

   «5) խնամքի տրամադրում հայցող անձի  ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, անչափահասների դեպքում՝ ծննդյան վկայական, հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ:»: 

2) Հավելվածի  16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

     «Սույն կարգի 41-րդ կետում նշված պայմանների առկայությունը հավաստելու նպատակով գործակալությունը հարցում է կատարում Կադաստրի կոմիտե, Ոստիկանություն, իսկ զավակ չունենալու վերաբերյալ փաստն արձանագրելու համար՝ քաղաքացիալական կացության ակտերի գրանցման համապատասխան մարմին:».

3) Հավելվածի 30-րդ կետի 2-րդ ենթակետը «բացակայության» բառից հետո լրացնել «,ինչպես նաև խնամքի տրամադրում հայցող անձի կողմից իր կարգավիճակի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկատվություն կամ գրավոր հայտարարություն ներկայացնելու» բառերով.

4) Հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «41.Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (բացառությամբ սույն կարգի 42-րդ կետում նշված անձանց)՝

1) տարեց և (կամ)  հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած միայնակ, անձանց.

2) օրենսդրությամբ սահմանված աշխատունակ խնամողներ (ծնող, ամուսին, զավակ) չունեցող անձանց, բացառությամբ, եթե սույն ենթակետում նշված անձինք գտնվում են հանրապետությունից դուրս.

3) սեփականության կամ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք (տուն, բնակարան) չունեցող և վերջին երեք տարվա ընթացքում անշարժ գույք չօտարած անձանց:»: 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    02.03.2020 - 17.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6446

Տպել