11.05.2026
Ուսումնասիրելով նախագիծը՝ առաջարկում եմ դիտարկել հետևյալ կետերը բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար.
-Հստակեցնել ավագ դպրոցի ուսումնական ճամբարների ծրագիրը՝ որպես գործնական հմտությունների ամրապնդման պարտադիր հենք:
-Ապահովել ուսուցիչների մեթոդական պատրաստվածությունը նոր՝ ինտեգրված թեմաները դասավանդելու համար, որպեսզի բովանդակային օպտիմալացումը գործնականում չվերածվի պարզունակեցման:
- Սահմանել հստակ մեխանիզմներ, թե ինչպես է վերահսկվելու առանցքային կարողունակությունների ձևավորումը՝ բեռնաթափված ծրագրերի պայմաններում։