Artak Arakelyan
03.02.2019
Շահագործման պայմանների ցանկում ավելացրեք, որ օդի ջերմաստիճանի որոշակի արժեքից ցածր լիննեելու դեպքում անվադողերը պիտի պարտադիր ձմեռային լինեն։
Լրամշակման փուլում է
28 - Կողմ
16 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) 1-ին հավելվածում`
ա. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով.
«18) Հետիոտնային և հեծանվային արահետ (Հեծանվահետիոտնային արահետ)՝ երթևեկելի մասից կառուցվածքով առանձնացված ճանապարհի տարր (կամ առանձին ճանապարհ)՝ նախատեսված հետիոտներից առանձին կամ նրանց հետ համատեղ հեծանվորդների երթևեկության համար և նշված 4.5.2-4.5.7 նշաններով.
19) Հեծանվորդների համար գոտի՝ երթևեկելի մասի մյուս հատվածից հորիզոնական գծանշումով առանձնացված և 5.14.2 նշանով նշված երթևեկելի մասի գոտի՝ նախատեսված հեծանիվներով և մոպեդներով երթևեկելու համար.
20) Հիբրիդային ավտոմոբիլ՝ էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ (շարժիչներ) ունեցող և տրանսպորտային միջոցը շարժման մեջ դնելու նպատակների համար էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոց:»,
բ. 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«70. Բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է սահմանվել սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից ինչպես ցածր, այնպես էլ բարձր արագություն: 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից բարձր արագություն սահմանելու դեպքում այն չի կարող գերազանցել բնակավայրում 80 կմ/ժ-ը, իսկ բնակավայրից դուրս՝ 110 կմ/ժ-ը:»,
գ. 84-րդ կետի 4-րդ ենթակետում «երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում» բառերը փոխարինել «շարժման ուղղությամբ հետիոտնային անցումից առաջ՝ 5 մ մոտ վայրում» բառերով,
դ. 84-րդ կետի 7-րդ ենթակետում «կետերից» բառը փոխարինել «կետի տարածքում» բառերով,
ե. «X. ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ» գլխում լրացնել 86.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«86.1. Խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես, վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:»,
զ. 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«88. Արգելվում է մուտք գործել 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկ, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:
է. 93-րդ կետում «պետք է այն ազատի» բառերը փոխարինել «կարող է այն ազատել» բառերով և «նախընտրած ուղղությամբ» բառերից հետո լրացնել «, սակայն պայմանով, որ դա չի խանգարի երթևեկության մյուս մասնակիցների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է» բառերը,
ը. 96-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:,
թ. 98-րդ կետի 1-ին նախադասությունում Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերը,
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 98.1-ին կետ.
«98.1. 4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին:»,
ժա. 124-րդ կետում «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով,
ժբ. 155-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«155. Երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումը պետք է իրականացվի սույն Կանոններին, ինչպես նաև այդպիսի փոխադրումների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան՝ «Երեխաների փոխադրում» ճանաչման նշաններով կահավորված ավտոբուսով:»,
ժգ. 159-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«159. Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:»,
ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 159.1-ին, 159.2-րդ և 159.3-րդ կետեր.
«159.1. 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:
159.2. Թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան:
159.3. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):».
ժե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 167.1-ին կետ.
167.1. Շարժական կանգնակների վրա տեղադրված 1.8՝ Լուսացուցային կարգավորում, 1.15՝ Սայթաքուն ճանապարհ, 1.16՝ Անհարթ ճանապարհ, 1.18՝ Խճի արտանետում, 1.19՝ Վտանգավոր կողնակ, 1.20.1-1.20.3՝ Ճանապարհի նեղացում, 1.21՝ Երկկողմ երթևեկություն, 1.33՝ Այլ վտանգներ, 2.6՝ Հանդիպակաց երթևեկության առավելություն, 3.11՝ Զանգվածի սահմանափակում, 3.12՝ Սռնու վրա բեռնվածության սահմանափակում, 3.13՝ Բարձրության սահմանափակում, 3.14՝ Լայնության սահմանափակում, 3.15՝ Երկարության սահմանափակում, 3.16՝ Նվազագույն միջտարածության սահմանափակում, 3.18.1՝ Աջ շրջադարձն արգելվում է, 3.18.2՝ Ձախ շրջադարձն արգելվում է, 3.19՝ Հետադարձն արգելվում է, 3.20՝ Վազանցն արգելվում է, 3.21՝ Վազանցի արգելման գոտու վերջ, 3.22՝ Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է, 3.23՝ Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ, 3.24՝ Առավելագույն արագության սահմանափակում, 3.25՝ Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ ժամանակավոր նշանների սպիտակ հիմնագույնը կարող է լինել դեղին:.
ժզ. 170-րդ կետի 1-ին ենթակետի ա պարբերությունում 1.14.2-րդ բառից հետո լրացնել , 1.26-րդ բառերը.
ժէ. N 1 ձևի 1-ին գլխում 36-րդ պարբերությունից (1.34.3 թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
1.35. «Խաչմերուկի տարածք». Նշանակում է մոտեցում խաչմերուկին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:»,
ժը. N 1 ձևի 1-ին գլխում 43-րդ պարբերությունը (1.35 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր: պարբերությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.35 նշանը տեղադրվում է խաչմերուկի սահմանին: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա:»,
ժթ. N 1 ձևի 4-րդ գլխի 9-րդ պարբերությունում («4.4» թվով սկսվող պարբերությունը) «4.4» թիվը փոխարինել «4.4.1» թվով,
ի. N 1 ձևի 4-րդ գլխում 9-րդ պարբերությունից («4.4» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«4.4.2. «Հեծանվային արահետի վերջ».
իա. N 1 ձևի 4-րդ գլխի 10-րդ պարբերությունում («4.5» թվով սկսվող պարբերությունը) «4.5» թիվը փոխարինել «4.5.1» թվով.
իբ. N 1 ձևի 4-րդ գլխում 10-րդ պարբերությունից («4.5» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«4.5.2. «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)».
4.5.3. «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».
4.5.4, 4.5.5. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)». Կառուցվածքորեն և (կամ) 1.2 , 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հեծանվահետիոտնային արահետ.
4.5.6, 4.5.7. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».»,
իգ. N 1 ձևի 5-րդ գլխի 12-րդ պարբերությունում («5.11» թվով սկսվող պարբերությունը) «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով,
իդ. N 1 ձևի 5-րդ գլխում 12-րդ պարբերությունից («5.11» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«5.11.2. «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ». Ճանապարհ, որով հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունն իրականացվում է հատուկ առանձնացված գոտիով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հանդիպակաց:».
իե) N 1 ձևի 5-րդ գլխի 13-րդ պարբերությունում («5.12» թվով սկսվող պարբերությունը) «5.12» թիվը փոխարինել «5.12.1» թվով,
իզ. N 1 ձևի 5-րդ գլխում 13-րդ պարբերությունից («5.12» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«5.12.2. «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ».»,
իէ. N 1 ձևի 5-րդ գլխում 14-րդ պարբերությունից («5.13.1, 5.13.2» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«5.13.3-5.13.4. «Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ».»,
իը. N 1 ձևի 5-րդ գլխում 15-րդ պարբերությունից («5.14» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«5.14.1. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ».
5.14.2. «Հեծանվորդների համար գոտի».
5.14.3. «Հեծանվորդների համար գոտու վերջ».»,
իթ. N 1 ձևի 5-րդ գլխում 24-րդ պարբերությունից («5.15.8» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«5.15.1-5.15.7 նշանների վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքները կարող են ունենալ նաև այլ կոնֆիգուրացիաներ (ձևեր),
լ. N 1 ձևի 7-րդ գլխում 21-րդ պարբերությունից («7.20» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«7.21. «Ավտոլցավորման կայան՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ».»,
լա. N 1 ձևի 8-րդ գլխում 13-րդ պարբերությունից («1) 8.4.1» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
1.1) 8.4.2` կցորդով կամ կիսակցորդով յուրաքանչյուր տեսակի բեռնատար ավտոմոբիլների կամ տրակտորների, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցները քարշակող տրանսպորտային միջոցների վրա,,
լբ. N 1 ձևի 8-րդ գլխում 14-րդ պարբերությունից («2) 8.4.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
2.1) 8.4.3.1՝ արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա,,
լգ. N 1 ձևի 8-րդ գլխում 15-րդ պարբերությունից («3) 8.4.8» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
8.4.9-8.4.15. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակի». Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը:
8.4.14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա.,
լդ. N 1 ձևի 8-րդ գլխում 37-րդ պարբերությունից («8.22.1 - 8.22.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
8.23. «Աշխատում է տարհանիչը». Ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում.
8.24. «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ».
8.25. «Բացի ծառայողական ավտոմոբիլներից»:,
լե. N 2 ձևի 1-ին գլխում 32-րդ պարբերությունից («1.24.1-1.24.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
1.24.4` կրկնօրինակում է 8.4.3.1 ցուցանակը. կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 ցուցանակի հետ.,
լզ. N 2 ձևի 1-ին գլխում 33-րդ պարբերությունից («1.25» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«1.26 (գույնը՝ դեղին)՝ նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք նշանի հետ:»,
լէ. N 1 ձևի նկար 2-ը, նկար 5-ը, նկար 6-ը, նկար 8-ը, նկար 9-ը, N 2 ձևի նկար 10-ը և նկար 11-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
2) 2-րդ հավելվածի`
ա. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «թաղանթապատում ունեցող» բառերից հետո լրացնել «հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների» բառերը,
բ. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «վարագուրապատված են» բառերից հետո լրացնել «կամ ունեն արտաքին թաղանթապատում» բառերը,
գ. 6-րդ կետի 18-րդ ենթակետում «բեռնատար ավտոմոբիլների» բառերից առաջ լրացնել «2 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող» բառերը:
1) N 1 հավելվածի 33-րդ կետի 3-րդ պարբերությունից և N 3 հավելվածի 13-րդ կետից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը.
2) N 3 հավելվածում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին կետ.
27.1. Շարժական կանգնակների վրա տեղադրված 1.8՝ Լուսացուցային կարգավորում, 1.15՝ Սայթաքուն ճանապարհ, 1.16՝ Անհարթ ճանապարհ, 1.18՝ Խճի արտանետում, 1.19՝ Վտանգավոր կողնակ, 1.20.1-1.20.3՝ Ճանապարհի նեղացում, 1.21՝ Երկկողմ երթևեկություն, 1.33՝ Այլ վտանգներ, 2.6՝ Հանդիպակաց երթևեկության առավելություն, 3.11՝ Զանգվածի սահմանափակում, 3.12՝ Սռնու վրա բեռնվածության սահմանափակում, 3.13՝ Բարձրության սահմանափակում, 3.14՝ Լայնության սահմանափակում, 3.15՝ Երկարության սահմանափակում, 3.16՝ Նվազագույն միջտարածության սահմանափակում, 3.18.1՝ Աջ շրջադարձն արգելվում է, 3.18.2՝ Ձախ շրջադարձն արգելվում է, 3.19՝ Հետադարձն արգելվում է, 3.20՝ Վազանցն արգելվում է, 3.21՝ Վազանցի արգելման գոտու վերջ, 3.22՝ Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է, 3.23՝ Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ, 3.24՝ Առավելագույն արագության սահմանափակում, 3.25՝ Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ ժամանակավոր նշանների սպիտակ հիմնագույնը կարող է լինել դեղին:.
բ. 48.25-րդ և 50.8-րդ կետերում 4.5» թվերը փոխարինել 4.5.1» թվերով.
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.38-րդ կետ.
48.38. 1.35 «Խաչմերուկի տարածք» նշանը տեղակայվում է այն խաչմերուկի սահմանին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա:».
դ. 50.1-ին կետի «բ» ենթակետում «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով.
ե. 51.6-րդ կետում «4.4» թիվը փոխարինել «4.4.1» թվով.
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.6.1-ին կետ.
«51.6.1. 4.4.2 «Հեծանվային արահետի վերջ» նշանը կիրառվում է 4.4.1 նշանով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:».
է. 51.7-րդ կետում «4.5» թիվը փոխարինել «4.5.1» թվով.
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.7.1-51.7.4-րդ կետեր.
«51.7.1. 4.5.2 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)» նշանը կիրառվում է հետիոտների, հեծանիվների և մոպեդների համատեղ տեղաշարժը թույլատրող արահետը նշելու համար:
Հիմնական նշանը տեղակայվում է հեծանվահետիոտնային արահետի սկզբում` աջ կողմում, կրկնվող նշանը` ճանապարհի հետ յուրաքանչյուր փոխհատումից հետո:
51.7.2. 4.5.3 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)» նշանը կիրառվում է 4.5.2 նշանով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:
51.7.3. 4.5.4, 4.5.5. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)» նշանը կիրառվում է կառուցվածքորեն և (կամ) 1.2 , 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հետիոտների, հեծանիվների և մոպեդների տարանջատված տեղաշարժը թույլատրող արահետը նշելու համար:
Հիմնական նշանը տեղակայվում է հեծանվահետիոտնային արահետի սկզբում` աջ կողմում, կրկնվող նշանը` ճանապարհի հետ յուրաքանչյուր փոխհատումից հետո:
51.7.4. 4.5.6, 4.5.7. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)» նշանը կիրառվում է 4.5.4 և 4.5.5 նշաններով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:».
թ. 52.11-րդ կետում «5.11» թվերը փոխարինել «5.11.1» թվերով.
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.11.1-ին կետ.
«52.11.1. 5.11.2 «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ իրականացվող սահմանված երթուղով երթևեկող հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտիով ճանապարհը նշելու համար:
Նշանը տեղակայվում է ճանապարհի տեղամասի սկզբում` երթևեկելի մասի վրա կամ ճանապարհի երկու կողմերում:
Կրկնվող 5.11.2 նշանը տեղակայվում է բարդ հատակագծմամբ խաչմերուկից հետո:».
ժա. 52.12-րդ կետում «5.12» թիվը փոխարինել «5.12.1» թվով, ինչպես նաև «5.11» թիվը՝ «5.11.1» թվով.
ժբ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.12.1-ին կետ.
«52.12.1. 5.12.2 «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ» նշանը տեղակայվում է 5.11.2 նշանով նշված ճանապարհի վերջում:».
ժգ. 52.13-րդ կետում «5.11» թվերը փոխարինել «5.11.1» թվերով.
ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.13.1-ին կետ.
«52.13.1. 5.13.3, 5.13.4 «Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ» նշանները կիրառվում են դեպի 5.11.2 նշանով նշված ճանապարհ դուրս գալու ելքերը նշելու համար և տեղակայվում են բոլոր կողային ելքերից առաջ:
Եթե դեպի ճանապարհ դուրս եկող մուտքի վրա մեկ հենարանին տեղակայված են մի քանի նշաններ, ապա 5.13.3, 5.13.4 նշանները տեղադրվում են մյուս նշանների վրա:
Ճանապարհին հարող տարածքներից մուտքերի վրա նշանը կարելի է չտեղակայել, եթե դեպի այդ տարածքներ մտնելը հնարավոր է 5.11.2 նշանով նշված ճանապարհի տեղամասից:».
ժե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.14.1-52.14.3-րդ կետեր.
«52.14.1. 5.14.1 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ» նշանը տեղակայվում է 5.14 նշանով նշված գոտու վերջում:
52.14.2. 5.14.2 «Հեծանվորդների համար գոտի» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին համընթաց ուղղությամբ երթևեկող հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության համար գոտին նշելու համար:
Նշանը տեղակայվում է գոտու սկզբում` դրա վրա, իսկ եթե այն աջ եզրայինն է, ապա նշանը թույլատրվում է տեղակայել գոտու աջ կողմում:
Նշանը ճանապարհի ամբողջ տեղամասի երկարությամբ յուրաքանչյուր խաչմերուկից հետո կրկնվում է, եթե հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունը կազմակերպված է 5.14.2 նշանով նշված գոտիով:
52.14.3. 5.14.3. «Հեծանվորդների համար գոտու վերջ» նշանը տեղակայվում է 5.14.2 նշանով նշված գոտու վերջում:».
ժը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.20.1-ին կետ.
«52.20.1. 5.15.1-5.15.7 նշանների վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքները կարող են ունենալ նաև այլ կոնֆիգուրացիաներ (ձևեր):».
18) լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.6-րդ կետ.
«54.6. 7.21 «Ավտոլցավորման կայան՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ» նշանները կիրառվում են էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ ավտոլցավորման կայանի տեղը նշելու համար: Անհրաժեշտության դեպքում նշանները բնակավայրերից դուրս նախօրոք կարող են տեղակայվել 400-800 մ հեռավորության վրա:»,
ժթ. 55.7-րդ կետի երկրորդ պարբերությունում «գ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1-ին ենթակետ.
գ1) 8.4.3.1՝ արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա..
20) լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.7.1-ին կետ.
55.7.1. 8.4.9-8.4.15 «Բացի տրանսպորտային միջոցի տեսակի» ցուցանակները կիրառվում են այն տրանսպորտային միջոցները նշելու համար, որոնց վրա չի տարածվում նշանի ազդեցությունը: 8.4.14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա:.
ի. լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.26-55.28-րդ կետեր.
55.26. 8.23 «Աշխատում է տարհանիչը» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում:
55.27. 8.24 «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն տվյալ կազմակերպության տրանսպորտային միջոցները: Կազմակերպության անվանումը կարող է նշվել ինչպես նույն, այնպես էլ առանձին ցուցանակի վրա:
55.28. 8.25 «Բացի ծառայողական ավտոմոբիլներից» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում տվյալ կազմակերպության տրանսպորտային միջոցների վրա: Կազմակերպության անվանումը կարող է նշվել ինչպես նույն, այնպես էլ առանձին ցուցանակի վրա::
1) 1-ին հավելվածում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 83.1-ին կետ.
83.1. 1.24.4 գծանշումը կիրառվում է 8.4.3.1 նշանը կրկնելու համար: Կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 նշանի հետ:,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-ին կետ.
«85.1. 1.26 (գույնը՝ դեղին) գծանշումը կիրառվում է նշելու համար խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք ճանապարհային նշանի հետ: 1.26 գծանշումը կատարվում է խաչմերուկի տարածքում:».
2) 2-րդ հավելվածում`
ա. «1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ» բաժնում «1.24.3» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «1.24.4» կետ.
« |
1.24.4. |
Կրկնում է 8.4.3.1 ճանապարհային նշանը: |
», |
|
|
|
|
|
|
բ. «1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ» բաժնում «1.25» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «1.26» կետ.
« |
1.26. |
Նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար: |
»: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
2019թ. ____________ «____»
Երևան
Քննարկվել է
21.01.2019 - 06.02.2019
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 18943
Տպել03.02.2019
Շահագործման պայմանների ցանկում ավելացրեք, որ օդի ջերմաստիճանի որոշակի արժեքից ցածր լիննեելու դեպքում անվադողերը պիտի պարտադիր ձմեռային լինեն։
29.01.2019
Առաջարկ N5 Գործող նորմատիվ իրավական ակտում 43-րդ կետում նշված է, որ. <<43. Խաչմերուկներում, ինչպես նաև դրանցից դուրս, շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառով կանոնների 40-րդ կետի պահանջներն ապահովելու հնարավորություն չունենալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և զիջի ճանապարհը՝ ինչպես համընթաց, այնպես էլ՝ հանդիպակաց ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին:>> Նախ իրավական տեսանկյունից ճիշտ չէ ձևակերպված, քանի որ 40-րդ կետն ունի նաև ենթակատեր, երկրորդ ենթադրենք նման իրավիճակում շրջադարձ կամ հետադարձ կատարող վարորդը միացրել է վթարային լուսային ազդանշանը, ապա երթևեկության մյուս մասնակիցները չեն կարող կանխագուշակել մանևրն իրականացնող վարորդի մտադրության մասին (արդյոք անսարք է կամ կատարել է հարկադրված կանգառ, թե եզրաչափերը չեն թույլատրում կատարել մանևրը) և նման իրավիճակը շատ ավելի վտանգավոր է (առավել ևս ինտենսիվ ճանապարհահատվածներում): Առաջարկում եմ նշված կետը փոփոխել և վթարային լուսային ազդանշանի փոխարեն թույլատրել միացնելու համապատասխան ուղղության շրջադարձի ցուցիչը, որը հնարավորություն կտա նաև երթևեկության մյուս մասնակիցներին արդեն իսկ <<ձևավորվող երթևեկության մշակույթին>> համապատասխան անհրաժեշտության դեպքում զիջել այդ տրանսպորտային միջոցին:
29.01.2019
Առաջարկ N4 Առաջարկում եմ գործող կանոնների 40-րդ կետում <<համապատասխան եզրային գոտին>> բառերը փոխարինել <<համապատասխան եզրային գոտու նպատակադրված ուղղության հնարավորինս եզրային դիրքը>> բառերով, քանի որ համապատասխան եզրային գոտի զբաղեցնելը ունի լայն հասկացություն և ձախ կամ աջ շրջադարձերի դեպքում կարող է առաջանալ կոնֆլիկտային (վթարային) իրավիճակներ աջ կամ ձախ եզրային դիրքով երթևեկող մոտոտրանսպորտային միջոցների համար: