Add to favourites

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

94%6%

Նախագծերի փաթեթով առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչը հնարավորություն կտա էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և ապահովել պատշաճ ներդրումը, այդ թվում՝ համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, Ծառայությունում առկա գործող համակարգում կատարել  անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել և ընդունել Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաև վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին և էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով։

  • Discussed

    31.01.2025 - 15.02.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Compulsory enforcement of judicial acts, Electronic justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1490

Print

Suggestions

Levon Balyan

13.02.2025

Այս լայնածավալ օրենթսդրական փոփոխության փաթեթի նախագծման, մշակման և ընդունման համար, ավելի քան երեք տարի աշխատել են մասնագիտական բարձր հմտություններ ունեցող գործընկերներ, այդ թվում՝ իրավաբան գիտնականներ, քաղաքացիական դատավարության և հարկադիր կատարման ոլորտի լավագույն մասնագետներ, ազգային և միջազգային փորձագետներ, քաղհասրակության ներկայացուցիչներ։ Հավաքագրված դիտարկումները, առաջարկները և կարծիքները մեծապես խոսում են այն մասին, որ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ <Կատարողական վարույթի մասին> օրենքը էականորեն քայլ առաջ է ոլորտը կարգավորող ներկայիս օրենսդրության նկատմամբ։ Պետք է ուղղակի հաղթահարել ներքին դիմադրությունը և օր առաջ նոր ընդունված օրենքը դնել գործողության մեջ, իհարկե ընթացքում լուծել գործնականում առաջացող բոլոր խնդիրները, որոնք հատուկ են բոլոր նոր նախաձեռնություններին։ Կարծում եմ սա է իրական բարեփոխում անելու ճանապարհը։

Վահագն Սիմոնյան

08.02.2025

։

See more