Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 01.11.2023 - 19.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ծառայությունն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշուման N 2 հավելվածով հաստատվող Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում:
1 2167

Discussed 22.09.2023 - 07.10.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն և լրացում  կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ա որոշման մեջ՝ ՀՀ դատախազության ՀՀ դատախազության համակարգչային ցանցի և մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի սպասարկման մասնագետների համար տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար մասնավոր ոլորտում առկա աշխատավարձերին համադրելի վարձատրություն ապահովելու նկատառումներով:
0 2988

Discussed 13.09.2023 - 28.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուղեգրումները պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պացիենտների ուղեգրումները և հերթագրումները բացառապես  էլեկտրոնային առողջապահության  միջոցով իրականացնելու անհրաժեշությամբ, որը առողջապահության ոլորտում առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և  նպատակային կդարձնի նշված գործընթացները: Ներկայումս Որշոման N4 հավելվածով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման» և N7 հավելվածով հաստատված «Քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական կազմակերպություններ ուղեգրելուն ներկայացվող հիմնական պահանջները և ուղեգրող բժշկական կազմակերպություններին ու մարմիններին ուղեգրերի ձևաթղթեր հատկացնելու» կարգերով բժշկական կազմակերպություններում պացիենտների հերթագրումները և ուղեգրումները կատարվում են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակներով: Աշխատանքների նշված երկու տարբերակով իրականացումը հնարավորություն չի տալիս իրականացնել լիարժեք հաշվառում, դրանով պայմանավորված կանխատեսումներ, ինչպես նաև բնակչության համար էլեկտրոնային առողջապահության Արմեդ համակարգում, ինչպես նաև տեղեկատվական էլեկտրոնային այլ հարթակներում տեղեկատվությունը  տեսանելի չէ կամ ոչ լիարժեք է: Որոշման նախագծով հավելվածներում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ:
0 3133

Discussed 04.09.2023 - 19.09.2023

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից:
0 2764

Discussed 02.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է մարդասիրական օգնության կարգով Նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացման, հաշվառման ու բաշխման գործընթացների արդյունավետության բարձրացումը, նպատակային օգտագործման և հանրային վերահսկողության ապահովումը: Նախագծի ընդունմամբ՝ գործընթացի իրականացումը հիմնականում կատարվելու է գործող էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով, ապահովելու է տեղեկատվության համաժամանակյա հասանելիությունը բնակչությանը։ 
0 3567

The project has not been accepted

Discussed 14.07.2023 - 31.07.2023

«Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 395-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի օտարման էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխման հետ։ Միաժամանակ, նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունն իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, որի ստեղծման և գործարկման պատասխանատուն կհանդիսանա Կոմիտեն։
0 2445

Discussed 04.07.2023 - 19.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:
1 2546

The draft has been accepted

Discussed 08.05.2023 - 23.05.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնով սահմանված քաղաքաշինության գործունեության տեսակներին համապատասխան նախկինում տրամադրված և ներկայումս գործող լիցենզիաների դասակարգման, լիցենզիային կից համապատասխան ներդիրների տրամադրման և վարկանիշավորման համար քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջներն ու պայմանները:
0 2484

Discussed 03.05.2023 - 18.05.2023

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի քաղաքացիական գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:
0 3921