Artak Arakelyan
03.02.2019
Շահագործման պայմանների ցանկում ավելացրեք, որ օդի ջերմաստիճանի որոշակի արժեքից ցածր լիննեելու դեպքում անվադողերը պիտի պարտադիր ձմեռային լինեն։
Լրամշակման փուլում է
28 - Կողմ
16 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն և 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ սահմանված մի շարք կանոններ չեն համապատասխանում արդի պահանջներին, ինչպես նաև առկա են սահմանման ենթակա մի շարք նոր կանոններ: Մասնավորապես. գործող կանոնների համաձայն՝
- հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառն արգելվում է, ինչն էապես նվազեցնում է կանգառ կատարելու համար նախատեսված տարածքները, և բացի այդ վարորդների համար բավականին դժվար է պահպանել այդ պահանջները, քանի որ առանց չափիչ գործիքների գործնականում շատ դժվար է չափել այդ տարածությունները.
- շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելություն ունի խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը, և խնդրի լուծման համար շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկները կահավորվել են լրացուցիչ ճանապարհային նշաններով, ինչը խնդիրը լուծելով հանդերձ՝ ծանրաբեռնում է փողոցները և դժվարացնում երթևեկությունը.
- մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը ևս բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով.
- որոշակի ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար սահմանված են նույն պահանջները, որը կիրառվում է հիմնական նշանների դեպքում, ինչը դժվարեցնում է վարորդների կողմից դրանց ընկալումը որպես ժամանակավոր նշան.
- խաչմերուկի տարածքը ցույց տալու համար գծանշում սահմանված չէ, որի պատճառով այն խաչմերուկներում, որտեղ առկա է երթևեկության մեծ ինտենսիվություն և խցանումների առաջացման ռիսկեր, հնարավոր չի լինում ցույց տալ վարորդին այն տարածքը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե դրանից հետո առկա են տրանսպորտային միջոցներ և չի կարողանալու դուրս գալ այդ տարածքից, որի արդյունքում՝ օրվա պիկ ժամերին խցանումների առաջացման ռիսկեր.
- բեռնատար ավտոմոբիլների, կցորդների (բացի թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդներից) և ավտոբուսների հաշվառման համարանիշերի թվերը և տառերը պետք է կրկնվեն թափքի հետնապատին (ընդ որում՝ կրկնվող թվերի բարձրությունը պետք է լինի առնվազն 300 մմ, լայնությունը` առնվազն 120 մմ, գծերի հաստությունը` 30 մմ, տառերի չափերը պետք է կազմեն թվերի չափերի 2/3-ը), սակայն մի շարք բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների դեպքում նման պահանջն անհնար է պահպանել, քանի որ դրանց հետնապատին չկա հաշվառման համարանիշի թվերը և տառերը գրելու համար բավարար տարածություն.
- տրանսպորտային միջոցի առջևի դիտապակու և առջևի կողային ապակիների թաղանթապատման արգելքը սահմանված է որպես վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրերի կամ առարկաների տեղադրում, ինչը ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայի տեսակյունից ճիշտ չէ, քանի որ կանոններում առկա են նաև ուղղակիորեն նման դրույթները սահմանող նորմեր:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում հեծանվորդների թիվը գնալով ավելանում է, սակայն դրանց երթևեկության կարգավորման համար սահմանված կանոնները և ճանապարհային նշանները բավարար չեն: Նույն խնդիրն առկա է նաև հիբրիդային ավտոմոբիլների հետ կապված:
2.Կարգավորման նպատակը և բնույթը
Նշված խնդրին լուծում տալու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով.
- կթույլատրվի հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառը, այսինքն՝ կարգելվի միայն մինչև հետիոտնային անցում՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքում կանգառ կատարելը.
- շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելությունը կտրվի խաչմերուկում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին,
- մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված, կսահմանվեն առանձին պահանջներ.
- ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար կսահմանվեն առանձին պահանջներ, մասնավորապես՝ դրանց վրա սպիտակ հիմնագույնի փոխարեն կկիրառվի դեղին հիմնագույնը.
- խաչմերուկի տարածքը ցույց տալու համար կսահմանվի առանձին գծանշում.
- կհանվի մինչև 2 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի թվերը և տառերը թափքի հետնապատին կրկնելու պահանջը.
- տրանսպորտային միջոցի առջևի դիտապակու և առջևի կողային ապակիների թաղանթապատման արգելքը կսահմանվի ուղղակիորեն նման դրույթները սահմանող նորմերով:
Բացի այդ, կսահմանվեն հեծանվորդների, ինչպես նաև հիբրիդային ավտոմոբիլների երթևեկության կարգավորման նոր կանոններ և ճանապարհային նշաններ:
Որոշման նախագծի ընդունմամբ ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումները կհամապատասխանեցվեն արդի պահանջներին:
Քննարկվել է
21.01.2019 - 06.02.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 18942
Տպել03.02.2019
Շահագործման պայմանների ցանկում ավելացրեք, որ օդի ջերմաստիճանի որոշակի արժեքից ցածր լիննեելու դեպքում անվադողերը պիտի պարտադիր ձմեռային լինեն։
29.01.2019
Առաջարկ N5 Գործող նորմատիվ իրավական ակտում 43-րդ կետում նշված է, որ. <<43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:>> Նախ իրավական տեսանկյունից ճիշտ չէ ձևակերպված, քանի որ 40-րդ կետն ունի նաև ենթակատեր, երկրորդ ենթադրենք նման իրավիճակում շրջադարձ կամ հետադարձ կատարող վարորդը միացրել է վթարային լուսային ազդանշանը, ապա երթևեկության մյուս մասնակիցները չեն կարող կանխագուշակել մանևրն իրականացնող վարորդի մտադրության մասին (արդյոք անսարք է կամ կատարել է հարկադրված կանգառ, թե եզրաչափերը չեն թույլատրում կատարել մանևրը) և նման իրավիճակը շատ ավելի վտանգավոր է (առավել ևս ինտենսիվ ճանապարհահատվածներում): Առաջարկում եմ նշված կետը փոփոխել և վթարային լուսային ազդանշանի փոխարեն թույլատրել միացնելու համապատասխան ուղղության շրջադարձի ցուցիչը, որը հնարավորություն կտա նաև երթևեկության մյուս մասնակիցներին արդեն իսկ <<ձևավորվող երթևեկության մշակույթին>> համապատասխան անհրաժեշտության դեպքում զիջել այդ տրանսպորտային միջոցին:
29.01.2019
Առաջարկ N4 Առաջարկում եմ գործող կանոնների 40-րդ կետում <<համապատասխան եզրային գոտին>> բառերը փոխարինել <<համապատասխան եզրային գոտու նպատակադրված ուղղության հնարավորինս եզրային դիրքը>> բառերով, քանի որ համապատասխան եզրային գոտի զբաղեցնելը ունի լայն հասկացություն և ձախ կամ աջ շրջադարձերի դեպքում կարող է առաջանալ կոնֆլիկտային (վթարային) իրավիճակներ աջ կամ ձախ եզրային դիրքով երթևեկող մոտոտրանսպորտային միջոցների համար: