Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ սահմանված մի շարք կանոններ չեն համապատասխանում արդի պահանջներին, ինչպես նաև առկա են սահմանման ենթակա մի շարք նոր կանոններ: Մասնավորապես. գործող կանոնների համաձայն՝ հետիոտնային անցումներից հետո՝ 5 մետրից մոտ, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից 15 մետրից մոտ կանգառն արգելվում է, ինչն էապես նվազեցնում է կանգառ կատարելու համար նախատեսված տարածքները, և բացի այդ վարորդների համար բավականին  դժվար է պահպանել այդ պահանջները, քանի որ առանց չափիչ գործիքների գործնականում շատ դժվար է չափել այդ տարածությունները, շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում երթևեկության առավելություն ունի խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցի վարորդը, և խնդրի լուծման համար շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկները կահավորվել են լրացուցիչ ճանապարհային նշաններով, ինչը խնդիրը լուծելով հանդերձ՝ ծանրաբեռնում է փողոցները և դժվարացնում երթևեկությունը, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը ևս բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան և 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով, որոշակի ճանապարհային աշխատանքների կատարման վայրում, ինչպես նաև այլ դեպքերում օգտագործվող ժամանակավոր ճանապարհային նշանների համար սահմանված են նույն պահանջները, որը կիրառվում է հիմնական նշանների դեպքում, ինչը դժվարեցնում է վարորդների կողմից դրանց ընկալումը որպես ժամանակավոր նշան, խաչմերուկի տարածքը ցույց տալու համար գծանշում սահմանված չէ, որի պատճառով այն խաչմերուկներում, որտեղ առկա է երթևեկության մեծ ինտենսիվություն և խցանումների առաջացման ռիսկեր, հնարավոր չի լինում ցույց տալ վարորդին այն տարածքը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե դրանից հետո առկա են տրանսպորտային միջոցներ և չի կարողանալու դուրս գալ այդ տարածքից, որի արդյունքում՝ օրվա պիկ ժամերին խցանումների առաջացման ռիսկեր, բեռնատար ավտոմոբիլների, կցորդների (բացի թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների կցորդներից) և ավտոբուսների հաշվառման համարանիշերի թվերը և տառերը պետք է կրկնվեն թափքի հետնապատին (ընդ որում՝ կրկնվող թվերի բարձրությունը պետք է լինի առնվազն 300 մմ, լայնությունը` առնվազն 120 մմ, գծերի հաստությունը` 30 մմ, տառերի չափերը պետք է կազմեն թվերի չափերի 2/3-ը), սակայն մի շարք բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների դեպքում նման պահանջն անհնար է պահպանել, քանի որ դրանց հետնապատին չկա հաշվառման համարանիշի թվերը և տառերը գրելու համար բավարար տարածություն, տրանսպորտային միջոցի առջևի դիտապակու և առջևի կողային ապակիների թաղանթապատման արգելքը սահմանված է որպես վարորդի նստատեղից նրա տեսադաշտը սահմանափակող իրերի կամ առարկաների տեղադրում, ինչը ինչպես իրավաստեղծ, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայի տեսակյունից ճիշտ չէ, քանի որ կանոններում առկա են նաև ուղղակիորեն նման դրույթները սահմանող նորմեր: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում հեծանվորդների թիվը գնալով ավելանում է, սակայն դրանց երթևեկության կարգավորման համար սահմանված կանոնները և ճանապարհային նշանները բավարար չեն: Նույն խնդիրն առկա է նաև հիբրիդային ավտոմոբիլների հետ կապված:

  • Քննարկվել է

    21.01.2019 - 06.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 18941

Տպել

Առաջարկներ`

Artak Arakelyan

03.02.2019

Շահագործման պայմանների ցանկում ավելացրեք, որ օդի ջերմաստիճանի որոշակի արժեքից ցածր լիննեելու դեպքում անվադողերը պիտի պարտադիր ձմեռային լինեն։

Արայիկ Պողոսյան

29.01.2019

Առաջարկ N5 Գործող նորմատիվ իրավական ակտում 43-րդ կետում նշված է, որ. <<43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:>> Նախ իրավական տեսանկյունից ճիշտ չէ ձևակերպված, քանի որ 40-րդ կետն ունի նաև ենթակատեր, երկրորդ ենթադրենք նման իրավիճակում շրջադարձ կամ հետադարձ կատարող վարորդը միացրել է վթարային լուսային ազդանշանը, ապա երթևեկության մյուս մասնակիցները չեն կարող կանխագուշակել մանևրն իրականացնող վարորդի մտադրության մասին (արդյոք անսարք է կամ կատարել է հարկադրված կանգառ, թե եզրաչափերը չեն թույլատրում կատարել մանևրը) և նման իրավիճակը շատ ավելի վտանգավոր է (առավել ևս ինտենսիվ ճանապարհահատվածներում): Առաջարկում եմ նշված կետը փոփոխել և վթարային լուսային ազդանշանի փոխարեն թույլատրել միացնելու համապատասխան ուղղության շրջադարձի ցուցիչը, որը հնարավորություն կտա նաև երթևեկության մյուս մասնակիցներին արդեն իսկ <<ձևավորվող երթևեկության մշակույթին>> համապատասխան անհրաժեշտության դեպքում զիջել այդ տրանսպորտային միջոցին:

Արայիկ Պողոսյան

29.01.2019

Առաջարկ N4 Առաջարկում եմ գործող կանոնների 40-րդ կետում <<համապատասխան եզրային գոտին>> բառերը փոխարինել <<համապատասխան եզրային գոտու նպատակադրված ուղղության հնարավորինս եզրային դիրքը>> բառերով, քանի որ համապատասխան եզրային գոտի զբաղեցնելը ունի լայն հասկացություն և ձախ կամ աջ շրջադարձերի դեպքում կարող է առաջանալ կոնֆլիկտային (վթարային) իրավիճակներ աջ կամ ձախ եզրային դիրքով երթևեկող մոտոտրանսպորտային միջոցների համար:

Տեսնել ավելին