Հայաստանի Հանրապետության հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարանների առարկայական վերանայված չափորոշիչների, ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծեր
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 04.05.2026 22:55:28 | Միևնույն ժամանակ, կարևորելով հանրակրթական բնագավառում կրթական ծրագրերի ողջամիտ փոփոխությունների հանգամանքը՝ հատկապես առավել արդյունավետ, ամբողջական և փոխլրացնող կրթական ծրագիր ստանալու մասով, առաջարկում ենք Նախագծով ներկայացվող փոփոխությունները կատարել հետևյալ կերպ՝ միավորել և առավել կիրառական ու գիտելիքահեն բովանդակային փոփոխության ենթարկել՝
ա․ «Ֆիզիկական կուլտուրա» և «Առողջ ապրելակերպ» առարկաները և այն անվանել «Առողջ ապրելակերպ», բ․ «Նախնական զինվորական պատրաստություն» և «Անվտանգ կենսագործունեություն» առարկաները և այն անվանել «Անվտանգության հիմունքներ»։
Առաջարկում ենք «Անվտանգության հիմունքներ» առարկայի մեջ ներառել՝
1․ նախնական զինվորական պատրաստություն, 2․ անվտանգ կենսագործունեություն. 2.1. քաղաքացիական պաշտպանության հիմունքներ (իր մեջ պարտադիր պետք է ներառի նաև ահակեբչական ակտերի ժամանակ անձի ճիշտ վարքի հմտություններ), 2.2․ գոյատևման հիմունքներ, 2.3․ առաջին բուժ․ օգնության հիմունքներ, 2.3. ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններ տրանսպորտային միջոցների և հետիոտների համար, 2.4․ արտակարգ իրավիճակներում կամ ճգնաժամային պայմաններում կամավորության սկզբունքների (մոտեցումների) և հմտությունների ձևավորման հիմունքներ։
«Անվտանգության հիմունքներ» առարկայի` յուրաքանչյուր վերը թվարկված ենթառարկայի մշակման ժամանակ հաշվի պետք է առնվեն կիրառական, առավել արդյունավետ սկզբունքներն ու գործոնները՝ պարտադիր ներառելով տեղական և համաշխարհային հիմնարար փորձը, ներկայիս իրողություններն ու առնվազն միջնաժամկետ կտրվածքով ոլորտային միտումները։ Այնուհետև՝ պետք է ապահովել ենթառարկաների անհրաժեշտ փոխլարցման սկզբունքներն ընդհանուր մեկ գլխավոր առարկայի բովանդակային առանցքի համատեքստում՝ տվյալ դեպքում ստանալով առավել կիրառական, միևնույն ժամանակ նաև՝ հետաքրքրաշարժ առարկա։
Հիշեցնենք, որ առարկաների անվանումների ընտրությունը պատահական չէ․ հաշվի ենք առել անվանումների ինստիտուցիոնալ սահմանումներից և դրանց հիմնական բովանդակային (համադրել ենք նաև Նախագծի հիմնավորման մեջ զետեղված հեղինակների մոտեցումները) առավել լայն և նեղ ընդգրկման տիրույթները։ |
Շնորհակալություն դիտարկումների համար: Քննարկումներից հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կկատարվեն խմբագրումներ: |
|||
| 2 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 04.05.2026 22:58:59 | Հարգելի՛ գործընկերներ,
Մինչ մեր առաջարկներին անցնելը, հնարավորինս հակիրճ անդրադառնանք ներկայացված Նախագծի հիմնավորամանը․ այն ըստ էության չի հիմնավորում փոփոխությունների առաջարկը և տպավորություն է ստեղծում, որ հիմնավորման հեղինակները բացառապես ներկայացրել են տեսական մտքեր, այն էլ՝ որոշ դեպքերում իրար հետ խորքային և բովանդակային առումով չփոխկապացված՝ առանց հաշվի առնելու համայնքի մասնագիտական կարծիքն ու համաշխարհային փորձը։ Հիմնավորման որոշ դրույթներ կարելի է դիտարկել որպես «ցանկությունն իրողության տեղ» ներկայացնելու փորձ, այն էլ՝ մասնագիտորեն ոչ այդքան կոռեկտ։ Օրինակ Նախագծում զետեղված է հետևյալ միտքը՝ «Հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշիչի վերանայման արդյունքները, Տավուշի մարզում դրա փորձարկման դրական փորձը, ինչպես նաև իրականացված բովանդակային օպտիմալացումը և լրամշակումները՝ նախագծի ընդունումը համարվում է անհրաժեշտ և հիմնավորված։»։ Դիտարկելով վերոհիշյալ միտքը՝ բնական և հետազոտա-փորձարարական մասնագիտական տեսանկյունից հարց է առաջանում, թե ի՞նչ մեթոդաբանությամբ կամ ինչպե՞ս է հնարավոր եղել մեկ մարզում իրականացրած փորձի հիման վրա Նախագծի ընդունման անհրաժեշտությունն այս տեսքով համարել հիմնավորված։ Հիշեցնենք, որ հարցն իր բովանդակությամբ նաև հռետորական է և դրանով շեշտադրում ենք հիմնավորվածության, մեղմ ասած, թերի լինելը, քանի որ ՀՀ մարզերը, մայրաքաղաքը, նույնիսկ մեկ մարզի տարբեր բնակավայրերի հանրակրթական հաստատությունները, դրանց աշակերտները, ուսուցչական կազմերն ու բնակչությունն իրարից որոշակի, որոշ դեպքերում նաև՝ զգալի տարբերվում են, իսկ ընտրանքը կատարվել է բացառապես մեկ մարզի մասշտաբով և հետևաբար չի կարող արտացոլել օբյեկտիվ իրականությունը։ |
Շնորհակալություն: Ձեր դիտարկումները կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կկատարվեն խմբագրումներ:
|
|||
| 3 | Հասմիկ Գաբրիելյան 11.05.2026 22:43:41 | Նախագծում ողջունելի է բեռնաթափման անհրաժեշտությունը և այն հանգամանքը,որ նպատակ կա հանրակրթական առարկաների միջև միջառարկայական տեսանելի կապ ստեղծել,ինչը միանշանակ կնպաստի,որ նյութերը տարբեր առարկաներում չկրկնվի։Հատկապես պետք է ուշադրություն դարձնել արտադասարանական պարապմունքների,ճանբարների և հայրենաճանաչողական հավաքների անցկացմանը։Սակայն,ցանկալի է,որ օրինակ ռազմական բովանդակության գիտելիքները չերկրորդացվեն և սովորողները տիրապետեն նախնական գիտելիքների զինատեսակների,ականների ,բանակին առնչվող հիմնակարցերի վերաբերյալ։ Այս հարցում կարևոր է ուսուցիչների վերապատրաստումը ,ընդ որում ,ոչ միայն ՆԶՊ առարկան դասավանդող (նախագծով Անվտանգ կենսագործունեություն),այլև հարակից առարկաների՝Հայաստանի պատմություն ,աշխարհագրություն։Առաջարկում եմ կարևորել Առաջին բուժօգնության բաղադրիչի ներդրման պարագայում գործնական պարապմունքների անցկացումը ՝համապատասխան կրթություն ունեցող մասնագետի(բժիշկ,բուժքույր)կողմից։Առաջարկում եմ նաև քննարկել համատեղ պարտադիր նախագծեր անցկացնելու անհրաժեշտությունը ՝հարակից առարկաների միջև։ Առաջարկը կիրառելի եմ համարում ավագ դպրոցում ,որտեղ սովորողները ավելի շատ պետք է կիրառեն գործնական, այլ որ թե միայն տեսական գիտելիքները։Ի վերջո,սովորում ենք նաև փորձի և անձնական օրինակների հիման վրա։ Չմոռանանք նաև ճիշտ և հստակ սահմանված գործիքակազմի մասին,քանի որ փորձը ցույց է տալիս,որ հաճախ լավ ձևակերպված և առաջին հայացքից կիրառելի նախագծերը ունենում են դժվարություններ և ձախողումներ,ուստի կարևոր է նաև հետադարձ կապի և մշտադիտարկման,մեթոդական խորհրդատության անհրաժեշտությունը։ |
||||
| 4 | Ալմաստ Մամաջանյան 11.05.2026 22:43:44 | Ուսումնասիրելով նախագիծը՝ առաջարկում եմ դիտարկել հետևյալ կետերը բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար. -Հստակեցնել ավագ դպրոցի ուսումնական ճամբարների ծրագիրը՝ որպես գործնական հմտությունների ամրապնդման պարտադիր հենք: -Ապահովել ուսուցիչների մեթոդական պատրաստվածությունը նոր՝ ինտեգրված թեմաները դասավանդելու համար, որպեսզի բովանդակային օպտիմալացումը գործնականում չվերածվի պարզունակեցման: - Սահմանել հստակ մեխանիզմներ, թե ինչպես է վերահսկվելու առանցքային կարողունակությունների ձևավորումը՝ բեռնաթափված ծրագրերի պայմաններում։ |